Հելիկոն (լեռ)
Հելիկոն (հունարեն՝ Ελικώνας), լեռ Բեոթիայում (Հունաստան), Կորնթական ծոցից ոչ հեռու։ Բարձրությունը 1749 մետր է։
Հելիկոն | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Լևադիա |
Լեռնաշղթա | Պինդոս |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1748 մետր |
Լեռան արևմտյան լանջին տեղակայված է Օսիոս Լուկասի ուղղափառ եկեղեցին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[1]։
Հելիկոնը հինհունական դիցաբանության մեջ
խմբագրելԸստ հունական դիցաբանության, Հելիկոն լեռան վրա գտնվել են մուսաների համար սուրբ համարվող աղբյուրներ։ Համաձայն լեգենդի, Հիպոկրենա անվանմամբ մի աղբյուր բխել է Պեգասի՝ սմբակով քարին հարվածելու հետևանքով։ Ինչպես նաև Հելիկոնի վրա է գտնվում մի աղբյուր, որտեղ նայել է Նարցիսը[2] ։ Հելիկոնը մուսաների բնակավայր է եղել։ Բանաստեղծ Կալիմաքոս Կիրենացին իր «Պատճառներ» («Aitia») ստեղծագործության մեջ պատմում է մի երազի մասին, որտեղ նա կրկին երատասարդ էր և Հեիկոնի վրա զրուցում էր մուսաների հետ[3]։ Մուսաների պատվին Հելիկոնի վրա կառուցվել է տաճար, որտեղ գտնվում են բոլոր մուսաների արանները[4]։
Հիպոկրենայի աղբյուրը բանաստեղծների համար ծառայել է, որպես ոգեշնչման աղբյուր։ Ք․ա․ VIII դարում Հեսիոդոսը գրել է այն մասին, թե ինչպես է նա երիտասարդ ժամանակ Հելիկոնի լանջերին մի ոչխար զոհաբերել, իսկ լեռան գագաթին պարում էին մուսաները և Էրոսը։
Կալիմաքոս Կիրենացին նաև մի դրվագ է նկարագրել Հելիկոնի վրա Թիրեսեուսի կուրացման մասին։ Հոմերական օրհներգում Պոսեյդոնը համարվում է «Հելիկոնի տիրակալ»։ Լեռան մասին հիշատակումներ են գտնվել նաև Հեսիոդոսի «Թեոգոնիա»-յում
Վերածննդի դարաշրջան
խմբագրելՀռոմեացի բանաստեղծները իրենց բանաստեղծություններում նույնպպես օգտագործել են Հելիկոնի մասին առասպելներ, իսկ Վերածննդի դարաշրջանում Հելիկոնը կրկին սկսել է հիշատակվել գրականությունում[5]։ Հելիկոնը ոգեշնչման աղբյուր է եղել Լեո Ֆեստետիկսի կողմից անցկացվող պարահանդեսների համար։
Հելիկոնը ներկա ժամանակներում
խմբագրելՀիմնադրվել են գրադարան, որը անվանվել է լեռան անունով՝ ի պատիվ Հելիկոնի, «Helicon Arts Cooperative» ընկերությունը, իսկ Իսրայելում Հելիկոնի անվամբ կա մի ձայնագրական ընկերություն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ (անգլ.)
- ↑ Michael Grant and John Hazel. Who's Who in Classical Mythology. Oxford University Press, USA; reprinted 1993.
- ↑ Callimachus, Aitia, noted by Richard Hunter, The Shadow of Callimachus: Studies in the Reception of Hellenistic Poetry at Rome 2006:16.
- ↑ Grimal, Pierre. The Dictionary of Classical Mythology. Blackwell Publishing Limited, 1996.
- ↑ It was such a familiar touch that a humorous reference to Helicon is made in Gilbert and Sullivan's Princess Ida, near the beginning of Act II.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելիկոն (լեռ)» հոդվածին։ |