Հեղինե Հովհաննիսյան (ազատամարտիկ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեղինե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Հեղինե (Ջեմմա) Մարգարի Հովհաննիսյան (ծնվ.՝ 1947, մարտի 10, գ. Փոքր Վեդի, ՀԽՍՀ, այժմ՝ Հայաստանի Արարատի մարզում), ազատամարտիկ։ Հայաստանի բանակի ավագ լեյտենանտ (1993

Հեղինե (Ջեմմա) Մարգարի Հովհաննիսյան
ծնվ.` 1947, մարտի 10
Ծննդավայրգ. Փոքր Վեդի, {{{2}}} ՀԽՍՀ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
ՀՀ Արարատի և ԱՀ Մարտակերտի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր
ՊարգևներՄարտական ծառայության մեդալ

Մարտական ուղի խմբագրել

1988-1994 թվականներին առանձին կամ 5-րդ կամավորական բրիգադի (վաշտի հրամանատար) կազմում մասնակցել է Հայաստանի Արարատի (Տիգրանաշեն, Երասխ) և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Գետավան, Վաղուհաս. Մաղավուզ, Հակոբ Կամարի և այլն), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հակոբ Կամարի գյուղի համար մղվող մարտերի ժամանակ, երբ սպառվել է զինամթերքը, Հովհաննիսյանը դուրս է եկել խրամատից՝ սկսել երգել ու պարել՝ շեղելով հակառակորդի ուշադրությունը, մինչև մոտակա դիրքերից ջոկատին զինամթերք է հասցվել[1]։

Երեք անգամ վիրավորվել է, ապաքինվել և վերադարձել մարտադաշտ։

2013 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ես երգելով եմ կռվել». Ջեմմա (Հեղինե Հովհաննիսյան)». Hayern Aysor. 2016 թ․ մայիսի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
  2. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին