Գեորգի Հովակիմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Գեորգի Գեորգիի Հովակիմյան (սեպտեմբերի 12, 1952, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
![]() | |
---|---|
Ծնվել է | 1952 սեպտեմբերի 12 |
Ծննդավայր | Թբիլիսի |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Կենսագրություն խմբագրել
1958-1968 թվականներին սովորել է Թբիլիսիի թիվ 92 միջնակարգ դպրոցում, 1969-1971 թվականներին՝ Թբիլիսիի Ստեփան Շահումյանի անվան դրամատիկական թատրոնին կից ստուդիայում։ Ավարտելուց հետո մինչև 1973 թվականը ծառայել է Սովետական բանակում։ Վերադառնալուց հետո անցել է աշխատանքի Թբիլիսի Ստեփան Շահումյանի անվան պետական հայկական թատրոնում։1981 թվականին տեղափոխվել է Երևան, աշխատում Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում։ 1983-1993 թվականներին համատեղ աշխատել է «Եռանկյունի», Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, «Մետրո», 1995 թվականին՝ Փոսի, 2007-2010 թվականներին՝ Երևանի պետական կամերային երաժշտական թատրոններում։ Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում։ Աշխատել է «Հայ TV», «Շանթ» և Հայաստանի հանրային հեռուստատեսություններում [1]։
Ներկայացումներ խմբագրել
- « Իմ անունը Արամ է»
- «Աստվածային կատակերգություն»
- «Դեկամերոն»
- «Կարոտ»
- «Պատմություններ գնացքում»
- «Ամուսնություն»
Ֆիլմեր խմբագրել
- «Սպիտակ ոսկոր»
- «По ком тюрьма плачет»
- «Աշուղ Քերիբ»
- «Ծովահենների կայսրությունը»
- «Дом дураков»
- «Մի նայիր հայելուն»
- «Վանա ծովուն արշալույսը»
- «Անպետքը»
- «Ջեմիկը» - Սերոժ Բենիամինի Ուշունց
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Գեորգի Հովակիմյանի կենսագրությունը AV Production կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2018-02-19
Արտաքին հղումներ խմբագրել
- «Ջեբկիրը». Գեորգի Հովակիմյան Archived 2015-08-19 at the Wayback Machine.