Իզաբել դուշ Սանտուշ

Իզաբել դուշ Սանտուշ (պորտ.՝ Isabel dos Santos, ապրիլի 20, 1973(1973-04-20)[1], Բաքու, ԽՍՀՄ), անգոլացի ձեռնարկատեր, Անգոլայի երկրորդ նախագահ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշի ավագ դուստրը։ Անգոլայի և Ռուսաստանի քաղաքացի է[2]։

Իզաբել դուշ Սանտուշ
պորտ.՝ Paca Guanita
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1973(1973-04-20)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԲաքու, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Angola.svg Անգոլա
ԿրթությունԼոնդոնի թագավորական քոլեջ
Մասնագիտությունձեռնարկատեր և socialite
ԱմուսինSindika Dokolo?
Ծնողներհայր՝ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքisabeldossantos.com
Commons-logo.svg Isabel dos Santos Վիքիպահեստում

«Ֆորբս»-ի վարկածով՝ Աֆրիկայի առաջին կին միլիարդատերն է[3]։ 2016 թվականին նրա անձնական կարողությունը ամսագրի կողմից գնահատվել է 3 միլիարդ ԱՄՆ դոլար[4]։

ԿենսագրությունԽմբագրել

Իզաբել դուշ Սանտուշը ծնվել է Բաքվում՝ անգոլացի հեղափոխական, «MPLA» կուսակցության ակտիվիստ Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշի և խորհրդային (ներկայումս՝ բրիտանական) քաղաքացի Տատյանա Կուկանովայի ընտանիքում[5]։ Սովորել է Լուանդայի պետական դպրոցում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո՝ 1979 թվականին, Իզաբելը մոր հետ տեղափոխվել է Լոնդոն և ընդունվել Լոնդոնի թագավորական քոլեջ։ Այն ավարտելուց հետո ստացել է ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտացում և վերադարձել Լուանդա։ Տիրապետում է ռուսերենին, անգլերենին և ֆրանսերենին։

2002 թվականին Իզաբելն ամուսնացել է Կոնգոյից արվեստի գործերի հավաքորդ Սինդիկա Դոկոլոյի հետ։ Ունեն երեք երեխա։

ԳործունեությունԽմբագրել

Վերջին քսան տարվա ընթացքում դուշ Սանտուշը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել եվրոպական ֆոնդային բորսաներում շրջանառվող մի շարք ընկերություններում։ 1990-ական թվականներին նա վերադարձել է Լոնդոնից, որպեսզի Լուանդայում միանա հորը և որպես նախագծի ինժեներ-մենեջեր սկսել է աշխատել «Urbana 2000»-ում։ Վերջինս «Jembas Group» ընկերության դուստր-ձեռնարկությունն էր, որը պայմանագիր էր կնքել քաղաքի մաքրության և ախտահանման հարցերի շուրջ[6]։ Դրանից հետո նա հիմնել է ավտոտրանսպորտային բիզնես։ Ռադիոկայանների օգտագործումը նրա համար ճանապարհ է հարթել ավելի ուշ հեռահաղորդակցությամբ զբաղվելու համար[7]։ Ավելի քան 20 տարի դուշ Սանտուշն ընդլայնել է իր բիզնես հետաքրքրությունները, ինչի արդյունքում մի շարք հոլդինգներ է հիմնել Անգոլայում և արտասահմանում՝ մեծ ներդրումներ անելով խոշոր կազմակերպություններում, մասնավորապես՝ Պորտուգալիայում[8]։ 2016 թվականի հունիսին Իզաբել դուշ Սանտուշը հոր կողմից նշանակվել է Անգոլայի «Sonangol» պետական նավթային ընկերության նախագահ[9], սակայն կարճ ժամանակ անց Անգոլայի նոր նախագահ Ժոաո Լոուրենկուն նրան ազատել է այդ պաշտոնից[10]։

2019 թվականի դեկտեմբերի 30-ին Լուանդայի նահանգային դատարանը վճիռ է կայացրել դուշ Սանտուշի, նրա ամուսնու և Մարիո Ֆիլիպե Մորեյրա Լեյտե դա Սիլվայի անձնական բանկային հաշիվների նախազգուշական խափանման մասին։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ գործարարները «Sodiam» ընկերության միջոցով գործարքներ են կատարել անգոլական կառավարության հետ, ինչի արդյունքում կառավարությունը կրել է 1,14 միլիարդ դոլարի վնաս[11]։ Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Անա Գոմեշը Իզաբել դուշ Սանտուշի ֆինանսական գործողությունների առթիվ բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին (PGR) և Հարկային վարչության գործադիր տնօրենին (AT)՝ կապված դուշ Սանտուշի կողմից պորտուգալական «Efacec» ընկերության ձեռքբերման և «Sonangol» ընկերության անունից ենթադրվող ֆինանսական փոխանցումների հետ[12]։

