Հենրիխ Իրենեուս Քվինկե

(Վերահղված է Հենրիխ Կվինկեից)

Հենրիխ Իրենեուս Քվինկե (գերմ.՝ Heinrich Irenaeus Quincke, օգոստոսի 26, 1842(1842-08-26)[1][2][3][…], Օդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - մայիսի 19, 1922(1922-05-19)[1][2][3][…], Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]), գերմանացի բժիշկ՝ թերապևտ և վիրաբույժ։ Բժշկության ասպարեզում հեղինակ է մի շարք հայտնագործությունների և նորարարությունների։

Հենրիխ Իրենեուս Քվինկե
Heinrich Irenaeus Quincke
Ծնվել էօգոստոսի 26, 1842(1842-08-26)[1][2][3][…]
ԾննդավայրՕդերի Ֆրանկֆուրտ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Մահացել էմայիսի 19, 1922(1922-05-19)[1][2][3][…] (79 տարեկան)
Մահվան վայրՖրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն[4]
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Վայմարյան Հանրապետություն
ԿրթությունՀայդելբերգի համալսարան, HU Berlin և JMU
Մասնագիտությունբժիշկ, ներքին հիվանդությունների բժիշկ, համալսարանի դասախոս և վիրաբույժ
ԱշխատավայրՔրիստիան-Ալբերտի համալսարան և Բեռնի համալսարան
Պաշտոնպրոֆեսոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա
Ծնողներհայր՝ Hermann Quincke?

Հենրիխի ավագ եղբայրը ֆիզիկոս Գեորգ Հերման Քվինկեն է։

Կենսագրություն

խմբագրել

Նրա հայրը հայտնի գերմանացի բժիշկ Հերման Քվինկեն էր, իսկ ավագ եղբայրը ֆիզիկ Գեորգ Քվինկեն։ Սովորել է Հայդելբերգի, Վյուրցբուրգի և Բեռլինի համալսարաններում։ 1863 թվականին Բեռլինի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան։ Նրա դասախոսներից են եղել հայտնի գիտնականներ Ռուդոլֆ Վիրխովը և Ալբերտ ֆոն Կյոլլիկերը։

1865 թվականին Քվինկեն աշխատել է որպես ֆիզիոլոգ՝ Էռնեստ ֆոն Բրյուկկեի մոտ, Վիեննայի համալսարանում։ 1866 թվականին դարձել է վիրաբույժ՝ Ռոբերտ Վիլմսի օգնականը։

1873 թվականին Քվինկեն դառնում է բժշկության (թերապիայի) պրոֆեսոր Բեռլինի համալսարանում, իսկ 5 տարի անց տեղափոխվել է Քիլի համալսարան։ 1908 թվականին անցել է թոշակի։

Ներդրումը բժշկության մեջ

խմբագրել

Քվինկեն առաջինն է կատարել մաշկային լյուբալ պունկցիա և չնայած նա պունկցիան իրականացրել է ախտաբանական և բուժական նպատակներով, այնուամենայնիվ նրա հետազոտությունը հիմք դարձավ ապագա անեսթեզիոլոգիայի համար։

Քվինկեն առաջինն է ուսումնասիրել ողնուղեղային հեղուկը։ Նա որոշեց դրա բաղադրությունը, տեսակարար կշիռը, նրա հատկանիշները թարախային մենինգիտի ժամանակ։

1882 թվականին Քվինկեն ուսումնասիրել է սուր մաշկային ալերգոնևրոտիկ այտուցը, որի համար այտուցը կոչվել է նրա անունով։

Գրականություն

խմբագրել
  • Quincke H. Esophageal ulcers from digestive juice (ulcus oesophagi ex digestione). Dtsch Arch Klin Med. 1879;24:72.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who Named It?
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118597361 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Իրենեուս Քվինկե» հոդվածին։