Հյուսիսային Խարթում

քաղաք կենտրոնական Սուդանում

Հյուսիսային Խարթում[1] կամ Խարթում Բահրի (արաբ․՝ خرطوم بحري, بحري‎‎), խոշոր արդյունաբերական քաղաք Սուդանում։ Գտնվում է Կապույտ Նեղոսի աջափյան հատվածում` Կապույտ Նեղոս և Սպիտակ Նեղոս գետերի միախառնման տեղում։ Բնակչությունը՝ 936 349 մարդ (2012 թվականի դրությամբ)։ Խարթում և Օմդուրման քաղաքների հետ միասին այն ձևավորում է այսպես կոչված «եռյակ քաղաք» (ագլոմերացիա)[2][3]։

Քաղաք
Հյուսիսային Խարթում
արաբ․՝ خرطوم بحري‎‎
Տեսարան Հյուսիսային Խարթումի արդյունաբերական գոտուց
ԵրկիրՍուդան Սուդան
Ներքին բաժանումԴրոշաբ
Այլ անվանումներԽարթում Բահրի (արաբ․՝ بحري‎‎)
Բնակչություն936 349 մարդ (2012)
Ագլոմերացիա6 424 176
Ժամային գոտիUTC+3
Հյուսիսային Խարթում (Սուդան)##
Հյուսիսային Խարթում (Սուդան)

Անվանում խմբագրել

Խարթում անվանումն առաջացել է Սպիտակ և Կապույտ Նեղոսների միախառնման տեղում գոյացած այն հրվանդանի անունից, որտեղ 1820֊ական թվականներին հիմնադրվել է քաղաքը։ Այդ հրվանդանն անվանում էին Ռաս էլ֊Խարթում, որն արաբերեն նշանակում է «փղի կնճիթի ծայր», այսինքն՝ միջագետքի կնճիթաձև նեղացում։ Այստեղից էլ Հյուսիսային Խարթումի անվանումը[4][5]։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Աշխարհագրություն խմբագրել

Հյուսիսային Խարթումը գտնվում է Խարթումին մոտ՝ Սպիտակ և Կապույտ Նեղոս գետերի միախառնման տեղում, Կապույտ Նեղոսի (հետագայում` Նեղոս) աջ՝ արևելյան ափին, կենտրոնական Սուդանում։ Քաղաքը միացված է կամուրջներով Խարթումի և Օմդուրմանի հետ։ Բարձրությունը ծովի մակարդակից 390 մետր է[2]։

Կլիմա խմբագրել

Կլիման արևադարձային է, հունվարին միջին ջերմաստիճանը՝ 23 °C է, հուլիսին՝ 34 °C, տեղումների քանակը տարեկան 160 մմ է[6][7]։

Հյուսիսային Խարթումի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 31
(88)
34
(93)
37
(99)
41
(106)
42
(108)
42
(108)
39
(102)
37
(99)
39
(102)
40
(104)
36
(97)
32
(90)
42
(108)
Ռեկորդային ցածր °C (°F) 17
(63)
18
(64)
21
(70)
25
(77)
28
(82)
29
(84)
27
(81)
26
(79)
27
(81)
27
(81)
22
(72)
18
(64)
17
(63)
Տեղումներ մմ (դյույմ) 7
(0.28)
31.4
(1.236)
33.1
(1.303)
3
(0.12)
4.1
(0.161)
7.4
(0.291)
30.4
(1.197)
36.9
(1.453)
18.7
(0.736)
7.5
(0.295)
5.2
(0.205)
28.8
(1.134)
213.5
(8.411)
Միջին օրական արևային ժամ 11.5 11.5 12 12.5 13 13 13 12.5 12 12 11.5 11 12.13
աղբյուր: Բնապահպանական տեղեկատվության ազգային կենտրոններ(անգլ.)[8]

Պատմություն խմբագրել

Հյուսիսային Խարթումը մինչև 1903 թվականը կոչվել է Հալֆայա։ Զարգացվել է որպես Խարթումի հյուսիսային արվարձան, որի հետ միացված է կամուրջով և տրամվայով[9]։

