Հելենա Մունկտել (շվեդ.՝ Helena Munktell, նոյեմբերի 24, 1852(1852-11-24)[1][2][3][…], Stora Kopparberg parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա[1][3][4] - սեպտեմբերի 10, 1919(1919-09-10)[1][2][5][…], Օսկար, Շվեդիա[1][6][4]), շվեդ դաշնակահարուհի և կոմպոզիտոր[9]։

Հելենա Մունկտել
Ծնվել էնոյեմբերի 24, 1852(1852-11-24)[1][2][3][…]
Stora Kopparberg parish, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա[1][3][4]
Երկիր Շվեդիա[4]
Մահացել էսեպտեմբերի 10, 1919(1919-09-10)[1][2][5][…] (66 տարեկան)
Օսկար, Շվեդիա[1][6][4]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[7]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՍտոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոց
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական երաժշտական ակադեմիա[8]
 Helena Munktell Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հելենա Մունկտելը ծնվել է 1852 թվականի նոյեմբերի 24-ին, Ֆալուն քաղաքում, ձեռնարկատեր և երաժիշտ Հենրիկ Մունկտելի և նրա կնոջ՝ Քրիստինա Ավգուստի (Christina Augusta Eggertz, 1818-1889, կոմպոզիտոր Ամալյա Հյելմի և նկարիչ Էմմա Սպարեի քույրը[10]) ընտանիքում։

 
Հելենա Մունկտելի պարտիտուրաներից մեկի տիտղոսաթերթը

Նախնական երաժշտական կրթություն ստացել է հոր մոտ։ Երբ 1861 թվականին հայրը մահացավ, ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Ստոկհոլմ, որտեղ մայրը զբաղվում էր բիզնեսով։ Հելենան Ստոկհոլմի թագավորական բարձրագույն երաժշտական դպրոցում սովորել է երգեցողություն, դաշնամուր, ձայնակարգություն և գործիքավորում՝ Կոնրադ Նորդկվիստի, Յուհան Լինդեգրենի և Յոզեֆ Դենտեի մոտ, ստեղծագործել սովորել է Լյուդվիգ Նորմանի մոտ։ 1870 թվականին Հելենան և նրա մայրը մեկնել են Վիեննա՝ ուսումը շարունակելու հայտնի ուսուցիչների մոտ, այնուհետև Հելենան սովորել է Իտալիայում և Շվեյցարիայում։ Վերադառնալով Փարիզ՝ 1877 թվականին նա որոշել է մնալ այդտեղ և հանդես գալ որպես երգիչ և դաշնակահար։ Հաջորդ երկու տարիների ընթացքում Հելենան սովորել է Բենջամեն Գոդարի և Վենսան Դ'Էնդիի մոտ, որոնք նրա համար մեծ խթան հանդիսացան երաժշտի մասնագիտության ձևավորման գործում։ Հելենա Մունկտելի դեբյուտը որպես կոմպոզիտոր տեղի է ունեցել Շվեդիայում՝ 1885 թվականին։ 1890-ականների վերջին նա սկսել է երաժշտություն գրել նվագախմբի համար։ 1915 թվականին դարձել է Շվեդիայի երաժշտական թագավորական ակադեմիայի անդամ, իսկ 1918 թվականին՝ Շվեդիայի կոմպոզիտորների ընկերության համահիմնադիր (Föreningen svenska tonsättare): Նրա գործերից են օպերային, նվագախմբային ստեղծագործությունները, կամերային երաժշտության և երաժշտական այլ ստեղծագործությունները։

Հելենա Մունկտելը տառապել է աչքի հիվանդությունից և մահացել է 1919 թվականի սեպտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։ Նրան թաղել են Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը (Норра բեգրավինգսպլաստեն)[11][12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Helena M Munktell (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Musikverkets auktoritetsdatabas — 2017.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Stora Kopparbergs kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/ULA/12231/C/9 (1849-1861), bildid: C0013804_00060
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Sveriges dödbok 1830–2020 (շվեդերեն) — 8 — Sveriges Släktforskarförbund, 2021.
  5. 5,0 5,1 5,2 Helena Munktell (1852−1919)
  6. 6,0 6,1 6,2 Oscars kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6025/F I/3 (1917-1922), bildid: 00030171_00089 — P. 86.
  7. Munktell, HELENA MATILDASvenskagravar.se.
  8. Svenska män och kvinnor (շվեդերեն): biografisk uppslagsbok. 5 Lindorm-O / N. BohmanStockholm: Albert Bonniers Förlag, 1949. — Vol. 5. — P. 348.
  9. Helena Mathilda Munktell
  10. «Emma Sparre». nationalmuseum. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
  11. Sadie, Julie Anne; Samuel, Rhian (1994). The Norton/Grove dictionary of women composers (Digitized online by GoogleBooks). Վերցված է 2011 թ․ հունվարի 6-ին.
  12. Sadie, Stanley; Tyrrell, John (2001). The new Grove dictionary of music and musicians: Volume 17.

Արտաքին հղումներ խմբագրել