Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ

նորվեգացի դաշնակահար և կոմպոզիտոր

Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ (նորվ.՝ Agathe Backer Grøndahl, դեկտեմբերի 1, 1847(1847-12-01)[1][2][3], Հոլմեսթրանդ, Վեստֆոլ, Նորվեգիա - հունիսի 4, 1907(1907-06-04)[1][2][3], Ormøya, Օսլո, Նորվեգիա[5]), նորվեգացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր։

Ագաթա Բաքքեր-Գրյոնդալ
Agathe Backer Grøndahl.jpg
Բնօրինակ անուննորվ.՝ Agathe Backer Grøndahl
Ի ծնե անուննորվ.՝ Agathe Backer
Ծնվել էդեկտեմբերի 1, 1847(1847-12-01)[1][2][3]
Հոլմեսթրանդ, Վեստֆոլ, Նորվեգիա
ԵրկիրFlag of Norway.svg Նորվեգիա[4]
Մահացել էհունիսի 4, 1907(1907-06-04)[1][2][3] (59 տարեկան)
Ormøya, Օսլո, Նորվեգիա[5]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱմուսինOlaus Andreas Grøndahl?[6]
Agathe Backer-Grøndahl Վիքիպահեստում

Կյանք և գործունեությունԽմբագրել

Ծնվել է հարուստ և կրթված ընտանիքում։ Նրա ծնողները նկատել էին աղջկա երաժշտական շնորհը և երաժշտական կրթության տվել դեռ վաղ հասակից։ Երեք տարեկան հասակում հանդիսատեսի առաջ հանդես է եկել դաշնամուրային նվագով։ Ավելի ուշ, Քրիստիանայում (ներկայումս Օսլո) դաշնամուրային, երաժշտության տեսության և երաժշտական կատարումների դասեր է առել Հալֆդան Կիերուլֆի և Լյուդվիգ Լինդեմանի մոտ։ 1865 թվականին ծնողների կամքին հակառակ մեկնել է Բեռլին, որտեղ մինչև 1869 թվականը սովորել է իր ժամանակի դաշնամուրի մեծագույն վարպետ Թեոդոր Կուլակի մոտ։

Նորվեգիայում իր առաջնախաղն ունեցել է 1869 թվականին՝ այն ժամանակ մեծ ճանաչում չունեցող Էդվարդ Գրիգի հետ միասին։ Նրանք կատարել են Լյուդվիգ վան Բեթհովենի հինգերորդ դաշնամուրային կոնցերտը։ Այնուհետև սովորել է Եվրոպայի այնպիսի հայտնի դիրիժորների և կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Հանս ֆոն Բյուլովը և Ֆերենց Լիստը։ Հանսի մոտ սովորել է Ֆլորենցիայում, իսկ Ֆերենցի մոտ՝ Վեյմարում։ Հաջորդող տարիներին ելույթներ է ունեցել Եվրոպայի տարբեր երկրներում։ Բերնարդ Շոուն, լինելով նրա լոնդոնյան համերգին, նրան կոչել է Կլարա Շումանի վարպետության իսկական ժառանգորդ։

1875 թվականից հանդիսանում է Շվեդիայի երաժշտական թագավորական ակադեմիայի անդամ։

Քանի որ ընտանիքը մշտապես ֆինանսական կարիքի մեջ էր, Աթագան ամեն օր տվել է երաժշտության դասեր։ Մասնավորապես, նրա մոտ սովորել են Բորգհիլդ Հոլսմենը և Բերտա Ֆեյրինգ Տեպպերը։ Միևնույն ժամանակ նա չի դադարել հանդես գալ համերգներով։ 1878 թվականին Փարիզում տեղի ունեցած համաշխարհային ցուցադրության ժամանակ նվագել է Էդվարդ Գրիգիa-moll դաշնամուրային կոնցերտը, որի ժամանակ որպես դիրիժոր հանդես է եկել նրա ամուսինը։ 1878 թվականից հետո նրա առողջությունը վատացել է, սկսել է խլանալ ընդհուպ մինչև լսողության լիակատար կորցնում։ Կյանքի վերջին տարիներին դադարել է զբաղվել երաժշտությամբ։

ԸնտանիքԽմբագրել

1875 թվականին Ագաթան ամուսնացել է երաժշտության ուսուցիչ և երգչախմբի դիրիժոր Օլաուս Անդրեաս Գրյոնդալի հետ։ Ամուսնության արդյունքում նրանք ունեցել են երեք որդի։ Նրանց մեկը եղել է Ֆրիտյոֆ Բաքքեր-Գրյոնդալը (1885—1959), ով նույնպես հայտնի դաշնակահար է եղել։

Ագաթայի ավագ քույրը՝ Գարիեթ Բաքքերը եղել է հայտնի նկարչուհի։

Ընտրյալ երաժշտական ստեղծագործություններԽմբագրել

  • 6 համերգային էտյուդներ, Op. 11
  • 3 համերգային էտյուդներ, Op. 32
  • 3 համերգային էտյուդներ, Op. 47
  • 3 էտյուդ, Op. 22
  • 10 պիես-ֆանտազիա, Op. 36
  • 5 պիես-ֆանտազիա, Op. 45
  • 3 երաժշտական պիեսներ, Op. 15
  • 3 պիեսներ, Op. 53
  • Նախերգանք և մեծ մինուեթ, Op. 61
  • 4 սկետչ, Op. 19
  • 12 երաժշտական ֆանտազիա, Op. 55
  • Շարերգ դաշնամուրի համար, Op. 20
  • Հունգարական երեք պար, Op. 38

ԳրականությունԽմբագրել

  • Dahm C. Agathe Backer Grøndahl: Komponisten og pianisten. — Oslo: Solum, 1998. — ISBN 82-560-1152-1
  • Nordström S. Så blir det music. — Lund: Universitetsförlaget Dialogos, 1989. — ISBN 91-7504-093-X

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. LIBRIS — 2012.
  5. 5,0 5,1 5,2 Agathe BACKER GRØNDAHL — 2020.
  6. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget.