Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ

Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ (գրենլանդ․՝ Kalaallit Nunaanni nuna eqqissisimatitaq, դան․՝ Grønlands Nationalpark), միակ ազգային պարկը Գրենլանդիայում։ Ինչպես նաև սա ամենահյուսիսային և ամենամեծ ազգային պարկն է աշխարհում[1]։ Մակերեսը 972 000 կմ² է։ Գերազանցում է 163 երկրի տարածքը (առանձին)։ Զբաղեցնում է Արևմտյան Գրենլանդիայի հյուսիսային, Հյուսիսային Գրենլանդիայի արևելյան և Արևելյան Գրենլանդիայի տարածքների մասը՝ ներառյալ Գրենլանդիայի հյուսիսային և հյուսիսարևելյան ափերը։

Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ
գրենլանդ․՝ Kalaallit Nunaanni nuna eqqissisimatitaq, դան․՝ Grønlands Nationalpark
ԵրկիրԳրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա
Կարգավիճակազգային պարկ
ՎարչկենտրոնԴանեբորգ
Հիմնական լեզուգրենլանդերեն
Բնակչություն27 մարդ՝ 110 շներով
Տարածք972 000
Հիմնադրված էմայիսի 22, 1974 թ.
Սահմանակցում էՍերմերսոոք և Ավանաատա

Պատմություն խմբագրել

Պարկը հիմնադրվել է 1974 թվականի մայիսի 22-ին և ներկայիս տեսքը ձեռք է բերել 1988 թվականին[2]։ 1977 թվականին ստացել է միջազգային կենսոլորտի արգելոցի կարգավիճակ։ Ընդգրկված չէ ոչ մի մունիցիպալիտետում և գտնվում է գրենլանդական բնության և շրջակա միջավայրի վարչության կառավարության տակ։

Բնակչություն խմբագրել

Պարկում մշտական բնակչությունը բացակայում է, սակայն այստեղ բնակվում է գիտական կայանների և ռազմական բազաների աշխատակիցները։ 1986 թվականին մշտապես բնակվում էր 40 մարդ, ովքեր զբաղվում էին երկրաբանական մշակման լիկվիդացիայով։ Սակայն շուտով այդ մարդիկ լքեցին տարածքը։ Վերջին ժամանակներում պարկի տարածքում ձմեռում է 27 մարդ՝ 100 շներով[3][4]։

Այստեղ հայտնի է մարդու ժամանակավոր բնակության մոտավորապես 400 վայր։ Ամռանը գիտական անձնակազմի թվաքանակն աճում է։ ZERO (Զակենբերգի էկոլոգիական հետազոտություն 74°28′11″ հս․. լ. 20°34′15″ ամ. ե.HGЯO) հետազոտական կայանը կարող է ընդունել 20 գիտնական։

Կենդանական աշխարհ խմբագրել

Պարկի տարածքում է ապրում 5-15 հազար խոյացուլ (աշխարհի պոպուլյացիայի 40%-ը)[5]։ Ափամերձ տարածքներում կարելի է հանդիպել բազմաթիվ սպիտակ արջեր և ծովափղեր։ Ի թիվս այլ կաթնասունների՝ կան նաև բևեռաղվեսներ, հյուսիսային եղջերուներ, լեմինգներ և արկտիտական սպիտակամորթ նապաստակներ։ Հյուսիսային եղջերուն և գայլը պարկում անհետացել են 1900-1934 թվականներին։ Հանդիպում են նաև փոկերի, կետերի տարբեր տեսակներ։

Թռչուններից կան բևեռային սուզահավ, սագերի բազմապիսի տեսակներ, տունդրայական չիլ կաքավ, բևեռային բու, բևեռային բազե, ագռավներ։

Բուսական աշխարհ խմբագրել

Պարկի բուսական աշխարհը բավականին աղքատիկ է։ Հիմնականում ներկայացված են քարաքոսներ և մամուռներ։ Ծաղկավոր բույսերից հանդիպում են գաճաճ ուռենին և կեչին։

Պատկերասարահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The National Park». Greenland.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  2. Statistics Greenland, Greenland in Figures, 2009
  3. «The Sirius Patrol — Destination East Greenland — www.eastgreenland.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  4. NOAA Research
  5. WWF page

Արտաքին հղումներ խմբագրել

Գրենլանդիայի վարչական բաժանում 
մունիցիպալիտետներ
ՔաասուիտսուպՔեքատաԿույալեքՍերմերսոոք
չներառված տարածքներ
Ավիաբազա ՏուլեԳրենլանդական ազգային պարկ