Բացել գլխավոր ցանկը

Կրիտիկական ջերմաստիճան

Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ

Կրիտիկական ջերմաստիճան, եզրը օգտագործվում է հետևյալ հասկացություններում։

  1. նյութի ջերմաստիճանը կրիտիկական վիճակում։ Կրիտիկական ջերմաստիճանում վերանում են հավասարակշռության մեջ գտնվող հեղուկի և գոլորշու ֆիզիկական հատկությունների տարբերությունները։ Կրկնակի համակարգերում (օրինակ, պրոպան-իզոպենտան) հեղուկ-գոլորշի հավասարակշռությունն ունի ոչ թե մեկ կրիտիկական ջերմաստիճան, այլ տարածական կրիտիկական կոր, որի ծայրակետերը մաքուր բաղադրիչների կրիտիկական ջերմաստիճաններն են։
  2. Լուծելիության կրիտիկական ջերմաստիճանը, որի դեպքում հեղուկ խառնուրդի սահմանափակ լուծելիություն ունեցող բաղադրիչները դառնում են փոխադարձաբար անսահմանափակ լուծելի։
  3. Մի շարք հաղորդիչների՝ գերհաղորդականության վիճակին անցնելու ջերմաստիճանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 691 CC-BY-SA-icon-80x15.png