Սերմերսոոք (գրենլանդ․՝ Kommuneqarfik Sermersooq), 2009 թվականից Գրենլանդիայի 4 կոմունաներից մեկը։

Սերմերսոոք
գրենլանդ․՝ Kommuneqarfik Sermersooq

Զինանշան

ԵրկիրԳրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա
ԿարգավիճակԿոմունա
Մտնում էԳրենլանդիա
ՎարչկենտրոնՆուուկ
Հիմնական լեզուգրենլանդերեն
Պաշտոնական լեզուներգրենլանդերեն
Բնակչություն (2012)
21 813[1] (1-ին տեղ)
Խտություն0,034 ( 3-րդ տեղ)
Տարածք635 600  (2-րդ տեղ)
Հիմնադրված է2009 թ.
Պատմական շրջան(ներ)Արևմտյան Գրենլանդիա
Սահմանակցում էԿույալեք, Քեքատա, Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ, Qeqertalik? և Ավանաատա
Ժամային գոտիUTC-1UTC-3
ISO 3166-2 կոդGL-SM
Փոստային ինդեքսներ3900[2]
Ավտոմոբիլային կոդGR
sermersooq.gl

Բնակչությունը՝ 21 813 մարդ (2012), ովքեր ապրում են 635,6 հազար կմ² տարածքում։ Սա Գրենլանդիայի առավել բնակեցված կոմունան է, սակայն 17 834 մարդ բնակվում է միայն վարչական կենտրոն Նուուկում։ Սերմերսոոքը զիջում է միայն Քաասուիտսուպ կոմունային։

Սերմերսոոքը սահմանակցում է մյուս բոլոր կոմունաների հետ, ինչպես նաև չներառված Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկի տարածքի հետ։ Կոմունան զբաղեցնում է նախկին Արևմտյան Գրենլանդիայի հարավային մասը։ Հյուսիս-արևմուտքում Քաաստուիստուպ և Քեքատա կոմունաների հետ սահմանակցում է 45 ° արևմտյան երկայնությամբ։

Բնակության համար առավել հարմար է արևմտյան մասը, որտեղ տեղակայված է Նուուկը։ Արևելյան ափի ամենամեծ բնակավայրերը Տասիիլաքն (1 850 բնակիչ) ու Իտոքորտոորմիիտն են (530 մարդ), որոնք գտնվում են աշխարհի ամենամեծ ֆյորդի՝ Կանգերտիտիվակայի եզրին։ Կոմունայի կենտրոնական մասը զբաղեցնում է սառույցը։

Վարչական բաժանում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրենլանդիայի վարչական բաժանում 
մունիցիպալիտետներ
ՔաասուիտսուպՔեքատաԿույալեքՍերմերսոոք
չներառված տարածքներ
Ավիաբազա ՏուլեԳրենլանդական ազգային պարկ