Հարություն Ալփիար (հուլիսի 12, 1864(1864-07-12)[1], Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[2] - ապրիլի 5, 1919(1919-04-05)[1]), հայ լրագրող և երգիծագիր։

Հարություն Ալփիար
արմտ. հայ.՝ Յարութիւն Ալփիար
Ծնվել էհուլիսի 12, 1864(1864-07-12)[1]
ԾննդավայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն[2]
Վախճանվել էապրիլի 5, 1919(1919-04-05)[1] (54 տարեկան)
Գրական անունՌատամես և Քրիզանթեմ
Մասնագիտությունլրագրող և երգիծաբան
Լեզուարևմտահայերեն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունԱրամյան-Ունճյան վարժարան[2] և Նուբար-Շահնազարյան վարժարան[2]
ԱշխատավայրԱրևելյան մամուլ[2], Մասիս[2] և Ժամանակ[2]
Изображение автографа
Հարություն Ալփիար Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Կ. Պոլսի Արամյան և Շահնազարյան վարժարաններում։ Ապրել է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում։ Կահիրեում հրատարակել է «Փարոս» (1896-1898, 1901-1902) երգիծական թերթը։ Աշխատակցել է Զմյուռնիայի և Կ. Պոլսի թերթերին («Արևելյան մամուլ», «Մասիս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Ժամանակ», «Հայ գրականութիւն», ևն)։ Աշխատակցել է նաև թուրքերեն «Քալեմ» երգիծաթերթին, վերջինիս մեջ գրելով ֆրանսերեն ֆելիետոններ։ Եղել է Կ. Պոլսի ազգային պատրիարքարանի քարտուղար։ Գրել է երգիծական քրոնիկներ և նովելներ առօրյա հարցերի մասին։ Հրատարակել է «Առաջին անգամը։ Ֆանթէզի նորավէպ» (1908, Կ. Պոլիս), «Որքան տևելու է։ Շոգ-մոգ» (1909, Կ. Պոլիս), «Ֆանթազիօ» (1913, Կ. Պոլիս), «Քմայքի ծաղիկներ։ Զուարթ գրականութիւն» (1917, Կ. Պոլիս) ժողովածուները։ Ստորագրել է նաև Ռատամես, Քրիզանթեմ ծածկանուններով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ալփիար» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 193