Հենրի Ալան (անգլ.՝ Henry Allan, հունիսի 18, 1865(1865-06-18)[1][2], Dundalk, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - 1912[3][2], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), իռլանդացի գեղանկարիչ-բնանկարիչ,19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին տասնամյակի կենցաղանկարիչ։

Հենրի Ալան
Ծնվել էհունիսի 18, 1865(1865-06-18)[1][2]
ԾննդավայրDundalk, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել է1912[3][2]
Մահվան վայրԴուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն)
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
 Henry Allan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հենրի Ալանը ծնվել է 1865 թվականի հունիսի 18-ին Լաուտ կոմսության Դանդոլկ քաղաքում՝ կղզու արևելյան մասում՝ Դուբլինից դեպի հյուսիս։

Սկզբում նա արվեստը ուսումնասիրել է Բելֆաստում և Դուբլինում, ապա շարունակել գեղարվեստական կրթությունը Անտվերպենում, Բելգիայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում[4]։ Ալանը իռլանդացի գործընկերներ-արվեստագետների՝ Ռոդերիկ Օ'Քոնորի (1860-1940) և Ռիչարդ Մոյենի (1856-1906) հետ միասին անցել է դասընթաց։ Անտվերպենում Ալլանը պրակտիկա է անցել 1884-1888 թվականներին։ Սակայն, ի տարբերություն շատ իռլանդացի նկարիչների, այդ տարիներին Ալանը չի գնացել Ֆրանսիա հետագա ուսումը շարունակելու համար, սակայն վերադարձել է կարիերան հայրենիքում շարունակելու համար։

Նա արժանացել է մի քանի մրցանակների Անտվերպենի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, ինչպես նաև Թեյլոր մրցանակի Դուբլինի թագավորական միությունում։ Ալանն առաջին անգամ իր աշխատանքները ցուցադրել է Հիբերական Թագավորական ակադեմիայում 1889 թվականին․ իռլանդական բնապատկերներ, ինչպես նաև հոլանդական և բելգիական ինտերերներ։ 1891 թվականին նա դարձել է Հիբերական թագավորական ակադեմիայի անդամ[5][6]։

Նա մահացել է 1912 թվականի սեպտեմբերի 2-ին երկարատև հիվանդությունից հետո Դուբլինում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary of Irish BiographyRIA.
  3. 3,0 3,1 3,2 Union List of Artist Names
  4. Примечательно, что параллельно с обучением в Антверпенской Академии Генри Аллана, её натурные классы посещал (зимой 1885—1886 годов) Винсент Ван Гог, и эти два художника вполне могли видеться.
  5. «Henry Allan (1865-1912)». Whyte & Sons Auctioneers Ltd. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
  6. По другой версии в 1895 году, он становится ассоциированным членом Академии, а полным членом только в 1901-м. Тогда же его избирают казначеем Академии: «ALLAN, HENRY, R.H.A. / A Dictionary of Irish Artists 1913». Library Ireland. Վերցված է 2015 թ․ մայիսի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ալան» հոդվածին։