Պունկցիա
Պունկցիա (լատին․՝ punctio - ծակում), որևէ խոռոչի, արյան անոթի պատի, սնամեջ կամ պարենքիմատոզ օրգանի, ուռուցքի, ինֆիլտրատի ծակումը՝ բուժիչ կամ ախտորոշիչ նպատակով։
Լյումբալ պունկցիան ախտորոշիչ և բուժական նպատակով անցկացվող կարևորագույն գործողություններից է։ Լյումբալ պունկցիայի նպատակը ողնուղեղային հեղուկի հավաքումն է։ Ախտորոշիչ նպատակներով այն լայնորեն կիրառվում է նևրոլոգիական հետազոտության ընթացքում։
Մի շարք դեպքերում ախտորոշումը կարող է դրվել միայն լյումբալ պունկցիայի տվյալների հիման վրա։ Պոլինևրոպաթիաների, նեյրոլեյկեմիայի և ցրված սկլերոզի ժամանակ այս ախտորոշիչ եղանակը կարող է հաստատել ախտորոշումը կամ լրացնել կլինիկական պատկերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 461)։ |