Հարություն Կարոյի Փամբուկյան (սեպտեմբերի 17, 1962(1962-09-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր,

Հարություն Փամբուկյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1962(1962-09-17) (61 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1986)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Հարություն Փամբուկյանը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանում[1]։ 1986 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է տնտեսագետի որակավորումը։ 1979-1981 թվականներին աշխատել է ԵՊՀ տպարանում։ 1981-1983 թվականներին ծառայել է խորհրդային բանակում[2]։ 1983-1992 թվականներին աշխատել է «Զովունի» ԱՄ-ում՝ բանվորից հասնելով գլխավոր տնօրենի պաշտոնակատարի[3]։ 1992-1996 թվականներին ղեկավարել է տարբեր ՍՊԸներ։ 1996-1999 թվականներին եղել է «Տրաստբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ։

1999-2003 թվականներին եղել է Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք)։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ 2003 թվականիի մայիսի 25-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր թիվ 8 ընտրատարածքից։ Եղել է Ազգային Ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբում ընդգրկված չէ։ 2006 թվականի հուլիսի 22-ից եղել է ՀՀԿ անդամ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  2. «Памбукян, Арутюн Карапетович — Википедия (с комментариями)». wiki-org.ru. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
  3. «Памбукян Арутюн Карапетович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.