ԿարողությունԽմբագրել

Իզաբել դուշ Սանտուշը անգոլական «Unitel» խոշորագույն բջջային օպերատորի տնօրենների խորհրդի անդամ է և համասեփականատեր (25%, գնահատվող կարողությունը՝ շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլար), «Banco BIC» անգոլական բանկի համասեփականատեր (25%), պորտուգալական ակտիվները ներառում են «ZON Multimedia» կաբելային հեռուստատեսության ցանցի բաժնետոմսերի 15%-ը և երկրի գլխավոր բանկերից մեկի՝ «Banco BPI»-ի շուրջ 20%-ը։

Քննադատները խոսում են Իզաբել դուշ Սանտուշի կարողությունների ոչ թափանցիկ ծագման մասին, մեղադրում են նախագահի ընտանիքին Անգոլայի բնակչության հաշվին հարստանալու մեջ։ Դուշ Սանտուշի ներկայացուցիչները, ընդհակառակը, պնդում են, որ անգոլական ընկերությունների ներդրումները եվրոպական բիզնեսում թափանցիկ են[13]։

ՀիմնադրամներԽմբագրել

Դուշ Սանտուշի հիմնադրամները վերջին տարիներին․

  • «Trans Africa Investment Services»՝ ընկերություն Ջիբրալթարում, որը հիմնադրել է մոր հետ՝ ադամանդի բիզնեսի համար։
  • «Unitel International Holdings BV»՝ փոխված անունը՝ Kento և Jadeium, նախատեսված է հեռահաղորդակցության բնագավառում դուշ Սանտուշի ներդրումների համար։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Ամստերդամում։
  • «Santoro Finance»՝ ընկերություն-գործիք «Banco BPI»-ում դուշ Սանտուշի ներդրումների համար։ Գտնվում է Լիսաբոնում։
  • «Esperaza Holding BV»՝ զբաղվում է էներգետիկայով, նավթով, տեղակայված է Ամստերդամում։
  • «Condis»՝ մանրածախ բիզնես Լուանդայում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 https://web.archive.org/web/20160615084218/http://multimedia.fnac.pt/multimedia/PT/pdf/9789897412257.pdf
  2. Душа Сантуша – Мир – Коммерсантъ
  3. Forbes: Isabel Dos Santos, Daughter Of Angola’s President, Is Africa’s First Woman Billionaire Archived 2017-08-15 at the Wayback Machine. (անգլ.)
  4. Isabel dos Santos on Forbes Lists (անգլ.)
  5. Керри Долан Как рожденная в СССР «принцесса» Анголы стала владельцем активов на $3 млрд Forbes.ru
  6. «Isabel dos Santos: o rosto de Angola»։ PÚBLICO (պորտուգալերեն)։ Վերցված է 2020-08-23 
  7. «Subscribe to read | Financial Times»։ www.ft.com։ Վերցված է 2020-08-23 
  8. «Isabel dos Santos reforça em Portugal com entrada na Zon | Económico»։ web.archive.org։ 2016-03-15։ Վերցված է 2020-08-23 
  9. «All in the family: Angola president picks eldest daughter to head state oil firm, western firms scramble for contracts | MG Africa»։ web.archive.org։ 2017-02-16։ Վերցված է 2020-08-23 
  10. «Angola president dismisses Sonangol chair Isabel dos Santos»։ Reuters։ 2017-11-15։ Վերցված է 2020-08-23 
  11. «Tribunal decreta arresto preventivo a contas e empresas de Isabel dos Santos»։ www.sabado.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2020-08-23 
  12. Lígia Simões (2020-01-10)։ «Exclusivo. DCIAP investiga operações de Isabel dos Santos denunciadas por Ana Gomes»։ O Jornal Económico (պորտուգալերեն)։ Վերցված է 2020-08-23 
  13. The Guardian: Isabel dos Santos, dubbed 'princess', named Africa’s first female billionaire

Արտաքին հղումներԽմբագրել