Դանիել Խիմենես Կաչո
Դանիել Խիմենես Կաչո (իսպ.՝ Daniel Giménez Cacho, մայիսի 15, 1961[1], Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), իսպանական ծագումով մեքսիկացի դերասան։
Դանիել Խիմենես Կաչո | |
---|---|
En materia de pescado ֆիլմի նկարահանումների ժամանակ | |
Ծնվել է | 1961 մայիսի 15 |
Ծննդավայր | Մադրիդ |
Քաղաքացիություն | Իսպանիա Մեքսիկա |
Ազգություն | մեքսիկացի |
Մասնագիտություն | դերասան ռեժիսոր գրող պրոդյուսեր |
Ակտիվ շրջան | 1986 թվականից |
Երեխա(ներ) | 2 |
Պարգևներ և մրցանակներ | |
Գործունեություն
խմբագրելՀամագործակցել է իսպանախոս մի շարք հայտնի կինոռեժիսորների հետ՝ Գիլերմո Դել Տորոյի, Ալֆոնսո Կուարոնի, Խորխե Ֆոնսի, Պեդրո Ալմոդովարի։ Հանդես է եկել Գիլերմո Դել Տորոյի և Ալֆոնսո Կուարոնի La Hora Marcada հեռուստատեսային շոուում և «Թերեզա» հեռուստասերիալում։ Նրա ձայնը հնչում է «Եվ քո մորը նույնպես» ֆիլմի ամբողջ ընթացքում՝ որպես պատմող։
Քըրք Քըրքորյանի ֆինանսավորած Հայոց ցեղասպանության մասին պատմվող Խոստումը դրամայում մարմնավորել է հայ քահանայի դերը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ)[2][3]։
Ֆիլմեր
խմբագրել- Միայն ձեր գործընկերոջ հետ (իսպ.՝ Solo con tu pareja, 1991)
- Կովի գլուխը (իսպ.՝ Cabeza de Vaca, 1991)
- Կրոնոս (իսպ.՝ Cronos, 1993)
- Midaq Alley (1995)
- Ոչ ոք մեր մասին չի խոսի, երբ մենք մահանանք (իսպ.՝ Nadie hablará de nosotras cuando hayamos muerto, 1995)
- Profundo Carmesí (1996)
- Հրաշքների պարտեզում (իսպ.՝ El callejón de los milagros, 1994)
- Խանդ (իսպ.՝ Celos, 1999)
- Ոչ ոք չի գրում գնդապետին (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba, 1999)
- Առանց ամոթ (իսպ.՝ Sin vergüenza, 2001)
- Asesino en serio (2002)
- No somos nadie (2002)
- Nicotina (2003)
- Վատ կրթություն (իսպ.՝ La Mala Educación, 2004)
- Կորցնելու արվեստ (իսպ.՝ Perder es cuestión de método, 2004)
- Անմեղ ձայներ (իսպ.՝ Voces inocentes, 2004)
- Սելիայի կյանքը (իսպ.՝ Las vidas de Celia, 2006)
- Զոնա (իսպ.՝ La Zona, 2007)
- Վերակենդանացրու իմ մեջ կյանքը (իսպ.՝ Arráncame la vida, 2008)
- Այն ենք, ինչ կանք (իսպ.՝ Somos lo que hay, 2010)
- Ուրախ արձակուրդներ (անգլ.՝ Get the Gringo, 2012)
- Սպիտակաձյունիկը (իսպ.՝ Blancanieves, 2012)
- El Santos vs. La Tetona Mendoza (2012)
- El Santos vs. La Tetona Mendoza (2012)
- El Jeremías (2015)
- Club de Cuervos (2015-)
- Խոստումը (2016)՝ Հայրիկ Անդրիասյան
- The Summit (2017)
- Zama (2017)
Հեռուստասերիալներ
Մրցանակներ, անվանակարգեր
խմբագրել- Արթուրո Ռիփշտեյնի Profundo Carmesí ֆիլմի համար 1996 թվականին արժանացել է «Արիել մրցանակի»
- «Սպիտակաձյունիկը» ֆիլմում Տղամարդու լավագույն դերի համար Գոյա մրցանակի դափնեկիր, 2012
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Խիմենես Կաչո» հոդվածին։ |