Հարուհի Սուձումիայի անհետացումը
Հարուհի Սուձումիայի անհետացումը, 2010 թ.-ի ճապոնական անիմացիոն ֆիլմ՝ հիմնված Նագարու Տանիգավայի Հարուհի Սուձումիա լայթ նովել-ի 4-րդ հատորի վրա։ Թողարկել է Kyoto Animation ընկերությունը։ Ֆիլմի ռեժիսորներն են Տացույա Իշիհարան և Յասուհիրո Տակեմոտո։ Ճապոնական կինոթատրոններում ցուցադրվել է 2010 թ-ի փետրվարի 6-ից, իսկ DVD և Blu-ray Disc ֆորմատներով՝ 2010 թ-ի դեկտեմբերի 18-ին։ Ֆիլմը հաջորդում է «Հարուհի Սուձումիայի մելանխոլիան» անիմեին և սյուժեով կապված է անիմեի հետ։ Ըստ «անհետացման» սյուժեի Կյոնը «SOS բրիգադ» կոչվող ոչ պաշտոնական, դպրոցական խմբակի անդամ է, որի հիմնադիրն է հենց Հարուհին։ Մի օր Կյոնը հայտնաբերում է, որ ամբողջ աշխարհը ընդամենը մեկ գիշերվա մեջ փոխվել է. խմբակն այլևս գոյություն չունի, իսկ դրա անդամները իրեն չեն ճանաչում։
Հարուհի Սուձումիայի անհետացումը ճապ.՝ 涼宮ハルヒの消失 | |
---|---|
![]() | |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, դրամա ժանրի անիմե կամ մանգա, ֆենթեզի անիմե և մանգա, առեղծվածային անիմե և մանգա, գիտաֆանտաստիկ անիմե և մանգա, դրամա[1], միստիկ ֆիլմ և սուրբծննդյան ֆիլմ |
Երկիր | ![]() |
Թվական | 2010, փետրվարի 6, 2010[2] և մայիսի 21, 2010[2] |
Լեզու | ճապոներեն |
Ռեժիսոր | Տացույա Իսիհարա[1][3] և Յասուհիրո Տակեմոտո[1][3] |
Պրոդյուսեր | Սիգերու Սաիտո և Ացուսի Իտո |
Սցենարիստ(ներ) | Ֆումիհիկո Սիմո |
Երաժշտություն | Satoru Kōsaki? |
Տևողություն | 164 րոպե |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՀետևյալ ֆիլմի սյուժեն հաջորդում է անիմեին
Հաջորդելով անիմեում տեղի ունեցող դեպքերին, ֆիլմը պատմում է դեկտեմբերի 16-ից 24-ը ընկած՝ մշակութային փառատոնից մեկ ամիս հետո, ժամանակահատվածում եղած դեպքերի մասին։ «SOS բրիգադ»-ը՝ Հարուհի Սուձումիայի (Այա Հիրանո) ղեկավարությամբ, որոշում է Սուրբ Ծնունդին նաբե երեկույթ կազմակերպել։ Դեկտեմբերի 18-ին, առավոտյան Կյոնը (Տոմոկազու Սուգիտա) հաճախում է դպրոց և հայտնաբերում, որ իր համար գոյություն ունեցող իրականությունն ամբողջովին փոխվել է. Հարուհին և Իցուկի Կոիզումին (Դաիսուկե Օնո) չկան, Րյոկո Ասակուրան (Նացուկո Կուվատանի) նորից վերադարձել է դպրոց, Միկուրու Ասահինան (Յուկո Գոտո) չի ճանաչում իրեն, իսկ Յուկի Նագատոն (Մինորի Չիհարա) հասարակ մարդ է դարձել։ Այս նոր աշխարհում միայն Կյոնն է գիտակցում, որ ամեն ինչ փոխվել է և միայն նա է հիշում SOS բրիգադի գոյության մասին։ Միակ բանալին, որ գտնում է Կյոնը՝ այլմոլորակային Յուկիի թողած էջանիշն է, որն էլ թելադրում է Կյոնին գտնել բոլոր բանալիները՝ ծրագիրը աշխատեցնելու համար։ Փորձելով հասկանալ, թե ինչ է նշանակում այդ ամենը նա պատհմամբ հանդիպում է ներկայիս Յուկի Նագատոյին, որ կարծես թե հավանում է իրեն։ Դեկտեմբերի 20-ին Կյոնը իմանում է Տանիգուչիից, որ Հարուհին այդքան ժամանակ սովորել է մեկ այլ դպրոցում և նրա հետ է նաև Իցուկին։ Կյոնը պատմում է Հարուհիին, որ այդ նա է Զոն Սմիթը (անիմեում Կյնոը Ասահինայի օգնությամբ հետ է գնում անցյալ և հանդիպում փոքրիկ Հարուհիին։ Նա ներկայանում է, որպես Զոն Սմիթ՝ հետագայում Հարուհիի մոտ կասկածներ չառաջացնելու համար) և համոզում է Հարուհիին հավատալ իր պատմությանը։ Հարուհիի օգնությամբ նա հավաքում է SOS բրիգադի բոլոր անդամներին իրենց խմբակի սենյակում՝ դրանով էլ գտնում այլմոլորակային Յուկիի պահանջած «բանալիները»։
