Հեղուկ մետաղներ, բնորոշ փայլով անթափանց հեղուկներ, որոնք օժտված են լավ ջերմահաղորդականությամբ, էլեկտրահաղորդականությամբ և պինդ մետաղների

հեղուկ մետաղ

այլ առանձնահատկություններով։ Հեղուկ մետաղներ են բոլոր հալված մետաղները և դրանց համաձուլվածքները։ Որոշ ոչ մետաղներ (P, C, B) դառնում են հեղուկ մետաղներ բարձր ճնշումների տակ։ Մթնոլորտային ճնշման և սենյակի ջերմաստիճանի պայմաններում հեղուկ է միայն սնդիկը, որը հալվում է -38, 9 °C ջերմաստիճանում։ Մածուցիկությամբ, մակերևութային լարվածությամբ և դիֆուզիայով նման են մյուս հեղուկներին։ Հեղուկ մետաղների էլեկտրահաղորդականությունը, ինչպես և պինդ մետաղներինը, էլեկտրոնային է։ Հալման պրոցեսում մաքուր մետաղների էլեկտրահաղորդականությունը փոքրանում է 1,5-3 անգամ և ջերմաստիճանի հետագա բարձրացմանը զուգընթաց գծայնորեն նվազում։

Բացառություն են կազմում երկարժեք հեղուկ մետաղները, որոնց էլեկտրահաղորդականությունը ջերմաստիճանի բարձրացման հետ նվազում է և անցնում մինիմումով։ Հալման ժամանակ մետաղների ջերմահաղորդականությունը փոփոխվում է համարյա այնպես, ինչպես էլեկտրահաղորդականությունը։ Հեղուկ մետաղները քիչ սեղմելի են, այդ պատճառով ձայնի արագությունը դրանցում ավելի մեծ է, քան մյուս հեղուկներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 348 CC-BY-SA-icon-80x15.png