Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ
Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ (գրենլանդ․՝ Kalaallit Nunaanni nuna eqqissisimatitaq, դան․՝ Grønlands Nationalpark), միակ ազգային պարկը Գրենլանդիայում։ Ինչպես նաև սա ամենահյուսիսային և ամենամեծ ազգային պարկն է աշխարհում[1]։ Մակերեսը 972 000 կմ² է։ Գերազանցում է 163 երկրի տարածքը (առանձին)։ Զբաղեցնում է Արևմտյան Գրենլանդիայի հյուսիսային, Հյուսիսային Գրենլանդիայի արևելյան և Արևելյան Գրենլանդիայի տարածքների մասը՝ ներառյալ Գրենլանդիայի հյուսիսային և հյուսիսարևելյան ափերը։
Երկիր | Գրենլանդիա |
---|---|
Կարգավիճակ | ազգային պարկ |
Վարչկենտրոն | Դանեբորգ |
Հիմնական լեզու | գրենլանդերեն |
Բնակչություն | 27 մարդ՝ 110 շներով |
Տարածք | 972 000 |
Հիմնադրված է | մայիսի 22, 1974 թ. |
Սահմանակցում է | Սերմերսոոք և Ավանաատա |
Պատմություն
խմբագրելՊարկը հիմնադրվել է 1974 թվականի մայիսի 22-ին և ներկայիս տեսքը ձեռք է բերել 1988 թվականին[2]։ 1977 թվականին ստացել է միջազգային կենսոլորտի արգելոցի կարգավիճակ։ Ընդգրկված չէ ոչ մի մունիցիպալիտետում և գտնվում է գրենլանդական բնության և շրջակա միջավայրի վարչության կառավարության տակ։
Բնակչություն
խմբագրելՊարկում մշտական բնակչությունը բացակայում է, սակայն այստեղ բնակվում է գիտական կայանների և ռազմական բազաների աշխատակիցները։ 1986 թվականին մշտապես բնակվում էր 40 մարդ, ովքեր զբաղվում էին երկրաբանական մշակման լիկվիդացիայով։ Սակայն շուտով այդ մարդիկ լքեցին տարածքը։ Վերջին ժամանակներում պարկի տարածքում ձմեռում է 27 մարդ՝ 100 շներով[3][4]։
- Դանեբորգ — «Սիրիուս» պարեկախմբի 12 աշխատակից։ Պարեկում են պարկը։
- Դանմարսկհավն — մետեոկայանի 8 աշխատակից։
- Նորդ կայան — ռազմական բազայի 5 աշխատակից։
- Մեստերսվիգ — ռազմական պահակակետի 2 աշխատակից։
- Верхний Лагерь — գիտական կայանի 4 աշխատակից՝ գրենլանդական սառցային վահանի կենտրոնում։
Այստեղ հայտնի է մարդու ժամանակավոր բնակության մոտավորապես 400 վայր։ Ամռանը գիտական անձնակազմի թվաքանակն աճում է։ ZERO (Զակենբերգի էկոլոգիական հետազոտություն 74°28′11″ հս․. լ. 20°34′15″ ամ. ե.HGЯO) հետազոտական կայանը կարող է ընդունել 20 գիտնական։
Կենդանական աշխարհ
խմբագրելՊարկի տարածքում է ապրում 5-15 հազար խոյացուլ (աշխարհի պոպուլյացիայի 40%-ը)[5]։ Ափամերձ տարածքներում կարելի է հանդիպել բազմաթիվ սպիտակ արջեր և ծովափղեր։ Ի թիվս այլ կաթնասունների՝ կան նաև բևեռաղվեսներ, հյուսիսային եղջերուներ, լեմինգներ և արկտիտական սպիտակամորթ նապաստակներ։ Հյուսիսային եղջերուն և գայլը պարկում անհետացել են 1900-1934 թվականներին։ Հանդիպում են նաև փոկերի, կետերի տարբեր տեսակներ։
Թռչուններից կան բևեռային սուզահավ, սագերի բազմապիսի տեսակներ, տունդրայական չիլ կաքավ, բևեռային բու, բևեռային բազե, ագռավներ։
Բուսական աշխարհ
խմբագրելՊարկի բուսական աշխարհը բավականին աղքատիկ է։ Հիմնականում ներկայացված են քարաքոսներ և մամուռներ։ Ծաղկավոր բույսերից հանդիպում են գաճաճ ուռենին և կեչին։
Պատկերասարահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «The National Park». Greenland.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Statistics Greenland, Greenland in Figures, 2009
- ↑ «The Sirius Patrol — Destination East Greenland — www.eastgreenland.com». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ NOAA Research
- ↑ WWF page
Արտաքին հղումներ
խմբագրել- Main park webpage Արխիվացված 2006-04-22 Wayback Machine
- Image gallery
- UN website on park Արխիվացված 2007-03-11 Wayback Machine
- ZERO — Zackenberg Ecological Research Operations
- WWF Wildworld Ecoregion NA1112
Գրենլանդիայի վարչական բաժանում | |
---|---|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ կատեգորիայում։ |