Սառա Քեթրին Շեպարդ (ապրիլի 8, 1977(1977-04-08)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հեղինակ է, հայտնի է Հմայիչ խաբեբաները և Ստելու խաղը գրքերի շարքով, երկուսն էլ դարձել են Freeform-ի հեռուստասերիալ։

Սառա Շեպարդ
Sara Shepard
Սառա Շեպարդը Բռուքլինի Գրքի տոնախմբությանը (2010)
Ծնվել էապրիլի 8, 1977(1977-04-08)[1][2] (46 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, մանկագիր և վիպասան
Լեզուանգլերեն
Ազգությունամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան, Բրուքլինի քոլեջ, Downingtown High School? և University of Cincinnati – College-Conservatory of Music?
Ստեղծագործական շրջան2005-ից մինչ օրս
ԺանրերԵրիտասարդ չափահաս, Առեղծված, Թրիլեր
Ուշագրավ աշխատանքներՀմայիչ խաբեբաները
Կայքsarashepardbooks.com
 Sara Shepard Վիքիպահեստում

Վաղ կյանքը խմբագրել

Շեպարդի հայրը՝ Բոբը, ամերիկացի է, իսկ մայրը՝ Մինդին, ծնվել է Տորոնտոյում[3]։ Շեպարդը մեծացել է Ալի անունով քրոջ հետ։ Ավարտել է Դաունինգթաուն ավագ դպրոցը Փենսիլվանիայի Դաունինգթաուն քաղաքում 1995 թվականին։ Նա սովորել է Նյու Յորքի համալսարանում, որն ավարտել է գիտությունների բակալավրի աստիճանով 1999 թվականին, իսկ Ստեղծագործ շարադրանքի մագիստրոսի աստիճանը՝ Բրուքլինի քոլեջում 2004 թվականին[4]։

Կարիերա խմբագրել

Սկսած 2000 թվականից մինչև 2005 թվական Շեպարդն աշխատել է Time, Inc. Custom Publishing -ում և հրապարակել է կենսակերպի ամսագրեր կորպորատիվ հաճախորդների համար։ Նա սկսել է գոսթվրայթինգից որպես ազատ աշխատող 2002 թվականին և իր սեփական գրքերը գրելուց 2005 թվականին[4]։

Հեռուստասերիալը խմբագրել

Շեպարդի Հմայիչ խաբեբաները և Ստելու խաղը գրքերի դրվագները վերածվել են հեռուստասերիալի ABC Family-ի միջոցով։ «Հմայիչ խաբեբաները» նովելների շարքը հիմնված է "Ֆիլադելֆիայի Մեյն լայնում մեծանալու իր անձնական փորձի մոտիվներով "[5]։

Հմայիչ խաբեբաները ներկայումս վեցերորդ եթերաշրջանում է և 2014 թվականի հունիսի 10-ին կթարմացվի դրա վեցերորդ և յոթերորդ եթերաշրջանները։ Նա նաև ունեցել է կարճատև spin-off, որը կոչվում է Ռեյվենսվուդ[6],որի գլխավոր դերում էր «Հմայիչ խաբեբաների» դերասանական կազմի Թայլեր Բլեքբերն՝ որպես Կալեբ Ռիվերս։ Տռոյան Բելիսարիոն, Էշլի Բենսոնը, Շայ Միտչելը և Լյուսի Հեյլը մարմնավորել են գլխավոր կերպարներին՝ Սպենսեր Հասթինգսին, Հաննա Մարինին, Էմիլի Ֆիլդսին և Արիա Մոնթգոմերին։ Շեպարդը ունեցել է կամեյոն «Սիրելի փոքրիկ խաբեբաների» առաջին եթերաշրջանի 7-րդ դրվագում և հինգերորդ եթերաշրջանի 24-րդ դրվագում[7]։

Ստելու խաղը չեղյալ համարվեց երկրորդ եթերաշրջանից հետո, որը հեռարձակվել է 2013 թվականի մարտին։ Ալեքսանդրա Չանդոն մարմնավորել է երկու հիմնական կերպարներին՝ Սյուտոն Մերսերին և Էմմա Բեքերին։

Անձնական կյանք խմբագրել

Շեպարդը ներկայումս բնակվում է Պիցբուրգում[5]։

Բիբլիոգրաֆիա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. Goodreads
  4. 4,0 4,1 Williams, Andrea (2013 թ․ մայիսի 22). «SO WHAT DO YOU DO, SARA SHEPARD, AUTHOR OF PRETTY LITTLE LIARS?». Mediabistro. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. 5,0 5,1 «Sara Shepard Bio». SaraShepardBooks.com. Վերցված է 2009 թ․ մայիսի 30-ին.
  6. Bricker, Tierney (2013 թ․ մարտի 26). «ABC Family's 'Pretty Little Liars' Renewed For Fifth Season and Spin Off». E! Online. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  7. Levin, Alison. «More From Sara on Her PLL Cameo!». Alloy Entertainment. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել