Հարոդ[1][2] (եբրայերեն՝ נַחַל חֲרוֹד‎, արաբական անվանում՝ «Էլ-Ջալուդ»[3][4]), գետ Իսրայելում, որը սկիզբ է առնում Գիվաթ Մորե բլրի լանջին՝ Աֆուլայից հյուսիս-արևմուտք, հոսում է դեպի արևելք Հարոդի հովտով (Իսրայելի հովտի արևելյան մասը) և Բեյթ-Շեանի հովտով, թափվում է Հորդանան գետը։ Գետի երկարությունը, ըստ տարբեր աղբյուրների, 32-35 կմ է[5][6]։ Հարոդի ավազանի մակերեսը 196 կմ² է[6], իսկ ավազանի մեջ մտնում է Գիլբոա լեռնաշղթայի հյուսիսային լանջերը[2][5]։

Հարոդ
Nahal Harod2.JPG
Բնութագիր
Երկարություն32 կիլոմետր
Ավազանի մակերես196 կմ²
Գետաբերանի տեղակայումՀորդանան
Կոորդինատներ
Հոսող հոսքերKibbutzim Stream?, Q12039642?, Q12039739?, Q12039886?, Q12039888?, Q12039903?, Q12039907?, Q12039936?, Q12039988?, Q12040023?, Naẖal Navot?, Q12040047?, Q12040235? և Naẖal Shunem?

Գետի ջրի հիմնական աղբյուրը Էյն Հարոդ քարանձավն է։ Էյն Հարոդ ակունքի շուրջը սփռված է Մաայան Հարոդ ազգային պարկը։ 50-ական թվականներին չափված Էյն Հարոդի ջրի ծախսը կազմում էր տարեկան 4,7 միլիոն մ³, գետում ջրի ընդհանուր ծախսը, հաշվի առնելով այն բազմաթիվ աղբյուրները, որոնցով հարուստ է Բեյթ Շեան հովտը, գնահատվում էր տարեկան 22 միլիոն մ³։ Արտեզյան հորերի հորատումից հետո Էյն Հարոդ ակունքի հզորությունը կտրուկ նվազել է։ Ներկայումս Հարոդ գետին մշտական ​​աղբյուրների գումարային հոսքը գնահատվում է տարեկան 6 միլիոն մ³[4]։ Գետի ջրերը խիտ աղտոտված են արդյունաբերական արտանետումներով[4]։ 1992 թվականին վերականգնման աշխատանքների համար ձևավորվել է Հարոդ գետի գործերով վարչությունը[5]։ 1994 թվականին Իսրայելական գետերի հարցերով ազգային մարմնի հետ համագործակցության արդյունքում կազմվեց վերականգնման գլխավոր հատակագիծ, մաքրվեցին գետի հունի մի քանի հատվածներ, իսկ ափերին հիմնվեցին մի շարք այգիներ[2]։ Այնուամենայնիվ, Հարոդը շարունակում է մնալ Իսրայելի ամենաաղտոտված գետերից մեկը[4]։

Էյն Հարոդից գետը հոսում է արևելք դեպի Հորդանան գետը։ Հարոդի հովիտը ճահճացած էր և մալարիայի աղբյուր էր մինչև հրեա բնակիչների ժամանումը 20-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակ ճահիճները չորացրին, աղբյուրը արգելապատնեշվեց, և ձևավորված լճի ափին հիմնադրվեց Էյն Հարոդ կիբուցը։ Ներկայումս ջրի մի մասը վերցնում են հովտում դաշտերը ոռոգելու և ձկներով լճակների համար, բայց Հարոդը շարունակում է հոսել իր հունով դեպի Հորդանան[7]։ Գետաբերանի մոտ Հարոդը սնվում է Հուգ աղբյուրի ջրերով, գետի հոսքն ավելի է արագանում, և գետը ձևավորում է մի քանի ջրվեժ, ամենանշանակալի ջրվեժի բարձրությունը 13 մետր է։

ՊատմությունԽմբագրել

Էյն Հարոդ ակունքը հիշատակվում է «Դատավորների գրքում», որպես Գեդեոնի գլխավորած իսրայելական ճամբարի գտնվելու վայր, որն այս գետի մոտ վերցրեց 300 լավագույն իսրայելցի զինվոր և ջախջախեց միդիաթցիների մի մեծ բանակ (Դատավորներ 7։1)։

Հարոդ գետի երկայնքով կար հին Սկիտոպոլիսից դեպի Պաղեստինյան Կեսարիա տանող ճանապարհ[1]։

1260 թվականին գետի հովտում տեղի ունեցավ պատմական Այն Ջալութի ճակատամարտը սուլթան Կուտուզի և էմիր Բեյբարսի հրամանատարությամբ եգիպտական մամլուքների բանակների և Հուլավու բանակի մոնղոլական կորպուսի միջև։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Энциклопедический путеводитель по Израилю. И. Торик. Иерусалим, МарТ (2001) 560 стр. ISBN 5-241-00040-2 (с. 243)
  2. 2,0 2,1 2,2 «Возрождение израильских рек»։ embassies.gov.il։ Վերցված է 2019-11-19 
  3. ««Страна Израиля, её природа и население»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-06-ին  Рудольфа Киттеля
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Источники и реки Израиля (2008)»։ www.teva.org.il (եբրայերեն)։ Վերցված է 2019-11-19   — Израильское общество охраны природы (с.32-34)
  5. 5,0 5,1 5,2 «Nahal Harod Park»։ www.kkl.org.il (անգլերեն)։ Վերցված է 2019-11-19  — на сайте Еврейского национального фонда
  6. 6,0 6,1 «Река Харод»։ www.sviva.gov.il (եբրայերեն)։ Վերցված է 2019-11-19  — на сайте министерства охраны природы Израиля
  7. Национальный парк Мааян-Харод. — из Путеводителя по национальным паркам и заповедникам Израиля. ISBN 965-220-670-9 (с. 186—187)

Արտաքին հղումներԽմբագրել