Բարոնուհի Էմմա Սպարե (շվեդ.՝ Emma Sparre, լրիվ անունը՝ Emma Josepha Sparre, ծննդյամբ Munktell, հունիսի 29, 1851(1851-06-29)[2][3][4][…], Grycksbo, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա - սեպտեմբերի 8, 1913(1913-09-08)[2][3][4][…], Rättvik, Դալարնա, Շվեդիա), շվեդ նկարչուհի։

Էմմա Սպարե
շվեդ.՝ Emma Sparre[1]
Ծնվել էհունիսի 29, 1851(1851-06-29)[2][3][4][…]
ԾննդավայրGrycksbo, Ֆալուն, Դալարնա, Շվեդիա
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1913(1913-09-08)[2][3][4][…] (62 տարեկան)
Մահվան վայրRättvik, Դալարնա, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա[5]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտությունարվեստագետ
Թեմաներգեղանկարչություն և women's suffrage in Sweden?[1]
ՈւսուցիչԱվգուստ Մալմստրյոմ, Կառլ Գյուստավ և Պասկալ Դանիան-Բուվրե
ՀայրՀենրիկ Մունկտելլ
ՄայրՔրիստինա Ավգուստա Էգգերց
ԱմուսինԿառլ Աքսել Ամբյորն Սպարե
ԶավակներԱմին Մարթա
 Emma Sparre Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էմմա Սպարեն ծնվել է 1851 թվականի հունիսի 29-ին, Ֆալուն քաղաքում։ Ձեռներեց և երաժիշտ Հենրիկ Մունկտելլի և նրա կնոջ՝ Քրիստինա Ավգուստի (Christina Augusta Eggertz, 1818-1889) դուստրը, շվեդ կոմպոզիտորներ Հելենա Մունկտելլի և Ամալյա Հելմի քույրը։ Էմման ինը երեխաներից ամենակրտսերն էր։ Երբ 1861 թվականին հայրը մահացավ, ամբողջ ընտանիքը տեղափոխվեց Ստոկհոլմ, որտեղ մայրը բիզնեսով էր զբաղվում։ Էմման նկարչություն սովորել է մասնավոր հիմունքներով Ազատ արվեստի թագավորական ակադեմիայի անդամ Ավգուստ Մալմստյրոմի մոտ։ Հետագայում սովորել է Դյուսելդորֆում, Հռոմում և հատկապես երկար ժամանակ Փարիզում, որտեղ ձեռք է բերել արվեստանոց և սովորել ֆրանսիացի նկարիչներ Գուստավ Կյուրտուայի և Պասկալ Դանյան Բուվրեի մոտ։ Էմմայի արվեստանոցը դարձավ փարիզյան շատ նկարիչների հանդիպումների վայր։ Էմմա Սպարեն 1890-ականներին տեղափոխվեց Շվեդիա, իսկ 1897 թվականին Դալարնա լենում կառուցեց իր սեփական Solgården տունը, որտեղ նա հյուրընկալում էր շատ հայտնի մարդկանց։ 2001 թվականին Solgården-ը հռչակվեց մշակութային հուշարձան։

Էմմա Սպարեն իր աշխատանքները ցուցադրեց 1893 թվականին Չիկագոյում կազմակերպված Համաշխարհային կոլումբիական ցուցահանդեսում[6], ինչպես նաև 1889 թվականին՝ Փարիզում անցկացվող Համաշխարհային ցուցահանդեսում[7]։ Էմմա Սպարեի աշխատանքները ցուցադրվում են Շվեդիայի մի շարք թանգարաններում, այդ թվում Ազգային թանգարանում։

Էմմա Սպարեն մահացել է 1913 թվականի սեպտեմբերի 8-ին, Դալարնա լենի Ռետտվիվիկ ծխական համայնքում։

Ընտանիք խմբագրել

1870-1891 թվականներին Էմմա Սպարեն ամուսնացած է եղել իր գործընկեր նկարիչ Կառլ Սպարեի հետ (1839-1910)։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Մարթան, որը նույնպես նկարիչ էր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 KulturNav — 2015.
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Nichols, K. L. "Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893". Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  7. Annuaire général héraldique. France. 1902. p. 1016.

Արտաքին հղումներ խմբագրել