Հեղինե Մելիք-Հայկազյան

հայ գրող, մանկավարժ

Հեղինե Ալեքսանդրի Մելիք-Հայկազյան (1874, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1968), իշխանուհի, հայ գրող, մանկավարժ։

Հեղինե Մելիք-Հայկազյան
Թումանյանը Հեղինե և Վերա Մելիք֊Շահնազարյանների հետ, Բեկզադյանների ամառանոցում՝ Աբասթումանում (Վրաստան)
Ծնվել է1874
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1968
Մասնագիտությունգրող և մանկավարժ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԱնդամակցությունՎերնատուն
ԱզգականներՀովհաննես Թումանյան
 Heghine Melik-Haykazyan Վիքիպահեստում

Ծնվել է Շուշիում Մելիք-Հայկազյանների իշխանական իշխանական (մելիքական) տոհմում, հայրը զինվորական և թարգմանիչ Ալեքսանդր Մելիք-Հայկազյանն էր (ով նաև Րաֆֆու «Փունջերը»-ի տպագրության մեկենասն էր)։ Նախնական կրթությունը ստացել է Շուշիում, այնուհետև ուսումը շարունակել է Անգլիայում և Ֆրանսիայում։ Ճանապարհորդել է բազմաթիվ երկրներում, հրապարակել է ուղեգրություն Ճապոնիայի մասին (Թիֆլիս, 1905)։

Եղել է Հովհաննես Թումանյանի բարեկամուհիներից մեկը, պահպանվել է նրանց նամակագրությունը։ Թիֆլիսի «Վերնատան» անդամներից էր։

Ամուսինն էր Տիգրան Բեկզադյանը։ Ունեցել են մեկ դուստր՝ Վառուշը[1]։

Գրականություն խմբագրել

 
«Մի պտոյտ Ճապոնում», 1905

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել