Հերման Մինկովսկի
Հերման Մինկովսկի (գերմ.՝ Hermann Minkowski, հունիսի 22, 1864[1][2][3], Ալեկսոտաս, Կաունաս, Ռուսական կայսրություն և Կաունաս, Ռուսական կայսրություն[4] - հունվարի 12, 1909[1][2][3], Գյոթինգեն, Գերմանական կայսրություն[5]), գերմանացի մաթեմատիկոս և ֆիզիկոս։ Բոննի (1893 թ.-ից), Քյոնիգսբերգի (1894 թ.-ից), Ցյուրիխի (1896 թ.-ից), Գյոթինգենի (1902 թ.-ից) համալսարանների պրոֆեսոր։
Մշակել և զարգացրել է թվերի երկրաչափությունը, որում օգտագործվում են թվերի տեսության բարդ հարցերի լուծման երկրաչափական մեթոդներ։ Մինովսկու աշխատանքների կարևոր մասն են կազմում բազմանիստների, ուռուցիկ մարմինների, ինչպես նաև մաթեմատիկական ֆիզիկայի, հիդրոդինամիկայի տարբեր հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։ Մինովսկին հայտնի է որպես հարաբերականության հատուկ տեսության երկրաչափական մեկնաբանության մշակող, մտցրել է քառաչափ կամ եռաչափ ֆիզիկական և ժամանակի միավորումը հանդիսացող տարածությունը (Մինկովսկու տարածությունը)։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Czech National Authority Database
- ↑ 5,0 5,1 5,2 Минковский Герман // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Վիքիպահեստ(բազմ․) — 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 560)։ |