Անիսա Մախլուֆ (արաբ․՝ أنيسة مخلوف‎‎, 1930[1], Լաթակիա, Սիրիա[2] - փետրվարի 6, 2016(2016-02-06)[3], Դամասկոս, Սիրիա), Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կինը, Սիրիայի առաջին տիկին (1971-2000)։

Անիսա Մախլուֆ
արաբ․՝ أنيسة مخلوف‎‎
Դիմանկար
Ծնվել է1930[1]
ԾննդավայրԼաթակիա, Սիրիա[2]
Մահացել էփետրվարի 6, 2016(2016-02-06)[3]
Մահվան վայրԴամասկոս, Սիրիա
Քաղաքացիություն Սիրիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՀաֆեզ ալ-Ասադ
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of Syria?
ԵրեխաներԱսադ Բասիլ, Բաշշար ալ-Ասադ, Մահեր ալ-Ասադ, Բուշրա ալ-Ասադ և Մաջդ ալ-Ասադ
 Anisa Makhlouf Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անիսա Մախլուֆը ծնվել է 1929/1930 թվականին Սիրիայի Լաթակիա քաղաքում Լաթակիայի ազդեցիկ ընտանիքներից մեկում[4][5][6]։

1957 թվականին Անիսա Մախլուֆն ամուսանցել է արաբասիրիական օդուժի սպա Հաֆեզ ալ-Ասադի հետ[4]։ Նրանք ունեցել են հինգ երեխա` Բուշրա ալ-Ասադ (1960), Բասիլ Ասադ (1962-1994), Բաշշար ալ-Ասադ (1965), Մայիդ ալ-Ասադ (1966-2009), Մահեր ալ-Ասադ։ Հաֆեզ ալ -Ասադի հետ ամուսնությունը բարձրացրեց Մախլուֆի ընտանիքի կարգավիճակն ու մեծացրեց հարստությունը[7]։ Անիսա Մախլուֆի հարազատները շահութաբեր պայմանագրեր կնքեցին երկրի բանկային, նավթային և հեռահաղորդակցային ոլորտներում[7]։ Նրա զարմիկը` Ռամի Մախլուֆը, համարվում է Սիրիայի ամենահարուստ անձանցից մեկը, որի հարստությունը 2012 թվականին 5 միլիարդ դոլար է կազմել[7]։

1994 թվականին Բասիլ Ասադի մահից հետո ամուսնու հնարավոր հետնորդի դերում տեսնում էր կրտսեր որդուն` սիրիացի գեներալի Մահեր ալ-Ասադին[8]։ Սակայն, Բաշշար ալ-Ասադը, Լոնդոնից վերադառնալով, միացավ ռազմական ուժերին և 2000 թվականին հաջորդեց հորն ու դարձավ Սիրիայի նախագահ[8]։

Մախլուֆը, հավանաբար, պաշտպանել է Արաբական գարնան և Սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ ցուցարարների և ապստամբների նկատմամբ կոշտ ճնշումները[5]։ 2012 թվականին Մախլուֆը, ինչպես նաև Ալ-Ասադի ընտանիքի այլ անդամներ Եվրամիության կողմից ենթարկվել են պատժամիջոցների երկրում քաղաքացիական պատերազմի և Ալ Ասադի ռեժիմի կողմից ցուցարարների վրա հարձակումների համար[4]։

ԵՄ պատժամիջոցները ներառել են նաև ճամփորդության արգելք և ակտիվների սառեցում[4]։ Նախքան ճամփորդական արգելքը, Մախլուֆը հաճախակի է մեկնել Գերմանիա չբացահայտված հիվանդության բուժման նպատակով[4][5][9]

Մահ խմբագրել

Անիսա Մախլուֆը մահացել է 2016 թվականի փետրվարի 6-ին Դամասկոսում չբացահայտված պատճառներից:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.lemonde.fr/disparitions/article/2016/02/07/mort-d-anissa-makhlouf-mere-de-bachar-al-assad-soutien-en-coulisses-de-la-repression-syrienne_4860909_3382.html
  2. 2,0 2,1 2,2 http://www.lorientlejour.com/article/969122/deces-danissa-makhlouf-la-mere-de-bachar-el-assad.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.n-tv.de/panorama/Assads-Mutter-ist-tot-article16942521.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 One source cites 1934 as her year of birth (see p. 26)
  5. 5,0 5,1 5,2 "Syrian president's mother Anissa Assad dies aged 86". Al Jazeera English.
  6. Bacias, Amanda (2016 թ․ փետրվարի 6). «Syrian President Bashar al-Assad's mother has died». Reuters (Business Insider). Վերցված է 2017 թ․ հուլիսի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 At home with the Assads: Syria's ruthless ruling family
  8. 8,0 8,1 Getting to know Syria's first family
  9. «Bashar al-Assad's mother has fled Syria, US ambassador claims». The Daily Telegraph. 2013 թ․ հունվարի 25. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.