Ռեբեկա Բրիդս (անգլ.՝ Rebecca Elizabeth Breeds, հունիսի 17, 1987(1987-06-17)[1], Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալիացի մոդել և դերասանուհի, որը հայտնի է «Մեծ ալիք» սերիալում խաղացած Քեյսի Քոմեթի և «Հմայիչ խաբեբաները» սերիալում` Նիկոլ Գորդոնի դերերով։ 2015 թվականին միացել է «Առաջնածինները» սփին-օֆֆի կաստային, որտեղ խաղացել է երկբևեռ աֆեկտիվ խանգարում ունեցող վամպիր Ավրորա դե Մարտելի դերը։

Ռեբեկա Բրիդս
Ծնվել էհունիսի 17, 1987(1987-06-17)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՍիդնեյ, Ավստրալիա
ԿրթությունShire Christian School? և St Andrew's Cathedral School?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Լյուկ Միտչել

Վաղ տարիներ խմբագրել

Ռեբեկա Բրիդսը ծնվել է 1987 թվականի հունիսի 17-ին Հարավային Ուելսի Սիդնեյ քաղաքում։ Նա ընտանիքի կրտսեր դուստրն է։ Ռեբեկան հայտնի ավստրալիացի դերասանուհի է և մոդել, որը հայտնի է «Տանը և ճանապարհին» սերիալում խաղացած Ռուբի Բակտոն դերով, որը նրա մասնակցությամբ շարունակվել է 2008 թվականից մինչև 2012 թվականի օգոստոսը։ Ռուսաստանում Ռեբեկան ավելի հայտնի է «Մեծ ալիք» երիտասարդական սերիալի երրորդ եթերաշարջանի Քեյսի Քոմեթի դերով։ 2013 թվականին նա ստացել է երկու գլխավոր դեր՝ «Ex-Men» և «Bhaag Milkha Bhaag» սերիալներում։ Ռեբեկայի դերասանական կարիերան ներառում է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Newcastle» (Լիի դերով) և կարճամետրաժ «Հոտ» ֆիլմերը։ Ռեբեկան սիրում է սպորտը։ Երբ 16 տարեկան էր, կրտսեր եղբայրը նրան սովորեցրել է սահել սերֆերով։ Հետաքրքրված է նաև ֆուտբոլով և գեղասահքով, հաճախ նրան կարելի է տեսնել թենիսի, բասկետբոլի և ֆուտբոլի մրցախաղերում։ 2011-2013 թվականներին դարձել է սպորտային հագուստների «Running Bare» ապրանքանիշի դեմքը։

Կարիերա խմբագրել

Ռեբեկայի դերասանական կարիերան սկսվել է 2000 թվականից՝ «Vita Brits» հեռուստատեսային գովազդում և «Ջրային առնետներ» սերիալի էպիզոդներից մեկում նկարահանվելուց հետո։ Ռեբեկան ինքնուրույն սովորել է կիթառ, դաշնամուր և հարվածային գործիքներ նվագել։ Բացի այդ նա լավ երգում է, գրում երաժշտություն և բանաստեղծություններ։ Ռեբեկան նաև կարում է, սիրում է նոր և հին ոճերի զուգակցումը և լավ պատրաստում է։ 10 տարեկանից սովորել է Sutherland Shire Christian School-ում, իսկ երբ լրացել է 11 տարեկանը, տեղափոխվել է St Andrew’s Cathedral School։ 2005 թվականից դարձել է Captain դրամատիկ խմբակի անդամ։ 2005 թվականի վերջին արդեն ելույթ է ունեցել թատրոնում և մասնակցել է Նիկ Հանսենի գրած մի քանի ներկայացումներում ու մյուզիքլներում։ 2005 թվականին ավարտել է NSW HSC Advanced English անգլերեն լեզվի ընդլայնված դասընթացները։ 2016 թվականին NBC ալիքի «Միրանդայի կանոնները» նոր նախագծում Ռեբեկան ստացել է գլխավոր՝ սկսնակ իրավաբան Միրանդա Քոլի դերը[2]։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականից Ռեբեկան հանդիպել է իր գործընկերոջ՝ դերասան Լյուք Միտչելի հետ։ 2012 թվականի մայիսին դերասանը ձեռքի և սրտի առաջարկություն է արել իր ընկերուհուն, իսկ 2013 թվականի հունվարին նրանք դարձել են ամուսիններ[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 Ջրային առնետներ Water Rats
2006-2008 Մեծ ալիք Blue Water High Թինա / Քեսի Քոմեթի
2008 Նյուքասլ Newcastle Լիյա
2008-2012 Տանը և ճանապարհին Home and Away Ռուբի Բակտոն
2013 Մենք տղամարդ ենք We Are Men Էբի Ռուսո
2015-2017 Հմայիչ խաբեբաները Pretty Little Liars Նիկոլ Գորդոն
2015-2016 Առաջնածինները The Originals Ավրորա դե Մարտել
2016 Միրանդայի կանոնները Мiranda rights Միրանդա Քոլ
2017 Երեք ամառ Three Summers Քիվի
2017 Քաջը The Brave Մեգան Ջեյմս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Соня Крылова. «Звезда «Древних» возглавит судебную драму» (ռուսերեն). Showzoom. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
  3. «Люк Митчелл - биография и фото». h2o-online.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեբեկա Բրիդս» հոդվածին։