Բացել գլխավոր ցանկը

Գրենլանդիայի վարչական բաժանում

Գրենլանդիայի նոր բաժանում՝ 4 կոմունա և Հյուսիսարևելյա Գրենլանդական ազգային պարկը

Վարչականորեն Գրենլանդիան բաժանվում է 4 կոմունաների (դան․՝ Kommuner, գրենլանդ․՝ Kommunia), ինչպես նաև մունիցիպալիտետներանգլ.՝ municipality)։ Երկրի վարչական նոր բաժանումը ուբի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 1-ից։ Նոր կոմունաները կազմված են նախկին 18 կոմունաներից, ինչպես նախկինում, այս անգամ նույնպես ներառված չէ Տուլե (Պիտուֆիկ) ավիաբազան և Հյուսիսարևելյան Գրենլանդական պարկը։

Ամենափոքր և հարավային Կույալեք կոմունան ներառում է նախկին Նանորտալիք, Կակորտոք և Նարսաք կոմունաները։ Ամենահյուսիսային Կաասուտուպ կոմունան ներառում է Կաանաք, Ուումանաք, Ուպերնավիք, Կեկերտարսուաք, Իլուլիսատ, Կասիանգուիտ և Աասիաատ կոմունաները։ Կեկատա կոմունան ներառում է նախկին Մանիիտսոկ, Սիսիմիուտ և Կանգաատսիակ կոմունաները։ Մայրաքաղաքային Սերմերսոոք կոմունան ներառում է նախկին Նուուկ, Պաամիուկ, Իվիտուուք և արևելյան Ամասալիք և Իտոկորտոորմիիտ կոմունաները։

Նախկին կոմունաների վարչական կենտրոնները քաղաքներ (դան․՝ by) են համարվում, մնացած բնակավայրերը՝ ավաններ (դան․՝ bygd

Քարտեզ Զինանշան Անվանում
(հայ.)
Անվանում
(գրենլանդ.)
Թարգմանություն Բնակչություն,[1]
մարդ. (2012)
Տարածք,
կմ²
Խտություն,
մարդ./կմ²
Qaasuitsup Kommunia locator map.svg Qaasuitsup-coat-of-arms.svg Քաասուիտսուպ Qaasuitsup Kommunia 17 687 660 000 0,027
Qeqqata Kommunia locator map.svg Qeqqata-coat-of-arms.svg Քեքատա Qeqqata Kommunia Միջին կոմունա 9638 115 500 0,083
Kommune Kujalleq locator map.svg Kujalleq-coat-of-arms.svg Կույալեք Kommune Kujalleq Հարավային կոմունա 7417 32 000 0,232
Kommuneqarfik Sermersooq locator map.svg Sermersooq-coat-of-arms.png Սերմերսոոք Kommuneqarfik Sermersooq Շատ սառույցների կոմունա 21 813 635 600 0,034
Չներառված տարածքներ (ոչ կոմունաների մեջ)
Greenland National Park locator map.svg Coats of arms of None.svg Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ 0 972 000
Air Force Space Command.png Տուլե ավիաբազա 194
Ընդհանուր 56 749 2 415 100 0,023

Ծանոթագրություն․ 2009 թվականի հունվարի 1-ի նոր վարչական բաժանումից հետո տարածքի գնահատականները չափազանց մեծ են, քանի որ Գրենլանդիայի ընդհանուր մակերեսի ընդունված թիվը 2 166 086 կմ² է։

2009 թվականի բաժանումԽմբագրել

 
Գրենլանդիայի վարչական բաժանում 2008 թվականին
 
Կոմունաների վերաբաժանումն ու միաձուլումը 2009 թվականին
 
2009 թվականի նոր կոմունաներ
 
Գրենլանդիայի երեք տարածքները՝ երկրի նախկին բաժանումը

Մինչ 2009 թվականը Գրենլանդիան բաղկացած էր 3 տարածից (տարածաշրջան)․ Կիտաա (Արևմտյան Գրենլանդիա), Տունու (Արևելյան Գրենլանդիա) և Ավանաա (Հյուսիսային Գրենլանդիա), որոնց սահմանները անցնում էին գրեթե սառցային վահանի ուղիղ գծով, Արևելյան և Արևմտյան Գրենլանդիաների սահմանը ընկած էր արևմտյան երկայնության 44°-ում։ Յուրաքանչյուր տարածք ուներ կոմունաների (մունիցիպալիտետ) հավելյալ բաժանում․ Կիտաան բաղկացած էր 15, Տունուն 2, Ավանաան 1 կոմունաներից։ Որոշ տարածքներ մտնում էին կոմունաների և տարածքների մեջ․ Հյուսիսարևելյան Գրենլանդիայի ազգային պարկը գտնվում էր ինչպես Արևելյան, այնպես էլ Հյուսիսային Գրենլանդիաների մեջ։ Նույն կերպ էր նաև Տուլե ավիաբազան։

Կիտաա (Արևմտյան Գրենլանդիա)Խմբագրել

(հարավից հյուսիս)

Հարավային մաս․
  • Նանորտալիկ
  • Նակորտոկ
  • Նարսակ
  • Իվիտուուտ
  • Պաամիուտ
Կենտրոնական մաս․
  • Նուուկ
  • Մանիիտսոկ
  • Սիսիմիուտ
  • Կանգաատսիակ
  • Աասիաատ
  • Կասիգիանգուիտ
  • Իլուլիսատ
  • Քեքերտարսուակ
Հյուսիսային մաս․
  • Ուումանակ
  • Ուպերնավիկ
  • Հյուսիսարևելյան Գերմանական ազգային պարկ (փոքր հատված, չներառված տարածք)

Տունու (Արևելյան Գրենլանդիա)Խմբագրել

  • Ամասալիք
  • Իտոկորտոորմիիտ
  • Հյուսիսարևելյան Գերմանական ազգային պարկ (հարավային մաս, չներառված տարածք)

Ավանաա (Հյուսիսային Գրենլանդիա)Խմբագրել

  • Կաանաակ
  • Տուլե ավիաբազա (Պիտուֆիկ, չներառված տարածք)
  • Հյուսիսարևելյան Գերմանական ազգային պարկ (հյուսիսային մաս, չներառված տարածք)

ԾանոթագրություններԽմբագրել