Հենրի դե Վեր Սթեքփուլ

Հենրի դե Վեր Սթեքփուլ (անգլ.՝ Henry De Vere Stacpoole, ապրիլի 9, 1863(1863-04-09)[1][2][3], Dún Laoghaire, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2][3] - ապրիլի 12, 1951(1951-04-12)[4][1][2], Shanklin, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]), իռլանդացի գրող։ «Երկնագույն ծովալճակ» վեպի հեղինակն է, որը բազմիցս էկրանավորվել է։ Ֆեմինիստ գրող է[5]։

Հենրի դե Վեր Սթեքփուլ
Ծնվել էապրիլի 9, 1863(1863-04-09)[1][2][3]
ԾննդավայրDún Laoghaire, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][2][3]
Վախճանվել էապրիլի 12, 1951(1951-04-12)[4][1][2] (88 տարեկան)
Վախճանի վայրShanklin, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][3]
Մասնագիտությունգրող, սցենարիստ, մանկագիր և թարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of Ireland.svg Իռլանդիա
ԱմուսինMargaret Robson? և Florence Robson?
Commons-logo.svg Henry De Vere Stacpoole Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Սթեքփուլը ծնվել է 1863 թվականի ապրիլի 9-ին Քինգսթոունում` Ուիլյամ և Շառլոտա Օգյուստ Սթեքփուլների ընտանիքում։ Մանուկ հասակում տառապել է սուր շնչառական հիվանդություններով և ընտանիքի որոշմամբ տեղափոխվել են Ֆրանսիայի հարավում գտնվող Նիս քաղաք[6]։

Սթեքփուլը մեկնել է Լոնդոնի Մալվեռն քոլեջ, որտեղ ուսումնասիրել է գրականություն և գրարվեստ, այնուհետև բժշկական կրթություն է ստացել Սուրբ Մարիամ հիվանդանոցում։ Նրա գրական գործունեությունն սկսվել է 1894 թվականին` «Նախատեսվածը» վեպի հրատարակումից հետո, որը երկու նմանատիպ մարդկանց մասին ողբերգական դրամա է։ Երկրորդ վեպի գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայում՝ ֆրանս-պրուսական պատերազմի տարիներին։ 1897 թվականին Սթեքփուլը հրատարակել է ևս 3 ստեղծագործություն[6]։

1908 թվականին հրատարակված «Երկնագույն ծովալճակ» վեպն ունեցել է անմիջական հաջողություն։ 1918 թվականին հրատարակված «Մարդը, որը կորցրել է իրեն» երգիծական վեպը նույնպես ունեցել է առևտրային հաջողություն։ «Երկնագույն ծովալճակը» հրատարակվել է ավելի քան 20 անգամ։ Դրա հիման վրա գրվել է պիես և նկարահանվել մի քանի ֆիլմեր (1923, 1949, 1980 և 2012 թվականներին)[6]։ Սթեքփուլն ամբողջ կյանքի ընթացքում գրել է մոտ 90 ստեղծագործություն։ Երբեմն նա օգտագործել է Թայլեր դե Սե կեղծանունը[7]։

Սթեքփուլը մահացել է Ուայթ կղզու Շանկլին քաղաքի հիվանդանոցում 1951 թվականին` 88 տարեկան հասակում[8]։

ԷկրանավորումներԽմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Երկիր
1920 Garryowen
1920 «Մարդը, որը կորցրել է իրեն» The Man Who Lost Himself
1921 «Երազանքների ծովափ» Beach of Dreams
1923 «Երկնագույն ծովալճակը» The Blue Lagoon ՀԱՀ
1923 «Աստղային այգին» The Starlit Garden
1925 «Սատանայի քույր» Satan's Sister Մեծ Բրիտանիա
1941 «Մարդը, որը կորցրել է իրեն» The Man Who Lost Himself
1949 «Երկնագույն ծովալճակը» The Blue Lagoon Մեծ Բրիտանիա, ԱՄՆ
1965 «Գարնան մասին ճշմարտությունը» The Truth About Spring Մեծ Բրիտանիա
1980 «Երկնագույն ծովալճակը» The Blue Lagoon ԱՄՆ
1991 «Վերադարձ դեպի երկնագույն ծովալճակ» Return to the Blue Lagoon ԱՄՆ
2012 «Երկնագույն ծովալճակը» Blue Lagoon: The Awakening ԱՄՆ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Dictionary of Irish BiographyRoyal Irish Academy.
  4. 4,0 4,1 4,2 Lundy D. R. The Peerage
  5. «The New Optimism by Henry De Vere Stacpoole: 3: Woman»։ www.online-literature.com։ Վերցված է 2020-04-21 
  6. 6,0 6,1 6,2 Online-literature։ «Henry De Vere Stacpoole» 
  7. GuardianPublish.com.։ «H. DE VERE STACPOOLE»։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-28-ին 
  8. The Times (ապրիլի 13, 1951)։ «MR. H. DE VERE STACPOOLE»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-23-ին։ Վերցված է 2015-08-12 

ԳրականությունԽմբագրել

  • E. A. Malone, "H. de Vere Stacpoole", Dictionary of Literary Biography, Volume 153: Late-Victorian and Edwardian British Novelists, First Series, edited by G. M. Johnson, Detroit: Gale, 1995, pp. 278–287.
  • R. F. Hardin, "The Man Who Wrote The Blue Lagoon: Stacpoole's Pastoral Center", English Literature in Transition (1880–1920), vol. 39, no. 2, 1996, pp. 205–20.
  • C. Deméocq, "Henry de Vere Stacpoole aux Kerguelen", Carnets de l'Exotisme, vol. 17–18, 1996, pp. 151–52.

Արտաքին հղումներԽմբագրել