Հիլդե Ֆեննե
Հիլդե Ֆեննե (նորվ.՝ Tiril Kampenhaug Eckhoff), (մայիսի 12, 1993, Voss, Հորդալան, Նորվեգիա), նորվեգացի բիաթլոնիստուհի, 2013 թվականի աշխարհի չեմպիոն՝ էստաֆետում։ Նորվեգիայի բիաթլոնի հավաքականի անդամ։ Նաև մասնագիտացել է երկար տարածությունների մրցավազքերում, անձնական լավագույն արդյունքը՝ 10:14.21 րոպե 3000 մետրում գրանցել է 17 տարեկանում[1]։ 2014 թվականի Բիաթլոնի Եվրոպայի առաջնությունում 4×6 կմ էստաֆետայում արժանացել է բրոնզե մեդալի[2]։
Հիլդե Ֆեննե | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստ, թեթևատլետ և դահուկորդ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 12, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Voss, Հորդալան, Նորվեգիա |
Սպորտային կարիերա
խմբագրել2012/2013 թվականի բիաթլոնի աշխարհի գավաթի մրցաշրջանում Ֆեննեն դարձել է Նորվեգիայի ազգային հավաքականի լիիրավ անդամ։ Մրցաշրջանի առաջին միավորները երիտասարդ բիաթլոնիստը նվաճել է շվեդական Էստերսունդի առաջին փուլում։ Սպրինտում Հիլդեն 3 վրիպումով զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը։ Երկրորդ փուլում արդյունքները գոհացուցիչ չէին, ընդամենը 80-րդ հորիզոնականը սպրինտում (4 +1): Այնուամենայնիվ, էստաֆետի վերջին մրցավազքում Ֆենեն թիմակիցների հետ նշում է հաղթանակը։ Հաջորդ փուլում Ֆենեն չի մասնակցում։ Հիլդեն վերադառնում է աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում, որը տեղի է ունենում գերմանական Օբերհոֆում։ Էստաֆետայում, նորվեգացիները զբաղեցնում են իրենց համար համեստ չորրորդ հորիզոնականը, իսկ Հիլդեն անցնում է տուգանային շրջանի։ Սպրինտում երիտասարդ մարզիկը կարողանում է զբաղեցնել 54-րդ հորիզոնականը (3 + 3), որն իրավունք է տալիս մտնել հետապնդման մրցավազքի մեջ պայքարի։ Հետապնդման մրցավազքում Ֆեննեն ավարտում է 31-րդը։ Նորվեգացիները և Ֆեննեն մասնավորապես, կարողանում են վերադարձնել առաջին տեղը էստաֆետում արդեն հաջորդ՝ 5-րդ փուլում, որը տեղի է ունենում Ռուփոլդինգում։ Վեցերորդ փուլում Ֆեննեն չի մասնակցում։ Էստաֆետում Ֆեննեն այնքան էլ հաջող հանդես չի գալիս՝ գնալով տուգանային շրջան, բայց Սյուննյովա Սուլեմդալը և Թուրա Բերգերը հավաքականին դուրս են բերում առաջին հորիզոնական՝ նվաճելով ոսկե մեդալ։ Այսպիսով 19 տարեկանում Ֆեննեն դառնում է աշխարհի չեմպիոն։ Աշխարհի գավաթի խաղարկությունից հետո Հիլդեն բաց է թողնում հաջորդ՝ 7-րդ փուլը, որը տեղի է ունենում Հոլմենկոլլենում։
Պատանեկան նվաճումներ
խմբագրելՏարի | Վայր | Տարիք | Անհ. | Սպր. | Հետ. | Էստ. |
---|---|---|---|---|---|---|
2010 | Աշխարհի առաջնություն Շվեդիա Տուրսբյու | U19 | 17 | 20 | 15 | — |
2012 | Աշխարհի առաջնություն Ֆինլանդիա Կոնտիոլահտի | U19 | 3 | 1 | 5 | — |
2012 | Աշխարհի առաջնություն Ֆինլանդիա Կոնտիոլահտի | U21 | — | — | — | 1 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «F». Norwegian Athletics. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «IBU Open European Championships Biathlon 2014, Nove Mesto Na Morave: Women 4x6km Relay - Final Results» (PDF). International Biathlon Union. 2014 թ․ փետրվարի 4. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
Գրականություն
խմբագրել- «Profil zawodniczki na stronie IBU» (անգլերեն). data.biathlonworld.com. Վերցված է 2013-02-15-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Fiche de la biathlète, site de l'Union internationale de biathlon. (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդե Ֆեննե» հոդվածին։ |