Հաֆեզ ալ-Ասադ
Հաֆեզ ալ-Ասադ (արաբ․՝ حافظ الأسد, հոկտեմբերի 6, 1930[1][2][3][…], Ալ-Կարդահա, Alawite State, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ - հունիսի 10, 2000[1][2][3][…], Դամասկոս, Սիրիա), սիրիացի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Սիրիայի Զինված ուժերի գեներալ, պաշտպանության նախարար (1966-1972 թթ.), Սիրիայի վարչապետ (1970-1971 թթ.), Սիրիայի 15-րդ նախագահ (1971-2000 թթ.)։
Հաֆեզ ալ–Ասադ | |
արաբ․՝ حافظ الأسد | |
Սիրիա 10-րդ | |
Կուսակցություն՝ | Բաաս կուսակցություն (Սիրիա) |
---|---|
Ծննդյան օր՝ | հոկտեմբերի 6, 1930[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Ալ-Կարդահա, Alawite State, Սիրիայի և Լիբանանի ֆրանսիական մանդատ |
Վախճանի օր՝ | հունիսի 10, 2000[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Դամասկոս, Սիրիա |
Ամուսին ՝ | Անիսա Մախլուֆ |
Երեխաներ՝ | Ասադ Բասիլ, Բաշշար ալ-Ասադ, Բուշրա ալ-Ասադ, Մահեր ալ-Ասադ և Մաջդ ալ-Ասադ |
Հայր՝ | Ali al-Assad? |
Մայր՝ | Նասա |
Պարգևներ՝ | |
Կենսագրություն
խմբագրելՀաֆեզ ալ-Ասադը ծնվել է 1930 թվականի հոկտեմբերի 6-ին Լաթակիա քաղաքի մոտ գտնվող փոքր Կարդահա գյուղում, բազմազավակ գյուղական ընտանիքում։ Ի ծնե ազգանունը եղել է ալ-Վահշ[4][5][6]։ Նրա ընտանիքը պատկանում էր ալավիների կրոնական համայնքին։
1946 թվականից Բաաս կուսակցության անդամ է եղել։
1955 թվականին ավարտել է Հալեպի ռազմական ավիացիայի ուսումնարանը, այնուհետև պրակտիկա անցկացրել ԽՍՀՄ-ում՝ Ղրղզստանի Քանդ քաղաքում։ Միացյալ Արաբական Հանրապետության (Սիրիայի և Եգիպտոսի միացյալ պետություն) կազմավորումից հետո գործուղվել է Կահիրե, որտեղ ծառայել է որպես ռեակտիվ կործանիչների ստորաբաժանման հրամանատար։ Հանդես էր գալիս Եգիպտոսի հետ միության դեմ, և այդ պատճառով հեռացվել է զինված ուժերից։
1963 թվականին մասնակցել է ռազմական հեղաշրջմանը, որի արդյունքում տապալվեց Սիրիայի նախկին կառավարությունը և Սիրիայում իշխանության եկավ Բաաս կուսակցությունը։
1964-1970 թվականներին եղել է Ռազմաօդային և հակաօդային զորքերի հրամանատար, 1966 թվականից՝ Սիրիայի պաշտպանության նախարար։
1970 թվականի նոյեմբերի 16-ին, Հաֆեզ ալ-Ասադի գլխավորած հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվել է նախագահ Սալահ Ջադիդը, և 1971 թվականի մարտի 12-ին ալ-Ասադը դարձել է Սիրիայի նոր նախագահը։
Հաֆեզ ալ-Ասադի իշխանությունը փաստացի բռնապետություն էր։ Գլխավորում էր Բաաս կուսակցության սիրիական բաժանմունքը։ Նրա իշխանության տարիներին Սիրիան ձգտում էր սահմանափակել Իսրայելի ազդեցությունը տարածաշրջանում։ 1973 թվականին Սիրիան և Եգիպտոսը կրկին պատերազմել են Իսրայելի հետ և կրկին պարտություն կրել (տե՛ս Արաբա-իսրայելական պատերազմ)։
1982 թվականի փետրվարին Սիրիայի Հոմս քաղաքում բռնկել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության գլխավորած ապստամբություն Հաֆեզ ալ-Ասադի իշխանության դեմ։ Ապստամբության ճնշման հետևանքով սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ և ավերվել է Հոմս քաղաքի մի զգալի հատվածը։
Հաֆեզ ալ-Ասադը վախճանվել է 2000 թվականի հունիսի 10-ին Դամասկոսում։ Նախագահի պաշտոնում նրան հաջորդել է իր որդին՝ Բաշշար ալ-Ասադը, որը մինչև օրս զբաղեցնում է այդ պաշտոնը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Encyclopædia Britannica
- ↑ Bengio, Offra (ed.) (1998). Minorities and the State in the Arab World. էջ 135. ISBN 978-1555876470.
{{cite book}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ Jessup, John E. (1998). An Encyclopedic Dictionary of Conflict and Conflict Resolution, 1945-1996. Westport, CT: Greenwood Press. էջ 41. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 11-ին.
- ↑ Великие правители XX века. Авторы-составители Островцов А. А., Островцова М. А. — М.: Мартин, 2002 — 28 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաֆեզ ալ-Ասադ» հոդվածին։ |