Ջլմար
Ջլմար, Ջղմար, Ջայլամար, ներկայումս հայտնի է որպես Հաքքյարի (թուրքերեն՝ Hakkâri), քաղաք Թուրքիայի հարավարևելյան մասում, Հաքյարիի մարզկենտրոն։ Բնակչությունը՝ ▲60 098 մարդ (2022)։ Քաղաքում հիմնականում բնակվում են քրդեր։ Քաղաքը գտնվում է Իրաքի սահմանից 32 կիլոմետր հեռավորության վրա։ Ի սկզբանե եղել է բերդ Մեծ Հայքի Կորճայք նահանգի Ճահուկ գավառում, Մեծ Զավ գետի աջ ափին։
Քաղաք | ||
---|---|---|
Հաքքյարի | ||
թուրքերեն՝ Hakkâri | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Հաքյարիի մարզ | |
Համայնք | Հաքյարիի մարզ | |
Այլ անվանումներ | Colemerik, Hakari, Hakâri, Julamerk, Khakkari, Çölemerik | |
Մակերես | 2 237 կմ² | |
ԲԾՄ | 1720 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն, քրդերեն, հայերեն | |
Բնակչություն | ▲60 098 մարդ (2022) | |
Ագլոմերացիա | 83 423 | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 438 | |
Փոստային ինդեքս | 30000 | |
Ավտոմոբիլային կոդ | 30 | |
Պաշտոնական կայք | hakkari.bel.tr | |
| ||
Պատմություն
խմբագրելՔաղաքի տարածքը բնակելի է եղել դեռևս քարի դարից։ Տարբեր ժամանակներում քաղաքի տարածքը եղել է Ուրարտուի, Ասորեստանի ապա՝ Մեծ Հայքի կազմում։
Ըստ Թովմա Արծրունու բերած ավանդական պատմության, մ.թ.ա. 2-րդ դարի առաջին կեսին հիմնել է Կորդվաց իշխանուհի Ջայլամարը։ Վաչե Արծրունու որդի Սահակը, ամուսնանալով Ջայլամարի դուստր Անույշի հետ, դարձել է Ջլմարի տերը։ Սահակ Արծրունու որդի Աշոտի անակնկալ մահից հետո Ջլմար անցել է Արշավիր Արծրունու որդի Համամին։ Այնուհետև մինչև 11-րդ դարը Ջլմարը եղել է Վասպուրականի Արծրունիների ռազմական կարևոր հենակետ։
9-րդ դարի կեսին արաբ զորավար Բուղան հազարավոր զոհերի գնով գրավել է Ջլմարը։ Շուտով Աշոտ Բ Արծրունու եղբայր Գուրգենը ոչնչացրել է Ջլմարի արաբական կայազորը և ազատագրել այն։ 1021 թվականին Արծրունիների արտագաղթից և թուրք-թաթարական նվաճումներից հետո Ջլմարում հաստատվել ու աստիճանաբար գերակշռություն են ստացել քրդական ցեղերը։
Ուշ միջնադարում Ջլմարը քրդական և թուրքական աղավաղմամբ կոչվել է Ջուլամերկ կամ Ջուլամերիկ։ 19-րդ դարում Ջլմարը Վանի վիլայեթի Հեքյարիի գավառի Ջուլամերկ կազայի կենտրոնն էր։
Հաքքյարիում 1915 թվականին երիտթուրքերի հրամանով քրդերի կողմից ոչնչացվել է շուրջ 30 000 ասորիներ։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջլմար» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 518)։ |