Հերման Վոուք
Հերման Վոուք (անգլ.՝ Herman Wouk, մայիսի 27, 1915[1][2][3][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 17, 2019[4][5][6], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), նորագույն ժամանակների ամերիկացի գրող, սցենարիստ, թատերագիր, ռադիոհաղորդավար, «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր[8]։ Այդ հեղինակավոր գրական պարգևին նա արժանացել է 1951 թվականին հրատարակած «Խռովություն «Քեյն» նավի վրա» (The Caine Mutiny) պատմավեպի համար։ Վոուքի հարուստ գրական ժառանգությունը կազմող ստեղծագործություններից հիշարժան են նաև «Պատերազմի քամիները» («The Winds of War»), «Պատերազմ և հիշողություն» («War and Remembrance») պատմավեպերը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին՝ Հոլոքոստի թեմային կատարած տպավորիչ անդրադարձով հանդերձ[9] , ոչ գեղարվեստական «Սա է իմ Աստվածը» (This Is My God) գիրքը, որ հուդայականության մեկնությունն է արդի ուղղափառ հուդայականության դիրքերից։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի ժողովուրդների 27 լեզուներով[10]։
Հերման Վոուք անգլ.՝ Herman Wouk | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 17, 2019[4][5][6] (103 տարեկան) |
Վախճանի վայր | Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Beth David Cemetery |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, վիպասան, օրագրի հեղինակ և գիտաֆանտաստիկ գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան (1934), Թաունսենդ Հարիսի ավագ դպրոց և Եշիվա համալսարան |
Ժանրեր | պատմական գեղարվեստական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Caine Mutiny?, The Winds of War? և War and Remembrance? |
Պարգևներ | |
Herman Wouk Վիքիպահեստում |
The Washington Post-ը Վոուքին բնորոշել է իբրև «ամերիկյան պատմավիպասանների ճգնակյաց նահապետի»[10]; 1995 թվականին Վոուքի ծննդյան 80-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում ժողովված պատմաբանները, վիպասանները, հրատարակիչները, գրականագետներն ու քննադատները նրան հռչակում էին ամերիկյան Լև Տոլստոյ[11]։
Կենսագրություն
խմբագրելՎոուքը ծնվել է Բրոնքսում, ռուսական կայսրությունից՝ Մինսկ քաղաքից Ամերիկա գաղթած հրեաների ընտանիքում։ Ծնողները շատ են չարչարվել, մինչև որ հաջողել են եկամտաբեր գործ ձեռնարկել՝ լվացքատուն ու քիմմաքրման կետ բացելով[12]։ Պատանության մի շրջան աշխարհիկ կյանքով ապրելուց հետո, ծնողների ու մորական պապի ազդեցությամբ, Հերմանն սկսել է կենցաղում հետևել Թալմուդի, ընդհանրապես հուդայականության պահանջ-կանոններին[13], որոնք այդ ժամանակներից սկսած՝ ներծծվել են ինչպես նրա անձնական կյանքի, այնպես էլ գործունեության մեջ[14]։ Հետագայում Վոուքը խոստովանել է, որ իր կյանքի ընթացքի վրա ամենամեծ ներգործությունն ունեցել են մորական պապն ու ամերիկյան նավատորմը, որտեղ նա անց է կացրել իր զինվորական ծառայությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին[15]։
Հերմանը սովորել է Մանհեթենի Թաունսենդ Հարրիս ավագ դպրոցում, ապա՝ Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, որտեղ անդամագրվել է Pi Lambda Phi ուսանողական եղբայրությանը[16], խմբագրել համալսարանական հումորային Columbia Jester ամսագիրը, պատրաստել ուսանողական ամենամյա շոուներից երկուսի սցենարը[17]։ Համալսարանն ավարտելով արվեստների բակալավրի որակավորումով (ընդ որում՝ արժանանալով պատվո դիպլոմի[18])՝ աշխատանքի է անցել ռադիոյում որպես թատերագիր՝ սկզբում աշխատակցելով Դեյվիդ Ֆրիդմանին՝ վերջինիս Joke Factory երգիծական հաղորդման շրջանակում, ապա՝ հինգ տարի շարունակ՝ կատակերգակ ռադիոհաղորդավար ու դերասան Ֆրեդ Ալենին[19]։ 1941 թվականից աշխատել է ԱՄՆ պետական ռադիոյում[20], միաժամանակ բեղուն կերպով զբաղվել գրական աշխատանքով։
Վոուքը մահացել է Կալիֆոռնիայում գտնվող իր տանը, խոր ծերության հասակում. ընդամենը 10 օր է պակասել նրա 104 տարին լրանալուն[21]։
Պարգևներ, պատվավոր կոչումներ
խմբագրել- Հերման Վոուքին պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Նյու Յորքի Յաշիվա, Մասաչուսեթսի նահանգի Վուրսեսթր քաղաքի Քլարք համալսարանները, այդ նույն նահանգի Սփրինգֆիլդ քաղաքի ամերիկյան միջազգային քոլեջը, Վաշինգտոն քաղաքի Ջորջ Վաշինգտոն համալսարանը, Քոնեքթիքութի Հարթֆորդ քաղաքի Սուրբ Երրորդության քոլեջը, Իսրայելի Ռամաթ Գան քաղաքի Bar-Ilan և Երուսաղեմի հրեական համալսարանները[18][18]։
- Պուլիտցերյան մրցանակ՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում, 1952[22]
- Կոլումբիա համալսարանի մեդալ գերազանցության համար, 1952[18]
- Ալեքսանդր Հեմիլթոն մեդալ, 1980[23]
- ԱՄՆ-ի նավատորմի հուշահիմնադրամի Lone Sailor մրցանակ, 1987[24]
- Bar-Ilan համալսարանի Guardian of Zion մրցանակ, 1998[25]
- Հրեական գրքի խորհրդի մրցանակ՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար, 1999[18]
- Կոնգրեսի գրադարանի մրցանակ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում և հատկապես գեղարվեստական արձակի ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար, 2008
Ստեղծագործություններ
խմբագրել- Aurora Dawn (1947)[26]
- City Boy: The Adventures of Herbie Bookbinder (1948)[26]
- The Traitor (1949 play)[27]
- The Caine Mutiny (1951)[26]
- The Caine Mutiny Court-Martial (1953, թատերախաղ)[26]