1998 թվականին ամերիկյան դեսպանատների ռմբակոծումից հետո ԱՄՆ-ը` մեղադրելով իսլամական ծայրահեղական «Ալ-Կաիդա» կազմակերպությանը, օգոստոսի 20-ին թևավոր հրթիռներով պատասխան հարված է հասցրել Աֆղանստանի «Ալ-Կաիդա» ճամբարներին և Հյուսիսային Խարթումի «Ալ-Շիֆա» դեղագործական գործարանին։ ԱՄՆ-ի կողմից Ալ-Շիֆա գործարանի ոչնչացման պատճառները մի քանիսն էին՝ ներառյալ ենթադրյալ կապերը գործարանի սեփականատերերի և «Ալ-Կաիդայի» միջև[10]։

Բնակչություն խմբագրել

Հյուսիսային Խարթումում բնակվում է մոտավորապես 1.184.000 մարդ (2016 թվականի դրությամբ)։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում քաղաքի ժողովրդագրությունը փոխվել է` պայմանավորված սուդանական տարբեր էթնիկ խմբերի աճով, ովքեր ապրում են քաղաքում և հարակից քաղաքներում, ինչպես նրա հնագույն բնակիչները` հայերը, հույները և ղպտիները։ Վերջիներս հարմարվել են ծովային միջավայրին և միավորվել նրա համայնքում։ Նրանց մեծ մասը աշխատում է հյուսիսային ծայրամասերում` գյուղատնտեսության և անասնաբուծության ոլորտում, մյուսներն աշխատում են արդյունաբերությունում, քանի որ այն ռազմավարական արդյունաբերության համար պետության ամենամեծ արդյունաբերական գոտին է։ Նրանք աշխատում են նաև հիդրոէլեկտրակայաններում[11], նավթավերամշակման գործարաններում և առևտրում[12]։

Հյուսիսային Խարթում քաղաքի հիմնական բնակչության աճը բնութագրող աղյուսակ[13]
Թվական 1956 1973 1983 1993 2008 2010 2012 2016
Բնակչություն 39.100 150.989 341.155 700.887 889.000 904.170 936 349 1.184.000

Տնտեսություն խմբագրել

Հյուսիսային Խարթումը երկրի հիմնական արդյունաբերական կենտրոնն է, արդյունաբերական մայրաքաղաքը։ Այստեղ տեղակայված են հիմնական ձեռնարկությունները (ներառյալ երկաթուղային արհեստանոցները, գետի նավերի նավաշինարանը, թեթև, սննդի, վերամշակման և մետաղագործության, դեղագործական և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկությունները)։ Հյուսիսային Խարթումը բամբակի, հացահատիկի, մրգերի և ընտանի չորքոտանի կենդանիների, գյուղատնտեսական առևտրի կենտրոն է։ Արդյունաբերության բնագավառները ներառում են դաբաղում, գարեջրագործություն և գյուղատնտեսության արտադրանքի առաջնային վերամշակում[14]։

Դեպի արևելք՝ Կապույտ Նեղոսի երկայնքով արագորեն աճում է քաղաքի հարուստ արվարձանը[14]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կոմիկով Ա․ Մ․, ed. (1986). Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան (ռուսերեն). Մոսկվա: Նեդրա. էջ 327.
  2. 2,0 2,1 «СЕВЕРНЫЙ ХАРТУМ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 43  
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. Хартум(ռուս.)
  6. Խարթում(ռուս.) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  7. «Khartoum North Historical Weather». WorldWeatherOnline.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «National Centers for Environmental Information (NCEI) formerly known as National Climatic Data Center (NCDC)». www.ncdc.noaa.gov. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին. {{cite web}}: Text "NCEI offers access to the most significant archives of oceanic, atmospheric, geophysical and coastal data." ignored (օգնություն)
  9. «Северный Хартум - это... Что такое Северный Хартум?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  10. «Страны мира - Судан - Хартум». info-country.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  11. «Вторые периодические доклады государств-участников, подлежащие представлениюв 2003 году. Электроэнергетика и электрификация сельских районов». docstore.ohchr.org (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 14-ին.
  12. «الموقع الرسمي للبروفيسور محمد ابراهيم ابو سليم». web.archive.org. 2013 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  13. Բնակչությունը ըստ տարիների(գերմ.)
  14. 14,0 14,1 «Северный Хартум, город - Судан». tochka-na-karte.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուսիսային Խարթում» հոդվածին։