«Հիշողություն» (անգլ.՝ Memoria), ռեժիսոր և սցենարիստ Ապիչատպոն Վիրասետակուլի ֆիլմը, 2021 թվականի միջազգային համատեղ արտադրության դրամա։ Ֆիլմում նկարահանվել են Թիլդա Սուինտոնը, Էլկին Դիասը, Ժաննա Բալիբարը, Խուան Պաբլո Ուրեգոն, Ագնես Բրեկկեն և Դանիել Խիմենես Կաչոն։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2021 թվականի հուլիսի 15-ին Կաննի կինոփառատոնում։ Ֆիլմն առաջադրվել է Կոլումբիայի կողմից 2022 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, սակայն չի ընտրվել[5]։

Հիշողություն
իսպ.՝ Memoria
Երկիր Կոլումբիա[1]
 Թաիլանդ[1]
 Գերմանիա
 Չինաստան
 Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Կատար
 Ֆրանսիա
 Շվեյցարիա
Ժանրդրամա
Թեմահիշողություն[2], հուշեր[2], կոլեկտիվ հիշողություն[2], մարդաբանություն[2] և ախտանիշերի տարածում[2]
Թվականհուլիսի 21, 2021[3], հուլիսի 15, 2021[3], սեպտեմբերի 13, 2021[3], սեպտեմբերի 30, 2021[3], նոյեմբերի 17, 2021[3], դեկտեմբերի 26, 2021[3], հունվարի 14, 2022[3], հունվարի 27, 2022[3], ապրիլի 8, 2022[3], ապրիլի 22, 2022[3], մայիսի 5, 2022[4], մայիսի 20, 2022[3], հունիսի 16, 2022[3] և հունիսի 22, 2023[3]
Լեզուիսպաներեն և անգլերեն
ՌեժիսորԱպիչատպոն Վիրասետակուլ
ՊրոդյուսերՍայմոն Ֆիլդս, Շառլ դը Մո, Խուլիո Չավեսմոնտես և Diana Bustamante?
Սցենարի հեղինակԱպիչատպոն Վիրասետակուլ
ԴերակատարներԹիլդա Սուինթոն, Դանիել Խիմենես Կաչո, Ժաննա Բալիբար և Խուան Պաբլո Ուռեգո
ՕպերատորՍայոմբհու Մուկդիպրոմ
ԵրաժշտությունՍեսար Լոպես
ՄոնտաժԼի Չատամետիկուլ
Պատմվածքի վայրԲոգոտա[2]
Տևողություն136 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

խմբագրել

Խոլորձների աճեցման մասնագետ Ջեսիկան գալիս է Կոլումբիա՝ խնամելու քնած վիճակում գտնվող քրոջը։ Բայց Ջեսիկան էլ գրեթե կորցնում է խաղաղությունը. նրան հետապնդում է տարօրինակ ձայնը, որը նման է կամ պայթյունի, կամ հզոր հարվածի, որը խանգարում է և զրկում քնից[6]։ Փորձելով հասկանալ այդ ձայնի ծագումը, հերոսուհին ավելի ու ավելի է կորցնում կապը նրա հետ, ինչը ընդունված է համարել իրականություն[7]։

Դերերում

խմբագրել
  • Թիլդա Սուինտոն – Ջեսիկա Հոլանդ
  • Էլկին Դիաս – Էռնան Բեդոյան հասուն տարիքում
  • Խուան Պաբլո Ուրեգո – Էռնան Բեդոյա երիտասարդ տարիքում
  • Ժաննա Բալիբար – Ագնես Չերկինսկի
  • Ագնես Բրեկկե – Կարեն Հոլանդ
  • Դանիել Խիմենես ԿաչոԽուան Օսպինա
  • Ժերոնիմո Բարոն – Մատեո Օսպինա
  • Կոնստանցա Գուտիերեզ – բժիշկ Կոնստանցա

Արտադրություն և պրեմիերա

խմբագրել

Նախագծի մասին հայտարարվել է 2018 թվականի մարտին, ընդ որում՝ ի սկզբանե հայտնի էր, որ գլխավոր դերը խաղալու է Թիլդա Սուինտոնը[8]։ 2019 թվականի օգոստոսին դերասանական կազմին միացել են Ժաննա Բալիբարը, Դանիել Խիմենես Կաչոն, Խուան Պաբլո Ուրեգոն, Էլկին Դիասը[9]։ Նկարահանումներն սկսվել են 2019 թվականի օգոստոսին Կոլումբիայում[10]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2021 թվականի հուլիսին Կաննի կինոփառատոնում՝ հիմնական մրցույթի շրջանակներում։

Քննադատություն

խմբագրել

Քննադատները «Հիշողությունը» շատ բարյացակամորեն են ընդունել։ Screen Daily-ից Թիմ Գրիերսոնը այն անվանել է «լիարժեք մեդիտացիա հոգևոր մեկուսացման և նորացման խաչմերուկում... նույնքան հետաքրքրաշարժ և շփոթեցնող», որքան Վիրասետակուլի նախորդ ֆիլմերը[11]։ Ըստ Variety-ից Փիթեր Դեբրյուգեի, «Հիշողության» մեջ ռեժիսորը «գնում է դեպի գերբնականը՝ կախարդանքներ և ոգիներ, անտեսանելի սպառնալիքներ և կենդանիներ, որոնք ունեն խորհրդավոր սպառնացող ուժ, որը միայն մասամբ հասկանալի է մարդկանց համար»[12]։ Deadline.com-ից Թոդ Մաքքարթին վստահություն է հայտնել, որ ֆիլմը կնվաճի Կաննի ժյուրիի բարեհաճությունը[13]։ Անտոն Դոլինը «Հիշողությունը» բնութագրել է որպես «մաքրամաքուր արվեստի երկու ժամ»[14]։

Մրցանակներ

խմբագրել
Տարի Մրցանակ Կատեգորիա Ստացող(ներ) Արդյունք Ծնթ.
2021 Կաննի 74-րդ կինոփառատոն Ժյուրիի մրցանակ Memoria Հաղթանակ [15]
Չիկագոյի միջազգային կինոփառատոն Ոսկե Հյուգո Հաղթանակ [16]
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ 2021 Տարվա ֆիլմ Առաջադրված [17]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Cakarel E. MUBI — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Memoria (իսպ.) — 2021.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Internet Movie Database — 1990.
  4. film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
  5. «'Memoria' representará a Colombia en los Premios Oscar 2022». El Nuevo Siglo. 2021 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Невероятно, но Канн: 45 фильмов Каннского кинофестиваля-2021, которые мы ждем». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
  7. ««Память» — фильм Апичатпонга Верасетакуна, в котором Тильда Суинтон ищет источник странного звука. Но фильм ли это вообще? Или что-то совсем другое?». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  8. Nordine, Michael (2018 թ․ մարտի 15). «Tilda Swinton to Star in Palme d'Or Winner Apichatpong Weerasethakul's 'Memoria'». IndieWire. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  9. Lang, Jaime (2019 թ․ օգոստոսի 27). «See the First Set Photos of Tilda Swinton, Apichatpong Weerasethakul 'Memoria' Shoot (EXCLUSIVE)». Variety. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  10. Raup, Jordan (2019 թ․ օգոստոսի 27). «Apichatpong Weerasethakul Begins Shooting 'Memoria' Starring Tilda Swinton». The Film Stage. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  11. Tim Grierson, Senior US Critic2021-07-15T15:45:00+01:00. «'Memoria': Cannes Review». Screen (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. Peter Debruge, Peter Debruge (2021 թ․ հուլիսի 15). «'Memoria' Review: The Amazon Jungle Offers a Fresh Playground for Apichatpong Weerasethakul's Usual Obsessions». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  13. «В Каннах показали Тильду Суинтон в экзотической картине «Память»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  14. «Все фильмы конкурса 74-го Каннского фестиваля. Рейтинг Антона Долина от худшего к лучшему». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 17-ին.
  15. Cannes Film Festival (2021 թ․ հուլիսի 7). «All the 74th Festival de Cannes Awards». Newsis (անգլերեն). Naver. Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  16. Chicago Internaitional Film Festival (2021 թ․ հոկտեմբերի 24). «Festival Award Winners International Feature Film Competition». Newsis (անգլերեն). Naver. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 24-ին.
  17. Yossman, K.J. (2021 թ․ դեկտեմբերի 16). «Female Filmmakers Shine at London Critics' Circle Film Awards With Nominations for Jane Campion, Maggie Gyllenhaal and Joanna Hogg». Variety. Վերցված է 2022 թ․ մայիսի 29-ին.