- Marjorie Morningstar (1955)[26]
- Slattery's Hurricane (1956)[26]
- The "Lomokome" Papers (գրված 1949-ին, հրատարակված 1956-ին)
- Nature's Way (1957, թատերախաղ)[27]
- This Is My God: The Jewish Way of Life (1959, վերամշակված հրատ.՝ 1973, վերամշակված հրատ.՝ 1988, ոչ գեղարվեստական երկ)[28]
- Youngblood Hawke (1962)[26]
- Don't Stop the Carnival (1965)[26]
- The Winds of War (1971)[26]]
- War and Remembrance (1978)[26]
- Inside, Outside (1985)[29]
- The Hope (1993)[26]
- The Glory (1994)[26]
- The Will to Live On: This is Our Heritage (2000, ոչ գեղարվեստական երկ)
- A Hole in Texas (2004)[29]
- The Language God Talks: On Science and Religion (2010, ոչ գեղարվեստական երկ)
- The Lawgiver (2012)[26]
- Sailor and Fiddler: Reflections of a 100-Year Old Author (2015, ոչ գեղարվեստական երկ)[26]
Էկրանավորումներ
խմբագրել- Խռովություն «Քեյն» նավի վրա
- «Քեյն»-ի խռովարարների դատը
Գրականություն
խմբագրել- Barbara A. Paulson, ed., The Historical Novel: A Celebration of the Achievements of Herman Wouk (1999)
- Arnold Beichman, Herman Wouk: The Novelist as Social Historian (1984)
- Laurence W. Mazzeno, Herman Wouk (1994)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 'Caine Mutiny,' 'Winds of War' author Herman Wouk has died
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/herman-wouk/
- ↑ «Twin Imaging Technology preserves personal journals for Pulitzer Prize author, Herman Wouk». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Beichman, Arnold, Herman Wouk: The Novelist as Social Historian 77, 81 (Transaction Books 1984, ISBN 0-87855-498-X).
- ↑ 10,0 10,1 Fessier, Bruce (2015 թ․ մայիսի 26). «Herman Wouk, dean of historical novelists, turns 100». The Desert Sun. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Ringle, Ken (1995 թ․ մայիսի 16). «FICTION'S TRUEST VOICE». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Callery, Sean (2009). Victor Wouk: The Father of the Hybrid Car. Crabtree Publishing Company. էջ 7.
- ↑ Quarles, Philip (2013 թ․ հունվարի 25). «Herman Wouk Bucks Literary Trends to Produce Best-Selling Novels». WNYC. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Herman Wouk Biography». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Shatzky, Joel; Taub, Michael (1997). Contemporary Jewish-American Novelists: A Bio-critical Sourcebook. Greenwood Publishing Group.
- ↑ Membership Directory, 2010, Pi Lambda Phi Inc.
- ↑ «Herman Wouk Biography». eNotes.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 Vavra, Kassidy. «Herman Wouk, Pulitzer Prize winning author of 'Caine Mutiny,' 'Winds of War,' has died». Daily News. New York. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ D'Odge, Craig (2000 թ․ դեկտեմբեր). «Herman Wouk Makes His Case». Library of Congress. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ French, Yvonne (1995 թ․ հուլիսի 10). «Herman Wouk Donates Five Historical Novels». Library of Congress. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «'Caine Mutiny,' 'Winds of War' author Herman Wouk has died». Associated Press. 2019 թ․ մայիսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Krystal, Becky (2019 թ․ մայիսի 17). «Herman Wouk, Pulitzer Prize-winning master of sweeping historical fiction, dies at 103». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Alexander Hamilton Medal». Columbia University. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Lone Sailor Award Recipients». United States Navy Memorial. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Ingeborg Rennert Center for Jerusalem Studies Names Natan Sharansky its Guardian of Zion for 2019». Bar-Ilan University. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 26,00 26,01 26,02 26,03 26,04 26,05 26,06 26,07 26,08 26,09 26,10 26,11 26,12 26,13 Krystal, Becky (2019 թ․ մայիսի 17). «Herman Wouk, Pulitzer Prize-winning master of sweeping historical fiction, dies at 103». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ 27,0 27,1 «Herman Wouk, Author of 'The Caine Mutiny' and 'The Winds of War,' Dies at 103». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
- ↑ Gordan, Rachel. «Herman Wouk, the legendary author who brought Judaism into the mainstream». The Times of Israel.
- ↑ 29,0 29,1 Luther, Claudia. «Herman Wouk, revered author of 'The Caine Mutiny' and 'The Winds of War,' dies at 103». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- "Books: The Wouk Mutiny", Time Magazine cover story, September 5, 1955 Արխիվացված Մայիս 21, 2013 Wayback Machine
- Columbia 250: Herman Wouk
- Herman Wouk Papers
- Հերման Վոուք Internet Movie Database կայքում
- Profile Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, betweenthecovers.com
- Interview, CBS News Sunday Morning
- Wouk Appearances on C-SPAN
- Herman Wouk at Find a Grave
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Վոուք» հոդվածին։ |