Հիրիկ նրբագեղ
Հիրիկ նրբագեղ | |
![]() Հիրիկ նրբագեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Iridoideae |
Տրիբա | Irideae |
Ցեղ | Հիրիկ (Iris) |
Տեսակ | Հիրիկ վրացական (I. iberica) |
Ենթատեսակ | Հիրիկ նրբագեղ (I. i. elegantissima) |
Միջազգային անվանում | |
Iris iberica elegantissima |
Հիրիկ նրբագեղ (լատին․՝ Iris elegantissima), հիրիկազգիների ընտանիքին պատկանող բույս, որը հայտնի է որպես արժեքավոր դեղաբույս և ներկատու բույս։ Հայաստանի Հանրապետության էնդեմիկ տեսակներից է և Հայաստանից դուրս ուրիշ ոչ մի երկրում չի հանդիպում։
Նկարագրություն
խմբագրելԲույսն ունի նեղ, մանգաղանման տերևներ՝ առանց տերևակիր ցողունի։ Ծաղիկները խոշոր են, արտակարգ գեղեցիկ, կազմված 6 պսակաթերթիկներից, որոնցից արտաքին շրջանի երեքը շագանագագույն են, դեղնավուն բծերով, փոքր–ինչ հորիզոնական դիրքով։ Ներսի օղակի երեք պսակաթերթիկները սպիտակ են՝ մուգ գույնի ջղերով, ուղղված դեպի վեր։ Պսակաթերթիկները խոշոր են, կազմությամբ և գունային համադրությամբ նուրբ ու արտակարգ գեղեցիկ։ Ինչի պատճառով էլ բույսը ստացել է իր «Նրբագեղ» անվանումը։ Արարատյան դաշտում ծաղկում է ապրիլի վերջին, իսկ նախալեռնային գոտում` մայիսի սկզբերին։ Որպես հիանալի սելեկցիոն ելանյութ՝ հիրիկ նրբագեղը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ծաղկաբուծության համար։ Որպես տիպիկ հայկական տեսակ՝ հիրիկ նրբագեղը պահպանության և հետագա տարածման խիստ կարիք է զգում։ Պահպանության հուսալի միջոցներից մեկն էլ մշակության մեջ այս արժեքավոր տեսակի լայն ներդրումն է։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Արարատյան դաշտի չոր նախալեռնային գոտում՝ Ջրվեժում, Արագածի հարավարևմտյան միկրոլանջում՝ Լեռնարոտի, Ավանի, նախկին Սասունիկի շրջակայքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Լ. Վ. Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ նրբագեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ նրբագեղ» հոդվածին։ |