Էննա (գավառ)

գավառ Իտալիայում

Էննա (իտալ.՝ Provincia di Enna), գավառ Իտալիայի Սիցիլիա ինքնավար մարզում։ Մայրաքաղաքը Էննան է։ Ամենաբարձր գավառական մայրաքաղաքն է Սիցիլիայում, քանի որ տեղակայված է լեռան վրա։ Էննան գտնվում է կղզու կենտրոնում․ ըստ այդմ ցամաքով շրջապատված միակ պրովինցիան է։

Էննա
ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալայի նախկին պրովինցիա
Մտնում էՍիցիլիա
ՎարչկենտրոնԷնա
Օրենսդրական մարմինProvincial Council of Enna?
Բնակչություն158 848 մարդ (օգոստոսի 31, 2020)
Տարածք2574,7 կմ²
Սահմանակցում էMetropolitan City of Palermo?, Metropolitan City of Messina?, Metropolitan City of Catania? և Կալտանիսետա
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ0935 և 0934
Փոստային ինդեքսներ94100 և 94010–94019
Ավտոմոբիլային կոդEN

Գավառի տարածքը կազմում է 2562 քառ․ կմ տարածք, իսկ ընդհանուր բնակչությունը՝ 169,782 մարդ (2016 թվականի տվյալներով)։ Գավառում կան 20 կոմունաներ[1]։ 2005 թվականի հունիսի 30-ի դրությամբ ըստ բնակչության հիմնական գավառներն են․

Կոմունա Բնակչություն
Էննա 29,070
Պիացա Արմերինա 21,711
Նիկոզիա (Սիցիլիա) 14,719
Լեոնֆորտե 14,006
Բարաֆրանկա 12,985
Տրոինա 9,842
Վալգուարներա Կարոպեպե 8,545
Աջիրա 8,247
Ռեգալբուտո 7,706
Պիետրապերցիա 7,350
Չենտուրիպե 5,779
Վիլլարոսա 5,497
Այդոնե 5,387
Ասորո 5,356

Տեսարժան վայրեր

խմբագրել
  • Վիլլա դել Կասալե, Պիացա Արմերինայում, հսկայական անտիկ ռոմանական վիլլա, որտեղ լավ պահպանված են ռոմանական խճանկարները և այդ ժամանակի ամենակարևոր խճանկարչության համակարգը ռոմանական աշխարհում
  • Մորգանտինա, հնագույն քաղաք, որը կազմում է Կենտրոնական Սիցիլիայի ամենակարևոր հնագիտական տարածքը։ Տեղի հայտնագործությունները գտնվում են աշխարհի մեծ թանգարաններում, ինչպիսիք են Մալիբուի, Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի, Նյու Յորքի, Լուվրի, Փարիզի և Այդոնեի հնագիտական թանգարանները։
  • Կաստելլո դի Լոմբարդիա, Սիցիլիայի ամենամեծ ամրոցը Էննայում։ Այն ունեցել է 20 աշտարակ տարիներ առաջ, սակայն հիմա ունի 6 աշտարակ, այդ թվում նաև Տորրե Պիզանան։
  • Էննա քաղաքի Մայր տաճար, կառուցվել է 13-րդ դարում
  • Ալեսսի թանգարանը Էննայում
  • Պիացցա Արմերինայի տաճար
  • Պերգ լիճը Էննայում, որն ունի վայրի բնություն անտառի ներսում, որտեղ կարելի է գտնել հազարավոր հազվագյուտ թռչունների
  • Դի Պերգուզա ավտոդրոմ, Հարավային Իտալիայի մրցավազքի ամենակարևոր շրջանը, այն դեռ հյուրընկալում է և շարունակում անցկացնել միջազգային մրցույթներ, ինչպիսիք են Ֆորմուլա 1-ը, ֆորմուլա 3000-ը, Ֆերրարի երեկույթը և այլ իրադարձություններ

Միջոցառումներ

խմբագրել

Էննայում Ավագ Ուրբաթի համար կա երթ, որը տեղի է ունենում հուլիսի 2-ին Էննայի Տիրամոր տոնախմբության ժամանակ Պիացցա Արմերինայում, ինչպես նաև օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին անցկացվում է Պալիո դեի Նորմաննիի տոնը, որը հին և ավանդական տոն է, և գլխավոր դերակատարները ձիեր են։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննա (գավառ)» հոդվածին։