Ամանդա Շուլ (անգլ.՝ Amanda Schull օգոստոսի 26, 1978(1978-08-26)[1], Հոնոլուլու, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պրոֆեսիոնալ բալետի նախկին պարուհի։

Ամանդա Շուլ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1978(1978-08-26)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՀոնոլուլու, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԻնդիանայի համալսարան
Մասնագիտությունպարուսույց, բալետի պարող, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Amanda Schull Վիքիպահեստում

Կյանք և կարիերաԽմբագրել

Շուլը ծնվել է Հոնոլուլուում և ընդունվել է Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանում, որպեսզի ուսումնասիրի բալետի պարուհու մասնագիտությունը։ 1999 թվականին նա միացել է Սան Ֆրանցիսկոյի բալետի խմբին, իսկ 2000 թվականին ուսումնառության շրջանում, նա «Ավանսցենա» կինոֆիլմում խաղացել է գլխավոր դեր[2]։ Մինչև 2006 թվականը աշխատել է որպես բալետի պարուհի, իսկ հետո հեռացել է թատերախմբից, որպեսզի սկսի հեռուստատեսային դերասանուհու կարիերան[3]։

2008 թվականից սկսած՝ Շուլն սկսել է աշխատել որպես հեռուստատեսային դերասանուհի՝ հայտնվելով այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Դետեկտիվ Ռաշ», «Ոսկորներ», «Երկուսուկես մարդը»։ Նա գլխավոր դերեր է խաղացել Lifetime հեռուստաալիքի «Պատերազմներ կանանց հանրակացարանում», «Երևակայական ընկեր» և «Որս լաբիրինթոսում» ֆիլմերում, ինչպես նաև երկրորդական դերեր է ստացել «Մեկ ծառի բլուրը» և «Հմայիչ խաբեբաները» սերիալներում։ 2013-2019 թվականներին USA Network«Suits» սերիալում խաղացել է Քաթրին Բենեթի դերը[4]։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել Syfy-ի «12 կապիկ» սերիալում, որը հիմնված էր 1995 թվականի համանուն ֆիլմի վրա։

Անձնական կյանքԽմբագրել

2011 թվականի մայիսի 28-ից Շուլն ամուսնացած է Ջորջ Ուիլսոնի հետ։ Ամուսիններն ունեցել են որդի՝ Ջորջ Փաթերսոն Ուիլսոն 6-րդը[5]։

ՖիլմագրությունԽմբագրել

ՖիլմերԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2000 Կենտրոնական տեսարան Center Stage Ջոդի Սոյեր
2007 Կանայք բարձունքում Women on Top Բեքա Քինգ
2009 Մաոյի վերջին պարողը Mao’s Last Dancer Էլիզաբեթ Մաքի
2009 Պատերազմներ կանանց հանրակացարանում Sorority Wars Գվեն Lifetime-ի հեռուստաֆիլմ
2011 Ջ․ Էդգար J. Edgar Անիտա Քոլբի
2012 Երևակայական ընկեր Imaginary Friend Բրիտանի Lifetime-ի հեռուստաֆիլմ
2013 Որս լաբիրինթոսում Hunt for the Labyrinth Killer Անդերսոն Շելբի Lifetime-ի հեռուստաֆիլմ
2013 Պայմանավորվածություն The Arrangement Մելոդի
2014 Դավաճանը Betrayed Ջուլի
2016 Ես զայրացած եմ I Am Wrath Էբի
2017 Սատանայի կամուրջ Devil’s Gate Գործակալ Ֆրենսիս

ՀեռուստատեսությունԽմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2008 Հավաքարարը The Cleaner Էյլին Էպիզոդ 1
2008 Դետեկտիվ Ռաշ Cold Case Էլի Էպիզոդ 1
2008 Խաբիր ինձ Lie to Me Ֆիբի Հեդլինգ Էպիզոդ 1
2010 Ոսկորներ Bones Նեվիա Լարկին Էպիզոդ 1
2009—2010 Մեկ ծառի բլուրը One Tree Hill Սառա Էվանս/Քեթի Ռայան Երկրորդական դեր, էպիզոդ 12
2011 Կասլ Castle Ջոյ Էպիզոդ 1
2012 Երկուսուկես մարդ Two and a Half Men Ալիսյա Էպիզոդ 1
2012 Պայծառատեսը Psych Թեա Սամերս / Դալյա Թաուն Էպիզոդ 1
2012 Գրիմ Grimm Լյուսինդա Ջարվիս Էպիզոդ 1
2012 Մենտալիստը The Mentalist Վիկտոր Մարսի Էպիզոդ 1
2012 Վեգաս Vegas Քերոլ Ռեյես Էպիզոդ 1
2010—2013 Հմայիչ խաբեբաները Pretty Little Liars Մերեդիթ Սորենսոն Երկրորդական դեր, էպիզոդ 7
2013 Նիկիտա Nikita Նաոմի Էպիզոդ 1
2013—2019 Suits Suits Քաթրին Բենեթ Երկրորդական դեր, հետագայում կանոնավոր
2014 Արվարձան Suburgatory Լինդա Էպիզոդ 1
2015 12 կապիկ 12 Monkeys Կասանդրա Ռայլի Կանոնավոր դեր

ԾանոթագրությունԽմբագրել