Ցանկանալով հետ վերադառնալ իր նախկին հետաքրքիր կյանքը, Կյոնը միացնում է ծրագիրը և գնում անցյալ՝ 3 տարի առաջ տեղի ունեցող Տանաբատայի օրը։ Հանդիպելով ապագայի Միկուրույին նա անցյալի Յուկիից ստանում տեղահանող ծրագիրը, որ պետք է կրակել մեղավորի վրա, մինչ դեկտեմբերի 18-ը։ Վերադառնալով ներկա, նրանք բացահայտում են, որ մեղավորը Յուկին է։ Նա վերցրել է Հարուհիի ուժը և փոխել բոլորի հիշողությունները բացի Կյոնինից, որպիսի Կյոնը կարողանա ընտրել թե, որ աշխարհում է ուզում ապրել։ Կյոնը մտորում է և հասկանում, որ կյանքը առանց Հարուհիի և SOS բրիգադի ավելի խաղաղ և հանգիստ կլինի, իսկ Յուկին հոգնած կլինի ամեն օր Հարուհիին հետևելուց, սակայն ի վերջո մտքափոխվում է և հասկանում, որ իր կյանքը առանց այդ էլ շատ հետաքրքիր և ուրախ է անցնում։ Կյոնը փորձում է կրակել ծրագիրը (ծրագիրը իրենից ներկայացնում է ասեղ, որ կարելի է կրակել հատուկ զենքի միջոցով) Յուկիի վրա, սակայն նրա վրա է հարձակվում Րյոկոն, որ ստացել էր իր նախկին հիշողությունները և դանակով վիրավորում է Կյոնին։ Մինչ Րյոկոն փորձում է սպանել Կյոնին, հայտնվում է ապագա Յուկին և փրկում է նրան։ Մահացու վիրավորված և արնաքամ եղած Կյոնը կորցնում է գիտակցությունը, սակայն երբ արթնանում է, հայտնաբերում է, որ գտնվում է հիվանդանոցում։ Ամբողջ աշխարհը նորից հետ է վերափոխվել, սակայն բոլորը մտածում են, որ դեկտեմբերի 18-ին Կյոնը ընկել էր աստիճաններից և կոմայի մեջ էր այդքան ժամանակ։ Յուկին ասում է Կյոնին, որ ղեկավարությունը կպատժի իրեն այդ ամենի համար, սակայն Կյոնը ասում է, որ ամեն կերպ կպաշտպանի նրան, իսկ եթե ղեկավարությունը փորձի վնասել Յուկիին, ապա նա կբացահայտի Հարուհիին, որ նա է Զոն Սմիթը և կխնդրի նրան ոչնչացնել ղեկավարությանը։ Դեկտեմբերի 24-ին Կյոնը գնում է դպրոց, սակայն հասկանում է, որ դեռ ժամանակ կա ինքն իրեն փրկելու համար և որոշում է միանալ Սուրբ Ծննդի հավաքույթին։
Մարքեթինք
խմբագրել2007 թ-ի դեկտեմբերի 18-ին «Հարուհի Սուձումիայի մելանխոլիան» անիմեի պաշտոնական էջը [1] Արխիվացված 2015-12-18 Wayback Machine փոխում են կեղծ էջի, որ ցուցադրում է 404 error բառերը և գաղտնաբառ ներմուծելու դաշտը[4]։ Դա հանդիսանում էր նովելի 4-րդ հատորի՝ «Հարուհի Սուձումիայի անհետացումը» ֆիլմի թողարկման օրը։ Եթե այցելուն ներմուծում էր «KNSAK» (անիմեի հերոսների՝ SOS բրիգադի անդամների ազգանվան առաջին տառերը), ապա էջում հայտնվում էր կեղծ xterm տերմինալի էմուլյատոր, որ ցուցադրում էր «YUKI.N»-ի հաղորդագրությունները և, որ «ծրագրի վթարային ելքի» բանալին գտնված է և առաջարկում էր հաստատել վերջին անգամ։ Այնուհետև եթե այցելուն սեղմում էր հաստատելու կոճակը, ապա բացվում էր նոր էջի, որի վրա պատկերված էր Յուկի Նագատոն և նոր նախագծի աշխատակիցների նկարները[5]։ Ֆիլմի առաջին անոնսը տեղի է ունենում 2009 թ-ի նոյեմբերին՝ անիմեի վերջին սերիայի ցուցադրությունից հետո, երբ ցուցադրվում է պրոյեկտի թիզեր-թրեյլերը[6]։ Հենց 2009 թ-ի նոյեմբերի 18-ին էլ այդ էջը ջնջվում է և այցելուն սկզբից տենսում է 404 error հաղորդագրությւոնը, սակայն հետո միանում է ֆիլմի գովազդային տեսահոլովակը[7]։
Արտադրություն և թողարկում
խմբագրել«Հարուհի Սուձումիայի անհետացումը»-յան պատմությունը 2009 թ-ին ցուցադրվող անիմեի սերիաների ցուցադրման ընթացքում, որ ներառում էր երկրորդ, երրորդ և չորրորդ հատորների ադպտացված պատմությունները, չի հայտնվում, սակայն 2009 թ-ի հոկտեմբերի 8-ին հայտնվում է 30 վայրկյանանոց թիզեր-թրեյլերը, որ ցույց էր տալիս Նագատո Յուկիին և բացահայտում, որ արտադրվում է «Հարուհի Սուձումիայի անհետացումը» ֆիլմը[8], որ պետք է թողարկվի 2010 թ-ի փետրվարի 6-ին[9]։ 2009 թ-ի դեկտեմբերին ցուցադրվում է մեկ րոպեանոց գովազդային հոլովակը[10], իսկ ֆիլմը թողարկվում է 2010 թ-ի դեկտեմբերի 18-ին Ճապոնիայում՝ BD/DVD ովորական և սահմանափակ հրատարակության տարբերակներով[11][12]։
Bandai Entertainment ընկերությունը լիցենզավորում է ֆիլմը Հյուսիսային Ամերիկայում։ Անգլերեն սուբտիտրերով ցուցադրությունները սկսվեցին 2010 թ-ի մայիսի 21-ից Սան Ֆրանցիսկոյի Վիզ թատրոնում և հետո՝ 2010 թ-ի հունիսին շարունակվեցին Հոլիվուդի Լաեմլս սանսեթ կինոթատրոննում[13]։ Bang Zoom! Entertainment-ը 2011 թ-ի սեպտեմբերի 20-ին թողարկում է ֆիլմի անգլերեն լեզվով տարբերակը Հյուսիսային Ամերիկայում՝ DVD և Blu-ray տարբերակներով[14][15][16]։ Manga Entertainment-ը 2011 թ-ի նոյեմբերի 7 թողարկում է այն DVD տարբերակով՝ Անգլիայում[17][18][19], իսկ 2012 թ-ին պլանավորած Blu-ray տարբերակի թողարկումը չեղյալ է հայտարարվում[20]։ 2011 թ-ի նոյեմբերի 16-ին Manga Entertainment-ը թողարկում է ֆիլմը նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[21][22]։ ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի է ունենում 2010 թ-ի հոկտեմբերի 17-ին «Շոտլանդիան սիրում է անիմե» իրադարձություն ժամանակ, որ տեղի է ունենում Էդինբուրգում[23]։ Animax Asia will air the film.[24]
Երաժշտություն
խմբագրելՖիլմի թեմային երգը, որով էլ այն փակվում է, Մինորի Չիհարայի սինգլն է՝ «Նուրբ մոռացություն» (ճապ.՝ 優しい忘却 Yasashii Bōkyaku) վերնագրով, որ թողարկվել է 2010 թ-ի փետրվարի 24-ին հատուկ ֆիլմի համար[25]։ Ֆիլմը բացվում է Այա Հիրանոյի «Bōken Desho Desho?» (ճապ.՝ 冒険でしょでしょ?Սա արկած է, այո՞, այո՞) երգով, որը նաև անիմեի առաջին եթերաշրջանի սերիաները բացող երգն է եղել[26]։ Ֆիլմի օրիգինալ սաունդթրեքն է «Gekijoban „Suzumiya Haruhi no Shoshitsu“ Orizinaru Saunodotoraku» (ճապ.՝ 劇場版『涼宮ハルヒの消失』オリジナルサウンドトラック), որ թողարկվել է 2010 թ-ի հունվարի 27-ին Lantis ընկերության կողմից[27]։ Բացի Րյուիչի Տակադայի հատուկ ֆիլմի գրած կոմպոզիցիաներից, սաունդթրեքը պարունակում է նաև հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր Էրիկ Սատիի ստեղծագործությունները[28]։ Սաունդթրեքի պրոդյուսերն է Սատորու Կոսակին և կատրում է Eminence Symphony Orchestra-ն։
Original soundtrack disc 1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Երաժշտություն | Տևողություն | ||||||
1. | «Itsumo no Fūkei kara Hajimaru Monogatari» (ճապ.՝ いつもの風景から始まる物語 The Story Begins With the Usual Scenery) | Սատորու Կյոսակի | 3:51 | ||||||
2. | «SOS-dan Christmas Party» (ճապ.՝ SOS団クリスマスパーティ SOS Brigade Christmas Party) | Սատորու Կյոսակի | 2:24 | ||||||
3. | «Dotabata Time» (ճապ.՝ ドタバタ・タイム Noisy Time) | Սատորու Կյոսակի | 1:03 | ||||||
4. | «Nichijō no Saki ni Machiukeru Mono» (ճապ.՝ 日常の先に待ち受けるもの Everyday Things That Lie Ahead) | Կեիգո Հոաշի | 0:51 | ||||||
5. | «Asakura Ryōko to Iu Josei» (ճապ.՝ 朝倉涼子という女性 The Woman Named Ryoko Asakara) | Րյուիչի Տակադա | 2:59 | ||||||
6. | «Fuan kara Kyōfu e» (ճապ.՝ 不安から恐怖へ Fear from Anxiety) | Րյուիչի Տակադա | 1:44 | ||||||
