Հարո Բեդելյան

ճարտարագետ

Հարո Մուշեղի Բեդելյան (մարտի 6, 1943(1943-03-06), Նիկոզիա, Էննա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն), քաղաքացիական ճարտարագիտության պրոֆեսոր, պատվավոր դոկտոր, քաղաքացիական ճարտարագիտության թագավորական ակադեմիայի անդամ։

Հարո Բեդելյան
Ծնվել էմարտի 6, 1943(1943-03-06) (81 տարեկան)
ԾննդավայրՆիկոզիա, Էննա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Ազգությունհայ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրՊորտսմուտի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հարո Բեդելյանը ծնվել է 1943 թվականի մարտի 6-ին Նիկոզիայում[1], Մուշեղ Բեդելյանի և Անիկ Նիկողոսյանի ընտանիքում։

Քեմբրիջի համալսարանում ուսանելուց հետո՝ 1964 թվականին ստացել է մեխանիկական ճարտարագիտության ոլորտի գերազանցության վկայական։

Եղել է «Սըր Վիլյամս և գործընկերներ» (ավտոմայրուղիների նախագծում և շինարարություն), «Կիննեար Մուդի» սահմանափակ պատասխանատվության (Լոնդոնի մետրոյի «Վիկտորիա» գծի վրա «Օքսֆորդյան կրկես» կայարանի ստորգետնյա հորատանցման աշխատանքների նախագծում և իրականացում, 1967-69 թթ.) «Բոուվիս» քաղաքացիական ճարտարագիտական սահմանափակ պատասխանատվության (ճանապարհաշինություն, 1969-80 թթ.) ընկերությունների ղեկավարը։

1980-1991 թվականներին եղել է «Բալֆոր Բիտի» սահմանափակ պատասխանատվության ընկերության մայրուղիների և հատուկ նշանակություն ունեցող կառույցների նախագծման խմբի պատասխանատու և հարավային բաժնի կառավարիչ։ Նույն ընկերությունում զբաղեցրել է կառավարիչ-տնօրենի (1991- 92 թթ.), գլխավոր գործադիր տնօրենի տեղակալի (սկսած 1992 թ-ից), որոշ ժամանակահատվածում նաև «Բալֆոր Բիտի» միավորման նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնները։

Հարո Բեդելյանը եղել է «Բալֆոր Բի-տիի» ներկայացուցիչը «Տրանսմանշ Լինկ» միավորման (5 բրիտանական և 5 ֆրանսիական ընկերություններից կազմած միավորում, որն իրականացրել է XX դարի խոշորագույն կառույցներից մեկի Եվրոթունելի, Ֆրանսիայի և Անգլիայի միջև թունելի, նախագծերի համակարգումն ու շինարարության ղեկավարումը) վերահսկիչ խորհրդի անդամ և վերջինիս կողմից նշանակվել է իբրև նախագծի գլխավոր հանձնակատար։ 1997-1998 թվականներին եղել է «Քոննեկտ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։

Հարո Բեդելյանը եղել է Պորտսմութի համալսարանի քաղաքացիական ճարտարագիտության պրոֆեսոր է և Քաղաքացիական ճարտարագիտության քարձրագույն դպրոցի Արդյունաբերության խորհրդակցական հանձնախմբի նախագահը, Միացյալ Թագավորության նախագծային և շինարարական մի շարք խոշոր ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաղաքացիական ճարտարագիտական հաստատության, «Ֆրիշման ընկերության, «Բալֆոր Բիտի» միավորման, «Նիկոլաս» խորհրդավական ընկերություն և այլն կառույցների խորհրդատուն։

Քաղաքացիական ճարտարագիտության ոլորտի մի շարք հրապարակումների հեղինակ է։

Անդամակցել է Ճարտարագիտության թագավորական ակադեմիային և նրա խորհրդին (Լոնդոն, 1989 թ.)։ 1992 թվականից Հարո Բեդելյանը ղեկավարել է Քաղաքացիական ճարտարագիտության կապալառուների դաշնության կապալառուների ազգային բաժանմունքը, 1995-1998 թվականներին եղել է Շինարարական արդյունաբերության միության արտահանման խմբի նախագահը։ Նա եղել է նաև քաղաքացիական ճարտարագիտական հաստատության խորհրդի անդամ և այդ կազմակերպության ճարտաագիտական կառավարման խորհրդի նախագահը, փոխնախագահը և ճարտարագիտության միջազգային հանձնախմբի նախագահը։

2003 թվականին ընտրվել է «Ճարտարագիտության միջազգային դաշնություն» կազմակերպության Միացյալ Թագավորության ներկայացուցիչ և գործադիր խորհրդի անդամ։

Պուերտո Ռիկոյում, Չիկագոյում, Դելիում մասնակցել է ճարտարագիտական միջազգային գիտաժողովների, եղել է Հոնգ Կոնգի գլխավոր կառույցների փորձագետը[2]։

Եղել է Միացյալ Թագավորության հայկական համայնքի հոգաբարձուների խորհրդի անդամ, Լոնդոնի «Հայոց տան» տնօրեն։

Հոդվածներ խմբագրել

  • «Մ25 երկրաբանական հիմնահարցեր»
  • Դասեր, որ պետք է քաղել թունելի հորատանցման աշխատանքների փորձառությունից»
  • «Եվրոպա։ Կարո՞ղ է արդյոք Միացյալ Թագավորությունն ավարտել շինարարությունը»

Պարգևներ խմբագրել

  • Բրիտանական Կայսրության շքանշան
  • «Մենբի պրեմիում» մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել