Հիրիկ ատրպատականյան

բույսերի տեսակ
Հիրիկ ատրպատականյան
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Հիրիկազգիներ (Iridaceae)
Ենթաընտանիք Iridoideae
Տրիբա Irideae
Ցեղ Հիրիկ (Iris)
Տեսակ Հիրիկ ատրպատականյան (I. atropatana)
Միջազգային անվանում
Iris atropatana

Հիրիկ ատրպատականյան (լատին․՝ Iris atropatana ), հիրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

Սոխուկավոր բույս է։ Տափակ, երկարությամբ ծավալված, մանգաղաձև ծայրերով տերևները հիմքի մոտ ունեն 2-4 սմ լայնություն։ Ցողունների բարձրությունը 5-10 սմ է։ Ծաղիկները 1-2 հատ են, դեղին, հազվադեպ՝ բաց կապտավուն[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում տարածված է Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Հերհեր, Բարձրունի, Մարտիրոս, Խնձորուտ, Սերս, Գետապ, Եղեգնաձոր, Ագարակաձոր, Մալիշկա)։ Աճում է նաև Նախիջևանում և Արևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է ծովի մակարդակից 1200-2000 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, չոր քարքարոտ, կավային, գիպսակիր, խճաքարոտ լանջերին, տրագականտային և ֆրիգանանման բուսականության մեջ, գիհու անտառներում։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում է մայիս-հունիս ամիսներին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին աճելավայրերի պայմանների փոփոխության պատճառով սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրիկ ատրպատականյան» հոդվածին։