7. | «Uragirareta Kitai» (ճապ.՝ 裏切られた期待 Betrayed Expectations) | Keigo Hoashi | 2:48 | ||||||
8. | «Kodoku Sekai no Hirogari» (ճապ.՝ 孤独世界の広がり Lonely World’s Spread) | Կեիգո Հոաշի | 3:14 | ||||||
9. | «Kankyō Henka no Zehi» (ճապ.՝ 環境変化の是非 Pros and Cons of Environmental Changes) | Սատորու Կյոսակի | 2:56 | ||||||
10. | «Suzumiya Haruhi no Tegakari» (ճապ.՝ 涼宮ハルヒの手がかり The Trail of Haruhi Suzumiya) | Կակերու Իշիհամա | 1:27 | ||||||
11. | «Hayaru Kokoro to Mae ni Denai Ashi» (ճապ.՝ はやる心と前に出ない足 Popular Spirit and Feet That Won't Leave) | Սատորու Կյոսակի | 1:14 | ||||||
12. | «Tsunagatta Kioku» (ճապ.՝ つながった記憶 Memories Tied Together) | Սատորու Կյոսակի | 2:33 | ||||||
13. | «SOS-dan Futatabi» (ճապ.՝ SOS団再び SOS Brigade Once Again) | Սատորու Կյոսակի | 1:56 | ||||||
14. | «Ready?» | Րյուիչի Տակադա | 4:13 | ||||||
15. | «Ano Hi no Kioku o Oikakete» (ճապ.՝ あの日の記憶を追いかけて Chasing the Memory of That Day) | Սատորու Կյոսակի | 1:27 | ||||||
16. | «Michibiku Josei no Kataru Kotoba» (ճապ.՝ 導く女性の語る言葉 Having Words With the Female Guide) | Կեիգո Հոաշի | 2:26 | ||||||
17. | «Mirai e no Ashiato» (ճապ.՝ 未来への足跡 Footprints From the Future) | Կեիգո Հոաշի | 1:53 | ||||||
18. | «Gymnopédie No. 2» (ճապ.՝ ジムノペディ 第2番 Jimunopedi Dai Ni-ban) | էրիկ Սատի | 2:55 | ||||||
19. | «Nagato Yuki no Kokoro ni Aru Mono» (ճապ.՝ 長門有希の心にあるもの In the Heart of Yuki Nagato) | Կեիգո Հոաշի | 2:88 | ||||||
20. | «Jikoishiki no Kakunin» (ճապ.՝ 自己意識の確認 Awakening Self-Consciousness) | Կեիգո Հոաշի | 2:44 | ||||||
21. | «Rekishi no Tenkanten» (ճապ.՝ 歴史の転換点 Converging Point of History) | Րյուիչի Տակադա | 3:18 | ||||||
22. | «Futatabi Deaeta Dan'intachi» (ճապ.՝ 再び出逢えた団員たち Meeting Brigade Members Once Again) | Սատորու Կյոսակի | 5:01 | ||||||
23. | «Itsumo no Fūkei de Owaru Monogatari» (ճապ.՝ いつもの風景で終わる物語 The Story Ends With the Usual Scenery) | Սատորու Կյոսակի | 3:16 |
Original soundtrack disc 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Երաժշտություն | Տևողություն | ||||||
1. | «Gymnopédie No. 1» (ճապ.՝ ジムノペディ 第1番 Jimunopedi Dai Ichi-ban) | էրիկ Սատի | 3:17 | ||||||
2. | «Gymnopédie No. 2» (ճապ.՝ ジムノペディ 第2番 Jimunopedi Dai Ni-ban) | էրիկ Սատի | 2:50 | ||||||
3. | «Gymnopédie No. 3» (ճապ.՝ ジムノペディ 第3番 Jimunopedi Dai San-ban) | էրիկ Սատի | 2:27 | ||||||
4. | «Gnossienne No. 1» (ճապ.՝ グノシエンヌ 第1番 Gunoshiennu Dai Ichi-ban) | էրիկ Սատի | 3:24 | ||||||
5. | «Gnossienne No. 2» (ճապ.՝ グノシエンヌ 第2番 Gunoshiennu Dai Ni-ban) | էրիկ Սատի | 2:17 | ||||||
6. | «Gnossienne No. 3» (ճապ.՝ グノシエンヌ 第3番 Gunoshiennu Dai San-ban) | էրիկ Սատի | 2:56 | ||||||
7. | «Je te veux» (ճապ.՝ ジュ・トゥ・ヴー I Want You) | էրիկ Սատի | 5:15 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt1572781/
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=195588.html
- ↑ «New Haruhi Suzumiya Anime Series Details Revealed». Anime News Network. 2007 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «New Haruhi Suzumiya Anime Series Details Revealed» (անգլերեն). Anime News Network. 2007 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Disappearance of Haruhi Suzumiya Film Announced for 2010 (Update 2)» (անգլերեն). Anime News Network. 2009 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2012 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Haruhi Suzumiya Film's New Promo Video Streamed» (անգլերեն). Anime News Network. 2009 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Disappearance of Haruhi Suzumiya Film Announced for 2010». Anime News Network. 2009 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ «Gintama, Haruhi Suzumiya Films' Dates Listed in 2010». Anime News Network. 2009 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Haruhi Suzumiya Film's New Promo Video Streamed». Anime News Network. 2009 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ «The Disappearance of Haruhi Suzumiya (Limited Edition) (Blu-ray)». CD Japan. 2010 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «The Disappearance of Haruhi Suzumiya (Limited Edition)». CD Japan. 2010 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ «Disappearance of Haruhi to Screen in LA June 24». Anime News Network. 2010 թ․ հունիսի 1. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Bandai Entertainment Adds The Disappearance of Haruhi Suzumiya». Anime News Network. 2010 թ․ ապրիլի 15. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Bandai Makes Solid New York Anime Festival Announcements». Mania. 2010 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «The Disappearance of Haruhi Suzumiya (BLU-RAY + DVD COMBO) (AVAIL 09/20/2011, PRE-ORDER NOW)». Bandai Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Manga UK Adds Haruhi Film, 2nd TV Season, Haruhi-chan». Anime News Network. 2010 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «New Manga DVD/BR Release Dates Announced». Anime News Network. 2011 թ․ ապրիլի 13. Վերցված է 2011 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «The Disappearance of Haruhi Suzumiya Delayed to November». Anime News Network. 2011 թ․ հունիսի 13. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Blu-ray Editions of K-ON! and The Disappearance of Haruhi Suzumiya Cancelled». Anime News Network. 2012 թ․ հունվարի 6. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «The Disappearance of Haruhi Suzumiya DVD». Madman Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «The Disappearance of Haruhi Suzumiya Blu-ray». Madman Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Scotland Loves Animation». Scotland Loves Animation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «The Disappearance of Haruhi Suzumiya». Animax Asia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 優しい忘却 [Yasashii Bōkyaku] (Japanese). Lantis. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Haruhi Suzumiya CD Sells Out» (անգլերեն). Anime News Network. 2006 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 映画『涼宮ハルヒの消失』オリジナルサウンドトラック [Film The Disappearance of Haruhi Suzumiya Original Soundtrack] (Japanese). Lantis. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «映画『涼宮ハルヒの消失』オリジナルサウンドトラック» (jp). Lantis. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)