Հիրիկ վրացական

բույսերի տեսակ
Հիրիկ վրացական
Հիրիկ վրացական
Հիրիկ վրացական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ վրացական (I. iberica)
Միջազգային անվանում
Iris iberica

Հիրիկ վրացական (լատին․՝ Iris iberica) հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

8-20 սմ բարձրությամբ ցողունով կոճղարմատավոր, գեղազարդային բույս է։ Տերևները ցողունագիրկ են, սովորաբար ուղիղ կամ սրանման։ Ծաղիկները մեծ են, ծաղկապատի 4-5 (16) սմ երկարությամբ, 2,5-4 սմ լայնությամբ արտաքին մասերի ետծալը խիտ ծածկված է դարչնագույն ջղերով և պուտերով, կենտրոնական մասում մեծ հակաձվաձև սևավուն պուտով, իսկ 3-5 (6) սմ տրամագծով ներքինները սպիտակավուն են, կամ բաց կապտավուն՝ դժգույն մանուշակագույն ջղերով[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում, Այրում կայարանի շրջակայքում։ Հայաստանից բացի, աճում է Վրաստանում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում` ծովի մակարդակից 400-600 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, շիբլյակում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա տեսակի ընդհանուր տարածման հարավային սահմանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Հողատարածքների յուրացման պատճառով տեսակին սպառնում է անհետացում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ վրացական» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ վրացական» հոդվածին։