Հին Տորուն
Հին Տորուն (լեհ.՝ Stare Miasto (Toruń)), Լեհաստանի Տորուն քաղաքի հնագույն մասը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այնտեղ պահպանվել են այսպես կոչված՝ «աղյուսե գոթիկայի» այնպիսի վառ նմուշներ, ինչպես՝ Սուրբ Մարիամ եկեղեցին, ռատուշան, տևտոնյան ուխտի (օրդենի) ամրոցը, Նիկոլայ Կոպեռնիկոսի տունը, 13-19-րդ դարերի ունևոր քաղաքացիների տներ[1]։ 1853 թվականին Հին Տորունի կենտրոնական հատվածում կանգնեցվել է այդ քաղաքում ծնված Նիկոլայ Կոպեռնիկոսի արձանը։
![]() | |
![]() | |
![]() |
Քաղաքի տարեգրությունն սկիզբ է առնում XIII դարից, երբ տևտոնյան ուխտի ներկայացուցիչներն այստեղ ամրոց են հիմնել Պրուսիայում քրիստոնեություն տարածելու նպատակադրումով[2]։ Ամրոցի շուրջը կազմավորված բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել 1233 թվականին։ 1250-1260-ական թվականներին այստեղ բնակություն են հաստատել ու իրենց գործունեությունը ծավալել ֆրանցիսկյան ու դոմինիկյան կրոնավորներ։ XIV դարում քաղաքը միացել է առևտրային Հանզեյան միությանը, որը մեծապես նպաստել է նրա զարգացմանն ու ծաղկմանը։
Հին թաղամասը քաղաքի մնացած մասից կտրում-առանձնացնում են միջնադարյան խրամը, գետը, լավ պահպանված պարիսպները, որոնց մեջ բազում դարպասներ են բացված։ Կենտրոնական հատվածում ընկած է հին շուկայի հրապարակը, որի գլխավոր զարդը ռատուշան է։
ՀուշարձաններԽմբագրել
Ստորև ներկայացված է Հին Տորունի պատմա-մշակութային հուշարձանների ընտրանին[3].
- Հին շուկան և ռատուշան
- Սուրբ Մարիամ եկեղեցին, XIII դ.
- Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Հովհաննես Ավետարանիչ բազիլիկ տաճարը, XIII-XIV դդ.
- Ունևոր քաղաքացիների տներ, XIII-XVIII դդ.
- Կոպեռնիկոսի տունը
- Ընդաստեղյա շենքը, XVI-XVII դդ.
- Քաղաքային պարիսպներ՝ աշտարակներով, XIII-XV դդ.
- Սուր Հոգու եկեղեցին, XVIII դ., աշտարակը՝ XIX դարի վերջ
- Արտուսի տունն ու բակը, 1888 թ.
- Պալատներ, XVIII դ.
- XIX-XX դդ. շինություններ
- Կոպեռնիկոսի հուշարձանը, 1853 թ.
- Ֆիլուշի հուշարձանը
- „Pod Trzema Koronami” («Երեք թագերի ներքո») իջևանատունը, որը գործում է 1480 թվականից մինչև օրս։
Ուշագրավ փաստերԽմբագրել
- 2007 թվականին „Rzeczpospolita” թերթի անցկացրած հարցումների արդյունքներով Տորունի հին քաղաքամասը ճանաչվել է Լեհաստանի յոթ հրաշալիքներից մեկը[4]։
- Տորունի հին շուկայի հրապարակն ու ռատուշան 3-րդ տեղն են զբաղեցրել National Geographic-ի լեհական թողարկման կազմած «Աշխարհի ամենագեղեցիկ 30 վայրերը» ցանկում[5]։
- Ըստ նյույորքյան The Huffington Post պորտալի՝ Տորունը Հյուսիսային Եվրոպայի 10 առավել գեղեցիկ, տեսարժան քաղաքներից մեկն է[6]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Medieval Town of Toruń
- ↑ Центр Всемирного наследия. Средневековая часть города Торунь
- ↑ Toruń – oficjalna strona miejska
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-09-ին։ Վերցված է 2022-05-19
- ↑ National Geographic.
- ↑ http://torun.wyborcza.pl/torun/56,35576,17846656,10_najciekawszych_miast_wedlug_The_Huffington_Post_.html#relatedPhotostory
Արտաքին հղումներԽմբագրել
Հին Տորուն Վիքիպահեստում |
- Medieval Town of Toruń (անգլ.)
- Տորունի պաշտոնական կայքը (լեհ.)
- Stare Miasto w Toruńskim Serwisie Turystycznym
- «Stare Miasto w Toruniu» (լեհերեն)։ Toruński serwis turystyczny։ Վերցված է 2017-08-16