Հելենա Աղանուր (1850-ականներ, Պադովա, Ավստրիական կայսրություն - 1913), հայ նկարչուհի[1] և բանաստեղծուհի[2]։

Հելենա Աղանուր
Ծնվել է1850-ականներ
ԾննդավայրՊադովա, Ավստրիական կայսրություն
Մահացել է1913
Ազգությունհայ
Մասնագիտություննկարչուհի և բանաստեղծուհի

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1850-ական թվականներին՝ Իտալիայի Պադովա քաղաքում։ Մասնագիտությամբ նկարչուհի է և բանաստեղծուհի։ Նա Երնջակ գավառի Շոռոթ գյուղաքաղաքի նշանավոր բարերար Սամվել Մուրադյանի դստեր թոռնուհին է[2]։

Աշխատանքային գործունեությունԽմբագրել

Հելենան իտալերենով գրել է մի շարք բանաստեղծություններ։ Գրել է «Կանթեղ» բանաստեղծությունը, որը հայերենով թարգմանել է Արսեն Ղազիկյանը։ Նկարազարդել է «Նոր անթոլոգիա» ժողովածուն, որի հեղինակն իր քույրն է՝ Վիկտորիա Աղանուրը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հելենա Աղանուրի մասին» 
  2. 2,0 2,1 2,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 223 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։