Չինացիները Մեծ Բրիտանիայում
Չինացիները Մեծ Բրիտանիայում՝ բրիտանացիներ չինական ծագմամբ։ Միացյալ Թագավորության չինական սփյուռքը ամենամեծն է Եվրոպայում և ամենահինը Արևմտյան Եվրոպայում, ում պատմությունը սկսվել է 19-րդ դարի սկզբներից։ Սա Մեծ Բրիտանիայի ամենաարագ աճող սփյուռքն է՝ 11,2 % տարեկան աճով. դրա ավելի քան 90 %-ը ստացվել է ներգաղթի հաշվին։ Երկրի չինացիների մեծամասնությունը ինտեգրված չէ, կամ քիչ է ինտեգրված բրիտանական հասարակության մեջ՝ մասամբ լեզվական խոչընդոտների պատճառով[1]։
Չինացիները Մեծ Բրիտանիայում |
---|
Ընդհանուր քանակ |
433 150 (2011)
|
Բնակեցում |
Լեզու(ներ) |
կանտոներեն, անգլերեն, մանդարին և այլ չինական լեզուներ |
Հավատք(ներ) |
աթեիստներ, քրիստոնյաներ, բուդդայականներ |
Վիճակագրություն
խմբագրել2011 թվականի մարդահամարի տվյալներով երկրում ապրում է 433 150 չինացի։ Սակայն այս տվյալները բավականին սխալ են, քանի որ հիմնվել են միայն իրենց որպես «չինացի» նույնականացնողների վրա։
- 2006 թվականի տվյալներով Մեծ Բրիտանիայում ապրում էր 400 հազար չինացի, որոնցից 33 %-ը՝ Լոնդոնում, 13,6 %-ը՝ երկրի հարավ-արևելքում, 11,1 %-ը՝ հյուսիս-արևմուտքում, երկրի չինական բնակչության 29 %-ը ծնվել է Հոնկոնգում, 25 %-ը՝ Անգլիայում, 19 %-ը՝ մայրցամաքային Չինաստանում, 8 %-ը՝ Մալայզիայում, 4 %-ը՝ Վիետնամում, 3 %-ը՝ Սինգապուրում, 2,4 %-ը՝ Շոտլանդիայում, 2 %-ը՝ Թայվանում, 0,9 %՝ Ուելսում և 0,1 %-ը՝ Հյուսիսային Իռլանդիայում
- Չինացիների 52 %-ը հայտարարել են կրոնական համոզմունքների բացակայության մասին, 25,1 %-ը քրիստոնյա է, 15,1 %՝ բուդդայական։
- Ethnologue տեղեկատու գրքի տվյալներով՝ 300 հազար բրիտանացիների համար մայրենի լեզու է համարվում կանտոներենը, 12 հազարի համար՝ մանդարինը, 10 հազարի համար՝ հակկան։
- Չինական բնակչության մասնակցությամբ միջէթնիկական ամուսնությունների բաժինը երկրի ամենաբարձրերից է՝ համամատած այլ էթնիկ խմբերի հետ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ չինացի կանանց 30 %-ը գտնվում է միջէթնիկական ամուսնության մեջ, ինչը երկու անգամ ավելի է չինացի տղամարդկանցից (15 %):
Տեղաբաշխում
խմբագրելԵրկրի բոլոր էթնիկ խմբերի մեջ չինական բնակչությունը ամենաապակենտրոնացվածն է։ Նույն պահին՝ երկրի մեծ քաղաքներում կան զբոսաշրջիկների կողմից շատ սիրված չայնա-թաուններ։ Սակայն, սովորաբար նրանցում ապրում է չինական սփյուռքի փոքր մասը։ Ամենամեծ չայնա-թաունները տեղակայված են Լոնդոն, Բիրմինգհեմ, Մանչեսթեր և Լիվերպուլ քաղաքներում։ Չինական բնակչության թվաքանակով ամենամեծ քաղաքները (2005).
- Լոնդոն՝ 107 հազար մարդ (1,4 %)
- Մանչեսթեր՝ 10 800 (2,3 %)
- Բիրմինգհեմ՝ 10 700 (1,1 %)
- Լիվերպուլ՝ 6 800 (1,5 %)
- Շեֆիլդ՝ 5 100 (1 %)
- Օքսֆորդ՝ 4 200 (2,9 %)
- Քեմբրիջ՝ 3 600 (3,1 %)
- Նյուքասլ ափոն Թայն՝ 3 100 (1,1 %)
- Էդինբուրգ՝ 2635 (0,92 %)