Բացել գլխավոր ցանկը

Տորի Դևիտո (անգլ.՝ Torrey Joel DeVitto, հունիսի 8, 1984(1984-06-08), Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, ջութակահարուհի։ Առավել հայտնի է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալի Մելիսա Հաստինգսի դերում և «Վամպիրի օրագրերը» ֆիլմի, Մերիդիտ Ֆելլի դերում։

Տորի Դևիտո
Torrey DeVitto by David Shankbone (cropped).jpg
Ծնվել էհունիսի 8, 1984(1984-06-08) (35 տարեկան)
ԾննդավայրՀանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունWinter Park High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, ջութակահարուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ ԼԻբերթի Դևիտո
Ամուսին(ներ)Փոլ Ուեսլի

ԿենսագրությունԽմբագրել

Տորի Դևիտոն ծնվել Հանթինգթոն։ Նրա հայրը՝ Լիբերտի Դևիտոն, 28 տարի եղել է թմբկահար։ Հոր համերգային շրջագայությունների պատճառով Տորիի մանկությունը անցել է ճանապարհորդություններով։ 6 տարեկանում սկսել է ջութակ նվագել դպրոցի նվագախմբում։ 15 տարեկանում նկարահանվել է գովազդներում, աշխատել է Չիկագոյում՝ մոդելային գործակալությունում։

Մի քանի տարի զբաղվել է մոդելային բիզնեսով, ապա նա անցել է դերասանական կարիերայի։ 2005 թվականին դարձել է առաջատար դերասանուհիներից մեկը, երբ խաղացել է մի քանի դրամա ֆիլմերում։ Դրանցից մեկը «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմն է, որտեղ Տորին խաղացել է Կարենի դերը։ Նկարահանվել է առաջին եթերաշրջանում՝ 16 սերիայում։

2008 թվականին նկարահանվել է 5֊րդ և 6֊րդ եթերաշրջաններում « Մեկ փշակաղնու ծառ» Տորին խաղացել է ՝ «Մեր ամռան հույսերը», «Կլինիկա», «Դրեյք և Ջոշ», «Կվինսա թագավոր», «C.S.I.: Մայամիի հանցագործություն», «Ամրոց» հեռուստասերիալներում։ Նաև նկարահանվել է « Ես գիտեմ, թե դու ինչ էս արել անցած ամառ» ֆիլմում։ 2010 թվականից նա նկարահանվել է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում, որտեղ խաղում է երկրորդական դեր։

Անձնական կյանքԽմբագրել

2011 թվականից մինչև 2013 թվականը ամուսնացած է եղել Փոլ Ուելսի հետ։

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2004-2005 Դրեյք և Ջոշ Drake & Josh Դենիս Տորի
2005 Կվինսա թագավոր The King of Queens Թրեյսի
2005 Ջեք և Բոբի Jack & Bobby Տիֆանի
2005-2006 Փառավոր մարդիկ Beautiful People Կարեն Կերր
2006 Ես գիտեմ, թե դու ինչ էս արել անցած ամառ I’ll always know what you did last summer Զոու
2008 Կանաչ բանալի Green Flash Միա Ֆոնսեկա
2008 Ձմեռային մարդասպաններ Killer Movie Ֆիբբի Հիլդեյլ
2008 C.S.I.: Մայամիի հանցագործություն CSI: Miami Քելի Չեպմն
2008 Մեկ փշակաղնու ծառ One Tree Hill Քերրի
2009 Ամրոց Castle Սիերա Գուդվին
2010 Հմայիչ խաբեբաները Pretty Little Liars Մելիսա Հաստինգս
2011 Ծիսակարգ The Rite Նինա
2012 Վամպիրի օրագրերը The Vampire Diaries Մարեդիտ Ֆելլ
2012 Հանցանշաններ Evidence Լիան

Արտաքին հղումներԽմբագրել