Օմդուրման[1] (արաբ․՝ أم درمان‎‎՝ Ում Դուրման[2]), Սուդանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Գտնվում է Սուդանի մայրաքաղաք Խարթումի դիմաց՝ Նեղոս գետի մյուս ափին։ Ըստ 2012 թվականի տվյալների՝ Օմդուրմանի բնակչությունն առանց ագլոմերացիայի կազմում է 2,8 միլիոն մարդ։ Պետության առևտրային կենտրոնն է։

Բնակավայր
Օմդուրման
արաբ․՝ أم درمان‎‎
ԵրկիրՍուդան Սուդան
Մակերես614,9 կմ²
ԲԾՄ178±1 մետր
Բնակչություն2 805 396 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+3
Օմդուրման (Սուդան)##
Օմդուրման (Սուդան)

Պատմություն խմբագրել

1884 թվականին պատմության մեջ որպես «մահդիստականների ապստամբություն» հայտնի հակագաղութային ապստամբության առաջնորդ Մուհամեդ «Մահդի» Ահմադն Օմդուրման գյուղում ստեղծել է իր ռազմական շտաբը, որը գտնվում էր Սուդանի Խարթում վարչական կենտրոնի դիմաց՝ Նեղոսի հակառակ ափին։ 1885 թվականին, երբ տիֆից մահանում է Մուհամեդ «Մահդի» Ահմադը, նրա ժառանգ Աբդալահ «Խալիֆ» իբն Մուհամեն Օմդուրմանը հռչակել է երկրի մայրաքաղաք։

Օմդուրմանի ճակատամարտում Հորացիո Հերբերտ Կիտչեների գլխավորությամբ անգլիական զորքերը հաղթել են ապստամբ ուժերին և ապահովել անգլիական տիրապետության ապահովումը Սուդանում։

Աշխարհագրություն խմբագրել

Տեղակայված է Սպիտակ Նեղոս գետի ափին՝ ծովի մակարդակից 390 մետր բարձրության վրա[3]։ Խարթումի և Հյուսիսային Խարթումի հետ տնում է քաղաքայի ագլոմերացիայի կազմի մեջ։

Կլիմա խմբագրել

Օմդուրմանի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 30.8
(87.4)
33.0
(91.4)
36.8
(98.2)
40.1
(104.2)
41.9
(107.4)
41.3
(106.3)
38.4
(101.1)
37.3
(99.1)
39.1
(102.4)
39.3
(102.7)
35.2
(95.4)
31.8
(89.2)
37.1
(98.8)
Միջին ցածր °C (°F) 15.6
(60.1)
17.0
(62.6)
20.5
(68.9)
23.6
(74.5)
27.1
(80.8)
27.3
(81.1)
25.9
(78.6)
25.3
(77.5)
26.0
(78.8)
25.5
(77.9)
21.0
(69.8)
17.1
(62.8)
22.7
(72.9)
Տեղումներ մմ (դյույմ) 0
(0)
0
(0)
0
(0)
0
(0)
.4
(0.016)
4.0
(0.157)
46.3
(1.823)
75.2
(2.961)
25.4
(1)
4.8
(0.189)
.7
(0.028)
0
(0)
156.8
(6.174)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 0 0 .1 .1 .9 1.2 4.8 4.8 3.2 1.2 0 0 16.3
% խոնավություն 27 22 17 16 19 28 43 49 40 28 27 30 28.8
Միջին ամսական արևային ժամ 141 211 260 330 360 390 400 390 365 300 260 180 3587
Աղբյուր #1: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն (ՄԱԿ)[4]
Աղբյուր #2: BBC Weather[5]

Բնակչություն խմբագրել

Ըստ 2010 թվականի տվյալների՝ Օմդուրմանի բնակչությունը կազմում է 2 577 780 մարդ։

Տարի Բնակչություն[6]
1909[7] 42 779
1941 116 196
1956 113 600
1973 299 399
1983 526 284
1993 1 271 403
2007 3 127 802
2008 2 395 159
2010 2 577 780

Պատկերասրահ խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 266.
  2. Инструкция по передаче на картах географических названий арабских стран. — М.: Наука, 1966. — С. 26.
  3. «Umm Durman, Sudan Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «World Weather Information Service – Omdurman». UN. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  5. «Average Conditions Omdurman, Sudan». BBC Weather. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 21-ին.
  6. http://bevoelkerungsstatistik.de
  7. «Encyclopædia Britannica von 1911: Band 20, Seite 101». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. Ինքնահռչակ, չճանաչված պետություն, միջազգայնորեն ճանաչված Սոմալիի ինքնավար շրջան։

Գրականություն խմբագրել

  • Գուստերին Պ․ Վ․ Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4