Հորդալան (նորվ.՝ Hordaland), ֆյուլքե Նորվեգիայի կենտրոնական հատվածում (Արևմտյան Նորվեգիա), Ատլանտյան օվկիանոսի ափին։ Վարչական կենտրոնն է Բերգենը։ Սահմանակցում Սոգն օգ Ֆյուրանե, Բուսկերուդ, Տելեմարկ և Ռուգլան ֆյուլքնեներին։

Հորդալան
նորվ.՝ Hordaland
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մասն էՎեստլանն
ԿարգավիճակՖյուլքե
Մտնում էԱրևմտյան Նորվեգիա
Ներառում է33 կոմունա
ՎարչկենտրոնԲերգեն
Բնակչություն (2014)
514,600 (3 տեղ)
Խտություն33
Տարածք15,460[1]  (9 տեղ)
Հիմնադրված է1919 թ.
Սահմանակցում էՌուգլան, Սոգն-օգ-Ֆյուրանե, Բուսկերուդ և Տելեմարկ
Ժամային գոտիCET (UTC+1, ամռանը UTC+2)
ՓոխարինեցSøndre Bergenhus amt?
ISO 3166-2 կոդNO-12
hordaland.no

Աշխարհագրույթուն

խմբագրել

Հորդալանն իրենից ներկայացնում է կիսաշրջանաձև տարածք։ Տեղակայված է Նորվեգիայի արևմտյան ափին։ Ֆյուլքեում է գտնվում Հարդանգեր ֆյորդ ազգային պարկի տարածքի գրեթե կեսը։ Տարածաշրջանը հայտնի է իր ջրվեժներով և սառցադաշտերով։ Ամենահայտնի Վյորինգսֆոսսենն է։

Հորդալան ֆյուլքեի բնակչության շուրջ 60 %-ը բնակվում են Բերգենում։

Պատմություն

խմբագրել

Հորդալան շրջանը գոյություն ունի արդեն հազար տարի։ 7-րդ դարից այդ տարածքը կազմված էր փոքր կոմսություններից։ 16-րդ դարի սկզբին Նորվեգիան բաժանվում է չորս լեների (վարչատարևածքային բաժանման ձև Սկանդինավիայում)։ Բերգենի լենը, որի վարչական կենտրոնը Բերգեն քաղաքն էր, ընդգրկում էր Նորվեգիայի հյուսիսային և արևմտյան հատվածների մեծ մասը։

1662 թվականին լեները փոխարինվեցին ամտերով։ Բերգենի ամտն կազմված էր Հորդալանդայից, Սոգն օգ Ֆյուրանեից, Թրոմսից և Նուրլանից։ 1763 թվականին ամտն բաժանվեց հյուսիսային և հարավային մասի։ 1919 թվականին սկսեց գործածվել Հորլանդ անվանումը։ 1831-1972 թվականներին Բերգեն քաղաքն ուներ քաղաք-կոմսության կարգավիճակ։ 1915 թվականին Օրսթադ շրջանը միացվեց Բերգենին։ 1972 թվականին քաղաքին միացվեցին նաև Արնա, Ֆանա, Լաքսերվագ և Օսանե շրջանները։ Ավելի ուշ Բերգենը կորցրեց իր կարգավիճակը և միացվեց Հորլանդին։

Հորդալանի վարչատարածքային բաժանում

խմբագրել

Հորդալան ֆյուլքեն կազմված է 33 կոմունաներից

Հորդալանի կոմունաները
Key  
  1. Ասքյոյ
  2. Էուսթևոլ
  3. Էուսթրհեիմ
  4. Բերգեն
  5. Բյոյմլու
  6. Էիդֆյորդ
  7. Էթնա
  8. Ֆեդե
  9. Ֆիթյար
  10. Ֆել
  11. Ֆուսա
  12. Գրանվի
  13. Յոնդալ
  14. Քվամ
  15. Քվինհերադ
  16. Լինոս
  17. Մասֆյորդեն
  1. Մելան
  2. Մուդալեն
  3. Օդա
  4. Ուս
  5. Օսթերյոյ
  6. Էիգարդեն
  7. Րադյոյ
  8. Սամնագեր
  9. Սթուր
  10. Սուն
  11. Սվեու
  12. Թյուսնես
  13. Ուլենսվանգ
  14. Ուլվիկ
  15. Վաքսդալ
  16. Բոս

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել