Հարրիեթ Բաքեր
Հարրիեթ Բաքեր (նորվ.՝ Harriet Backer, հունվարի 21, 1845[1][2][3][…], Հոլմեսթրանդ, Վեստֆոլ, Նորվեգիա - մարտի 25, 1932[4][5][6][…], Օսլո, Նորվեգիա), XIX դարի նորվեգացի նկարչուհի, Սկանդինավիայի առաջին պրոֆեսիոնալ կին նկարչուհիներից մեկը։
Հարրիեթ Բաքեր նորվ.՝ Harriet Backer | |
---|---|
Ի ծնե | Harriet Backer |
Ծնվել է | հունվարի 21, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Հոլմեսթրանդ, Վեստֆոլ, Նորվեգիա |
Վախճանվել է | մարտի 25, 1932[4][5][6][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Հարտվիգ Նիսսեն դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ժանր | գեղանկարչություն և գրաֆիկա |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | A Country Cobbler? և Landscape, Eggedal? |
Աշակերտներ | Ludvig Karsten?, Henrik Lund? և Oscar Sivertzen? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա |
Harriet Backer Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1857 թվականին, 12 տարեկան հասակում, Հարրիեթը ծնողների հետ տեղափոխվել է Քրիստիանա։ Գեղանկարչության և գրաֆիկայի դասեր է քաղել Իոահիմ Կալմեյերի և Յուհան Էքերսբերգի մոտ։ Քրոջ հետ միասին շատ է ճանապարհորդել Եվրոպայով։ Նրա քույրը եղել է հայտնի դաշնակաարուհի և կոմպոզիտոր Ագաթա Բաքքեր-Գրյոնդալը։ Գեղանկարչության դասեր է ստացել Մյունխենում (1874—1878) և Փարիզում, որտեղ ապրել է 1878-1888 թվականներին։ Փարիզում ապրել է Լեոն Ժոզեֆ Ֆլորանտեն Բոննի մոտ։
Ինքը՝ գեղանկարչուհին, իր ստեղծագործությունները չէր դասում արվեստի՝ այդ ժամանակ գոյություն ունեցող որևէ հոսանքի մեջ, սակայն նրա ստեղծագործությունները ստեղծված են ռեալիստական ոճով։ Փարիզ ժամանելուց և ֆրանսիացի վարպետների ստեղծագործությունների հետ ծանոթանալուց հետո՝ իր ստեղծագործություններում սկսել է ներդնել իմպրեսիոնիստական տարրեր։ Եղել է նաև իր մտերիմ ընկեր, նկարիչ Էյլիֆ Պետերսենի ստեղծագործությունների ազդեցության տակ։
Հարրիեթ Բաքերի կտավները արժանացել են 1889 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի արծաթե մեդալների։ 1908 թվականին նրան շնորհվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» թագավորական ոսկե մեդալով։ Նկարչուհու կտավները կարելի է տեսնել Նորվեգիայի խոշոր պատկերասրահներում և թանգարաններում։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/3391
- ↑ 2,0 2,1 Harriet Backer (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Harriet Backer // Benezit Dictionary of Artists — OUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7 — doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00009651
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 KulturNav — 2015.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Tildelinger av ordener og medaljer — Norwegian royal family.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրիեթ Բաքեր» հոդվածին։ |