Եկատերինա Վերուլաշվիլի

Եկատերինա Վառլամի Վերուլաշվիլի (վրացերեն՝ ეკატერინე ვერულაშვილი, 1917 - 1973), կինոյի և թատրոնի վրացի դերասանուհի, Վրացական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1966)[2]։

Եկատերինա Վերուլաշվիլի
վրացերեն՝ ეკატერინე ვერულაშვილი
Ծնվել էհուլիսի 27, 1917(1917-07-27)[1]
Մահացել էսեպտեմբերի 29, 1973(1973-09-29)[1] (56 տարեկան)
ԿրթությունԹբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Եկատերինա Վերուլաշվիլին ծնվել է 1917 թվականին։ Սովորել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտում, որն ավարտել է 1940 թվականին և ընդունվել Քութայիսի դրամատիկական թատրոնի թատերախումբ։ Այնտեղ աշխատել է մինչև 1942 թվականը, երբ կամավոր մեկնել է ռազմաճակատ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է Բանվորագյուղացիական Կարմիր բանակում՝ զենիթային զորամասում։

1943 թվականին վերադարձել է պատերազմից և խաղացել Խաշուրի (Խաշուրիի բանվորական դրամատիկական թատրոն), Գորի (Գորիի Գ. Էրիսթավիի անվան դրամատիկական թատրոն), Թելավ (Թելավի դրամատիկական թատրոն) քաղաքների թատրոններում։ 1956 թվականին Եկատերինա Վերուլաշվիլին դարձել է Թբիլիսիի Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնի դերասան։

ՊարգևներԽմբագրել

  • 1966 – Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ[2]

ՖիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Եկատերինա Վերուլաշվիլին kino-teatr.ru կայքում (ռուս.)

Արտաքին հղումներԽմբագրել