Մանզումեի էֆքյար
«Մանզումեի էֆքյար» («Կարծիքների շարք»), Կոստանդնուպոլսում 1866-1917 թվականներին հրատարակված հայկական թերթ։
Մանզումեի էֆքյար ֆր.՝ Manzoumé-i-efkiar | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1866 |
Երկիր | Օսմանյան կայսրություն |
Հրատարակման վայր | Կոստանդնուպոլիս |
Լուծարվել է | 1913 |
Պատմություն
խմբագրելՄինչև 1896 թվականը հրատարակվել է հայատառ թուրքերենով, այնուհետև՝ հայերենով։ Ունեցել է ժողովրդավարական ուղղություն, հանդես եկել Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու օգտին։ Լուսաբանել է Արևմտյան Հայաստանի բնակչության հասարակական, տնտեսական, ազգային ծանր վիճակը, մերկացրել թուրքական հարստահարողներին և այդ պատճառով մի քանի անգամ արգելվել։
1878 թվականին թերթի հեղինակությունն ընկել է Հայկական հարցը արևմտահայության համար վնասակար համարելու պատճառով։ Ըստ Կ. Փանոսյանի՝ Հայկական հարցի միջազգայնացումը հայերի ապագա դժբախտությունների պատճառ կարող է դառնալ։ Թերթը հավատացել է Թուրքիայի բարենորոգմանը և դրան լծորդել Արևմտյան Հայաստանի կացության բարելավումը։
1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո «Մանզումեի էֆքյարը» քննադատել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ թուրք-գերմանաական մերձեցումը։ Հայկական հարցի առնչությամբ հանդես է եկել Արևմտյան Հայաստանի վարչական ինքնավարության օգտին։ Թերթն առանձնապես ընդգծել է հայ և հույն ժողովուրդների բարեկամության գաղափարը և հակադրվել ոչ մուսուլման ժողովուրդների մեջ հակասությունները սրելու երիտթուրքերի ձգտումներին։
«Մանզումեի էֆքյարը» կարևոր ուշադրություն է դարձրել արտասահմանում հայանպաստ կարծիքի ամրապնդմանը և բանավիճել հայատյաց ոուսական մամուլի հետ։ Լուսաբանել է Բալկանյան պատերազմները, 1912-1914 թթ. հայկական բարենորոգումների վերաբերյալ բանակցությունները, քննարկել մեծ տերությունների հակասությունները, որոնք արգելք էին Հայկական հարցի լուծման ճանապարհին։
Խմբագիրներ
խմբագրել- Կարապետ Փանոսյան[1]
- Միսաք Գոչունյան
- Ե. Տեր-Անդրեասյան
- Ա. Անտոնյան
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |