Արամյան-Ունճյան վարժարան
(Վերահղված է Արամյան վարժարանից)
Արամյան-Ունճյան վարժարան, երկսեռ վարժարան Պոլսի Դատըգյուղ թաղամասում։ 1874 թվականին հիմնվել է Արամյան վարժարանը, որը միացել է 1912 թվականին հիմնված Ունճյան վարժարանին և վերանվանվել (1912) Արամյան-Ունճյան։ Հիմնադիր՝ Ժիրայր Ճանկյոգյան։ Նորոգվել է 1962 թվականին։ Ունի մանկապարտեզ, նախակրթարան և միջնակարգ բաժիններ։ Տարբեր տարիների վարժարանում դասավանդել են Մելիքսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանը, Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, Ա. Խորասանճյանը, Ս. Կուրտիկյանը, Հ. Աճառյանը, Հ. Հինդլյանը և ուրիշներ։ Ունի 161 աշակերտ։
Արամյան-Ունճյան վարժարան | |
---|---|
Տեսակ | ուսումնարան և դպրոց |
Հիմնադրված է | 1874 և 1858 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քադըքյոյ |
Հասցե | Leylek Sokak 5 |