Թամմին Պամելա Սուրսոկ
Թամմին Պամելա Սուրսոկ (անգլ.՝ Tammin Pamela Sursok, օգոստոսի 19, 1983, Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ), հարավաֆրիկացի և ավտրալացի դերասանուհի և երգչուհի։
Թամմին Պամելա Սուրսոկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Յոհաննեսբուրգ, Տրանսվաալ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | Ավստրալիա և ՀԱՀ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | tamminsursok.net/en/ |
Tammin Sursok Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Թամմին Պամելա Սուրսոկը ծնվել է 1983 թվականի օգոստոսի 19-ին Յոհաննեսբուրգում։ Փոքր տարիքում ընտանիքով տեղափոխվել է Ավստրալիա։ Վեց տարեկանում սկսել է զբաղվել պարով։ Ավարտել է «Trinity Speech and Drama college»-ն Անգլիայում, ինչպես նաև` Սիդնեյի երիտասարդական երաժշտական թատրոնը։ Ֆիլմի նկարահանումների ընթացքում առաջ է տանում նաև փոփ-երգչուհու գործունեությունը։ 2000 թվականին Թամմինն առաջնախաղ է ունեցել հեռուստատեսությունում` խաղալով «Տանը և ճանապարհին» սերիալում, որտեղ նկարահանվել է մինչև 2004 թվականը[1].
Անձնական կյանք խմբագրել
2011 թվականի օգոստոսի 24-ից Թամմինն ամուսնացած է դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Շոն ՄակԷվենի հետ։ Ամուսիններն ունեն աղջիկ` Ֆինիքս Էմմանուել ՄակԷվեն (ծնվ.08.10.2013): 2009 թվականից նա ապրում է Ավստրալիայի Հարավային Ուելսի Սուրբ Այվս քաղաքում։
Ֆիլմագրություն խմբագրել
Տարի | Անվանում | Դեր |
---|---|---|
2000-2004 | Home and Away | Դենի Սազերլենդ |
2003 | Home and Away: Secrets and the Cit | Դենի Սազերլենդ |
2003 | Home and Away: Hearts Divided | Դենի Սազերլենդ |
2006 | Aquamarine | Մարջորի |
2007 | Rules of Engagement | կին |
2007-2009 | The Young and the Restless | Քոլլին Քերլտոն |
2008 | In Plain Sight | Նիկոլ |
2009 | The Unknown | Չենս |
2009 | Neighbors Are Friends | Մեդելին Ջեյմս |
2009 | Spectacular | Քորթնի |
2009 | Crossing Over | Ռոզալին |
2009 | Albino Farm | Ստեյսի |
2010 | Flicka 2 | Քերրի Մակլոքլին |
2010-2011 | Hannah Montana | Սիենա |
2010-2016 | Pretty Little Liars | Ջեննա Մարշալլ |
2011 | Husk | Նատալի |
2011 | Driving by Braille | Սառա Կորսո |
2012 | Airship Dracula | Ամելիա |
2013 | 10 Rules for Sleeping Around | Քեյթ Օլիվեր |
2014 | Cam2Cam | Էլլի Բեստբրուկ |
2015 | Bound & Babysitting | Մեգի |
2016 | The Stepsister | Օդրի |
2016 | Merry Exes | Լիվվի Բիլ |
Սկավառակներ խմբագրել
- «Whatever Will Be» (2005, Sony BMG)[2]
- EP «Love Struck» (2011, Reprise)
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին աղբյուրներ խմբագրել
- Թամմին Սուրսոկը Internet Movie Database կայքում
- Թամմին Սուրսոկը Թվիթերում
- Թամմին Սուրսոկն Ինսթագրամում
- Թամմին Սուրսոկին նվիրված կայք(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թամմին Պամելա Սուրսոկ» հոդվածին։ |